Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2024
1 2 3 4
5
6 7 8
9
10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25
26
27 28 29
30
31

Հայաստանի սահմաններն ու Խորհրդային Ադրբեջանին «նվիրված» հայկական հողերը

0

Լույս է տեսել քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Հայաստանը եւ նրա սահմանները» («Armenia and Its Borders») անգլալեզու գիրքը, որը մատչելի լեզվով ներկայացնում է հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրեր Հայաստանի սահմանային փոփոխություններն ու դրանց պատճառները։

Գիրքը հրատարակվել է «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության եւ «Թուֆենկյան» հիմնադրամի աջակցությամբ «Անտարես» հրատարակչության կողմից։

Մայիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որի ժամանակ հեղինակը մանրամասն ներկայացրել է հրատարակության նպատակն ու հիմնական բովանդակությունը։

Մեդիամաքսը ներկա է եղել գրքի շնորհանդեսին եւ գրի առել Ռուբեն Գալչյանի կողմից գրքի ներկայացման որոշ դրվագներ։

«Հայաստանը եւ նրա սահմանները» ձեռնարկի թիրախային լսարանն այն օտարազգի մարդիկ են, որոնք հետաքրքրված են Հայաստանով ու ներկայում առկա սահմանային խնդիրներով։ Հեղինակը հույս ունի, որ այս գիրքը կօգնի օտարազգիներին հասկանալ, թե երբ եւ ինչպես են ծագել այսօրվա սահմանային խնդիրները։

Ձեռնարկը ներառում է հնագույն եւ միջնադարյան, 20-րդ դարի սկզբների, խորհրդայնացման եւ դրան հաջորդող շրջանի քարտեզների հավաքածու, որոնք ուղեկցվում են բացատրություններով եւ պատմական փաստերի հակիրճ շարադրանքով։

Հայաստանի հնագույն հիշատակությունները եւ Ատրպատականը

Հայաստանի ներկայացումը գրքում սկսվում է մ․ թ ա․ 517 թվականի Բեհիսթունի սեպագիր արձանագրությունից։ Այն ներկայացնում է Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների եւ դրանք Դարեհ Ա-ի կողմից ճնշման պատմությունը։ Միեւնույն արձանագրության մեջ հիշատակվում է Հայաստանը՝ որպես հարեւան երկիր։

«Այս եռալեզու արձանագրության մեջ նշված է, որ Դարեհ Մեծն իր հայ զորավար Դադարշիշին ուղարկել էր հարեւան Հայաստան (մ.թ.ա. 521թ.)։ Նույն տեքստում Հայաստանի անունը էլամերեն նշված է որպես «Հարմինույա», հին պարսկերենով՝ «Արմինիյա», իսկ Բաբելոնյան սեպագրով՝ «Ուրարտու»: Սրանք երեքն էլ նույն երկրին տրված անվանումներն են, ինչը փաստում է, որ Ուրարտուն նույն Հայաստանն է»,- ասում է Ռուբեն Գալչյանը՝ հավելելով, որ ժամանակակից աշխարհում շատ են օրինակները, երբ երկիրը տարբեր լեզուներով տարբեր կերպ է կոչում, օրինակ, Գերմանիան։

Մ․թ․ա 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսի «Պատմություն» աշխատությունում Հայաստանը հիշատակված է ութ տարբեր տեղում: Հիմնվելով Հերոդոտոսի շարադրանքի վրա՝ աշխարհացույց քարտեզներ են կազմել եվրոպացի բազմաթիվ քարտեզագիրներ եւ փորձագետներ։

Ռուբեն Գալչյանն իր գրքում ներկայացնում է այդպիսի քարտեզներից մեկը՝ 1884 թվականին Կառլ Մյուլլերի կողմից վերականգնվածը։ Մյուս քարտեզները համանման են։

«Հայաստանը քարտեզի կենտրոնում է՝ Սեւ եւ Կասպից ծովերից հարավ գտնվող տարածքում՝ շրջապատված Մարաստանով, Ասորեստանով եւ Կապադովկիայով: Ադրբեջան անուն այս քարտեզներում չկա»,- նշում է հեղինակը։

Այնուհետեւ գրքում ներկայացված է 2-րդ դարի հույն ամենաճանաչված աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի Հարավային Կովկասի աշխարհացույց քարտեզը, որտեղ Կասպից ու Սեւ ծովերից հարավ եւ արեւմուտք ընկած տարածքում նշված են Մեծ Հայքը եւ Փոքր Հայքը։

«Այս նույն քարտեզում տեսնում ենք Մարաստանը, հին պարսկերենով՝ Մեդիա, որը գտնվում էր Արաքս գետից հարավ։ Երբ տեղացի Ատրոպատ անունով զորավարը երկիրը պաշտպանել է Ալեքսանդր Մակեդոնացու հարձակումից, տեղի բնակչությունը որոշել է անվանափոխել երկիրը՝ ի պատիվ զորավարի, եւ տեղանքը սկսել են կոչել «Ատրոպատեն»։ Արաբների արշավանքից հետո անվանումն աստիճանաբար հնչյունափոխվել է դարձել Ադերբիգան, Ադերբիջան, Ադրբեջան, Ազերբիջան եւ վերջապես Ազերբայջան: Հայոց լեզվում, սակայն, հին անունը պահպանվել է եւ տարածքը հայերենով կոչվում է «Ատրպատական»»,- նշել է քարտեզագետը՝ մեկնաբանելով ներկայիս Ազերբայջան անվան ծագումը, որը որեւէ պատմական առնչություն չունի ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության հետ։

Ռուբեն Գալչյանի գրքում ներկայացված է նաեւ 10-րդ դարի իսլամական քարտեզ, որտեղ Հայաստանի անունը նույն կերպ է գրված, ինչ Դարեհ Առաջինի արձանագրությունում՝ «Արմանիյե»։ Այդ քարտեզում Առան-Աղվանքը Կուրի ու Արաքսի միջեւ է, իսկ Արմանիյե-Հայաստանը՝ Արաքսի վրա եւ դրա հարավ-արեւմուտքում: Իրանի Ատրպատական նահանգը նշված է Արաքսից հարավ։

«Այսօրվա Ադրբեջանը պնդում է, թե իբր Առան եւ Ադրբեջանն (Ատրպատական) իրենք են եւ դա մեկ պետություն է։ Իհարկե այդպես չէ։ Բոլոր իսլամական քարտեզներում Առանը եւ Ադրբեջանը ցույց են տրված որպես երկու տարբեր
երկիր, իսկ մինչեւ 1918 թվականն Արաքսից հյուսիս Ադրբեջան անունով երկրամաս ընդհանրապես գոյություն չի ունեցել»,- նշել է քարտեզագետը։

Օսմանյան քարտեզները մատնում են ճշմարտությունը

Հատկանշական է, որ Օսմանյան կայսրության շրջանի թուրքական քարտեզներում Ադրբեջան պետությունը կրկին բացակայում է։ Ռուբեն Գալչյանը մատնանշում է 1877 թվականին Օսմանյան կայսրության ռազմական նախարարության կողմից կազմված քարտեզ, որը ներկայացնում է Ռուսաստանի հետ ունեցած պատերազմի շրջանները:

Այդ քարտեզում Հայաստան անունը նշված է հետեւյալ տարածքների վրա՝ հյուսիսում Էրզրումն է, հարավում՝ Վանա լիճն ու Բիթլիսը, արեւմուտքում՝ Մալաթիան, արեւելքում՝ Արեւելահայաստանի Սեւանի շրջանը։ Իսկ Ադրբեջան անվանումը միայն տրված է Իրանի Ատրպատական նահանգին։ Ներկա Ադրբեջանի Հանրապետության տարածքն անվանված է Շիրվան։

«Նույն այս քարտեզում տեսնում ենք, որ որպես Անատոլիա արաբերենով նշված է միայն Փոքր Ասիա թերակղզու արեւմտյան մասը։ Մինչդեռ այսօր Թուրքիան ամբողջ թերակղզին՝ մինչեւ իսկ Իրանի սահման, անվանում է Անատոլիա։ Դա, իհարկե, աշխարհագրորեն սխալ է եւ արվում է հայկական բարձրավանդակ անունը դուրս մղելու համար»,- նշել է քարտեզագետը՝ մեկնաբանելով նաեւ Անատոլիա հունարեն անվան ծագումը։

Ադրբեջանի Հանրապետության ֆանտազիան

Ռուբեն Գալչյանի գրքի երկրորդ մասը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին արեւմտյան երկրների կողմից հարավային Կովկասում սահմանների քննարկումներն արտացոլող քարտեզներ։  

Հեղինակը նշում է, որ Հարավային Կովկասում 1918 թվականին անկախ հռչակված երեք երկրից երկուսը՝ Հայաստանը եւ Վրաստանը, ստանձնեցին իրենց հնագույն անունները, մինչդեռ երրորդ երկիրը, որի բնակչությունն իրեն անվանում էր թուրք կամ պարզապես մուսուլման, որոշում է վերցնել Իրանի Ադրբեջան նահանգի անունը՝ ծրագրելով հետագայում հավակնություններ ունենալ այդ տարածքի նկատմամբ։

Գրքում ներկայացված են Ադրբեջանի նորահայտ հանրապետության կողմից Ազգերի Լիգա ներկայացված քարտեզները, որոնք գծված էին առանց որեւէ հիմքի եւ արտահայտում էին իրականությունից կտրված, ֆանտաստիկ պատկերացումներ նախկինում երբեք գոյություն չունեցած երկրի համար։ Այդ քարտեզներից առաջինը ներառում էր Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը, տարածվում էր Կարս, նաեւ Բաթումի եւ Ախալքալաք։ Այդ քարտեզը, իհարկե, մերժվել է Ազգերի Լիգայի կողմից, որից հետո Ադրբեջանը փոքր-ինչ զսպել է իր ցանկությունները եւ պահանջել միայն Հայաստանի կեսը։ Երկրորդ քարտեզը կրկին մերժվել է Ազգերի Լիգայի կողմից։

Այդուհանդերձ, ինչպես նշում է Ռուբեն Գալչյանը, հենց այս քարտեզներն են ուղենշում այսօրվա Ադրբեջանի անհիմն ու ֆանտաստիկ պահանջները Հայաստանի նկատմամբ։

Խորհրդային իշխանությունները Հայաստանը մաս-մաս «նվիրում են» Ադրբեջանին

Գրքի երրորդ գլուխը ներկայացնում է մի շարք քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր Հայաստանը խորհրդայնացման պահին եւ որքան է ապօրինաբար կրճատվել Հայաստանի տարածքը խորհրդային տարիներին։

Հեղինակը նշում է, որ երբ Հայաստանը դարձավ խորհրդային, նրա սահմանները կազմում էին 43 000 քառ կմ, սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո Նախիջեւանը, Լեռնային Ղարաբաղը եւ Արեւելյան Սյունիքը տրվեցին Ադրբեջանին, իսկ Կարսը, Սուրմալուն եւ Արարատը՝ Թուրքիային։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղ անունը վերաբերում էր նաեւ Քաշաթաղին եւ Քարվաճառին։ Այս տարածքները Թուրքիային եւ Խորհրդային Ադրբեջանին «նվիրելուց» հետո Խորհրդային Հայաստանին մնում է 31 000 քառ կմ տարածք։

«Խորհրդային Ադրբեջանը հայտարարում է, թե պետք է ստեղծի Կարմիր Քուրդիստան նահանգ՝ իր տարածքում բնակվող քրդերին այդտեղ տեղափոխելու համար։ Այս պատրվակով Հայաստանից կրկին տարածքներ են տրվում Ադրբեջանին, իբրեւ թե քրդերին արոտավայրեր տրամադրելու համար, սակայն Կարմիր Քուրդիստանի ստեղծման որոշումը 1932 թվականին չեղարկվում է։ Ըստ օրենքի՝ Ադրբեջանը պետք է վերադարձներ Հայաստանից վերցված տարածքները, քանի որ դրանք չեն ծառայել իրենց նպատակին, սակայն Ադրբեջանը պարզապես յուրացնում է հայկական տարածքները», - նշում է Ռուբեն Գալչյանը։

Գրքում ներկայացված է նաեւ 1936-1939 թվականներին Հայաստանի տարածքում Ադրբեջանական անկլավների ստեղծումը։ Մի քանի քարտեզի օրինակով՝ Ռուբեն Գալչյանը նաեւ ցույց է տալիս, թե ինչպես է Արծվաշենը հետզհետե կտրվել Հայաստանից՝ մաս-մաս հայկական տարածքներն Ադրբեջանին տալու հետեւանքով: Նա ընդգծում է, որ անկլավների ստեղծման մասին չկան որեւէ արձանագրություններ։

«Իրական Հայաստանի» իրական սահմանները

1921 թվականին Սովետական Ռուսաստանը սկսում է քարտեզներ պատրաստել, որոնց համար հիմք են հանդիսանում Ցարական Ռուսաստանի քարտեզները։ Ըստ Ռուբեն Գալչյանի՝ խորհրդային այդ առաջին քարտեզները Մոսկվան գաղտնի է պահում։

«Երեք տարի առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստվում են սահմանազատում սկսել, ապա Ռուսաստանը պետք է այդ գործընթացին մաս կազմի, քանի որ նրանց ունեցած քարտեզները ոչ ոք չունի։ Այստեղ խոսքը 1920 թվականին նոր խորհրդայնացված երկրների իրական քարտեզների մասին է, որտեղ Հայաստանի տարածքում չկան Ադրբեջանական անկլավներ, Արծվաշենը ամբողջությամբ Հայաստանի մաս է, Տավուշից Ադրբեջանին դեռեւս տրված չեն մի շարք հայկական տարածքներ եւ այլն»,- նշում է քարտեզագետը։

Իր գրքում նա ներկայացնում է նաեւ 1925 թվականին հրապարակված խորհրդային ատլասը, որը հանդիսանում է պաշտոնական քարտեզ։ Փորձագետը ենթադրում է, որ այն նման է Պուտինի ակնարկած քարտեզին։ Այդ շրջանում Հայաստանի տարածքը մոտ 31 000 քառ կմ էր։

«Այսօր Ադրբեջանը պնդում է, որ իրենք 1918-1920 թվականներին եղած հանրապետության ժառանգորդն են եւ չեն ճանաչում Խորհրդային Ադրբեջանը։ Այդ պարագայում նրանք չեն կարող պահանջել Խորհրդային Հայաստանից Խորհրդային Ադրբեջանին տրված տարածքները, եւ պետք է վերադարձնեն դրանք։ Բայց, իհարկե, այսօրվա քաղաքականությունը միայն ուժն է թելադրում, չկա արդարություն, չկան հիմքեր»,- նշում է Ռուբեն Գալչյանը։

Փորձագետն անդրադառնում է հանգամանքին, թե ինչպես է ստացվել, որ հայկական միջպետական ճանապարհները Տավուշում եւ Սյունիքում հատում են Ադրբեջանի սահմանը։ Նա նաեւ մի քանի քարտեզով անդրադառնում է Սեւ լճի եւ Իշխանասարի տարածքին, որոնց 2021 թվականին կեղծված քարտեզներով տիրացավ Ադրբեջանը։

«Չեմ կարծում, որ որեւէ մեկը խիզախել է հարցնել Ադրբեջանին, որ համեմատեն իրենց իսկ ստորագրությամբ վավերացված նախկին քարտեզները իրենց կողմից նոր ներկայացվող քարտեզի հետ։ Այդ բոլոր քարտեզները կան իմ գրքում՝ ինչ են նրանք ստորագրել 1970-ին եւ ինչպես են կեղծել հիմա»,- ասում է Ռուբեն Գալչյանը։

Ներկայիս իշխանությունները նշում են, որ եթե անկլավները տրվեն Ադրբեջանին, ոչ մի խնդիր չի առաջանա: Ռուբեն Գալչյանը հակադարձում է Տիգրանաշենի օրինակով։

«Եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին, Հայաստանը կկտրվի իր հարավային մասից, հաղորդակցությունը կընդհատվի։ Այո, կա այլ ճանապարհ, սակայն այն շատ նեղ է՝ ընդամենը 4-5 մետր լայնությամբ, եւ անցնում է 10 գյուղով։ Ոչ մի բեռնատար, ոչ մի ավտոբուս չի կարող անցնել այդ ճանապարհով»,- նշում է քարտեզագետը։

Ռուբեն Գալչյանը գրքի ներկայացումն ավարտում է հետեւյալ խոսքով․ «Մտքներումդ պահեք սա․ Ադրբեջանը՝ 1918 թվականին հիմնադրված պետությունը, պահանջում է պատմական տարածքներ։ Ի՞նչ պատմական տարածքներ»։

Ներկայացված տեղեկատվությանն ավելի մանրամասն ծանոթանալ ցանկացողները կարող են ձեռք բերել «Armenia and Its Borders» գիրքը գրախանութներից։

Գայանե Ենոքյան

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин: В июне в Москве пройдет цикл мероприятий для собак и их владельцев

Спорт в России и мире
Москва

ЦСКА разорвал дистанцию // Армейцы увеличили преимущество в финальной серии Единой лиги ВТБ

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Ролан Гаррос

Теннисист Рублев вышел во второй круг Открытого чемпионата Франции

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Ученые Президентской академии в Санкт-Петербурге разработали способ повышения экологичности целлюлозно-бумажной промышленности

Путин в России и мире
Москва

Президент Путин вернулся в Москву и встретился в Кремле с главой Ингушетии

Лукашенко в Беларуси и мире
Минск

Белорусская филармония и хор готовы приехать на гастроли в Алтайский край — Лукашенко

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе

Навальный в России и мире
Москва

Адвокатам Навального продлили арест

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Элвис Пресли

Родстер BMW Z4 попытались сделать похожим на BMW 507 Элвиса Пресли

Москва

Мужчина прострелил голову супруге в центре Москвы

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net