Արարատ Միրզոյանը Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը
ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախարարը երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի եւ հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների եւ կոչերի համար։
Արարատ Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարեւորությունը, եւ այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը, ասված է հաղորդագրության մեջ: