Մակրոնն ամփոփել է Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքները
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Մակրոնը հայտարարությունն արել է բանակցությունների երկրորդ փուլից հետո, որը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի պաշտոնական ընթրիքից հետո։
Հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը եւ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Հայաստանը համաձայնել է նպաստել սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության ձեւավորմանը, իսկ Ադրբեջանը համաձայն է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձեւավորել եւ զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»: