Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Апрель
2021
1 2 3
4
5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30

Եգոր Զայցեւ. «Պատվաստանյութերն արմատապես կփոխեն իրավիճակը»

0

Ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նշվում է որպես «Իմունականխագելման համաշխարհային շաբաթ»: Դրա նպատակն է խթանել պատվաստանյութերի օգտագործումը՝ բոլոր տարիքի անձանց հիվանդություններից պաշտպանելու համար:

Պատվաստումների թեման վերջերս հանրային քննարկման կենտրոնում  է, քանի որ դրանք առաջարկվում են որպես COVID-19 համաճարակի դեմ պայքարի արդյունավետ գործիք: Որքանո՞վ են արդյունավետ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը: Ապահո՞վ են արդյոք դրանք: Վերջ կտա՞ն դրանք համաճարակին: Մենք բոլոր այս հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ
Եգոր Զայցեւի հետ:

- Պարոն Զայցեւ, սկսենք մի հարցով, որը հետաքրքիր է բոլորին: Արդյո՞ք պատվաստումները կօգնե՞ն մեզ վերջապես վերադառնալ մեր նորմալ կյանքին:

- COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ազդեցությունը համաճարակի վրա կախված կլինի մի շարք գործոններից: Դրանց թվում են՝ թե որքան արագ հնարավոր կլինի արտադրել, մատակարարել եւ կիրառել դրանք, թե ինչ մտահոգիչ սցենարներ կարող են զարգանալ եւ թե քանի մարդ, ի վերջո, կպատվաստվի: ԱՀԿ-ն ջանքեր է գործադրում՝ ապահովելու պատվաստանյութերի արդար բաշխումը COVAX FACILITY հարթակում: Այնուամենայնիվ, վարակն ակտիվ կերպով շարունակվում է փոխանցվել, եւ հիվանդանոցները, վերակենդանացման բաժանմունքները եւ բուժաշխատողները ենթարկվում են ահռելի ճնշումների: Ղեկավարների եւ քաղաքացիների կողմից ընդունվող որոշումներն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կկանխորոշեն, թե արդյո՞ք համաճարակի սուր փուլը կավարտվի:

Ապահով եւ արդյունավետ պատվաստանյութերն արմատապես կփոխեն իրավիճակը. այնուամենայնիվ, կանխատեսելի ապագայում մենք ստիպված կլինենք շարունակել կրել դիմակներ, պահպանել ֆիզիկական հեռավորությունը եւ խուսափել բազմամարդ վայրերից: Պատվաստվել չի նշանակում մոռանալ զգուշության մասին եւ մեզ ու այլոց ռիսկի ենթարկել:

- Որո՞նք են պատվաստվելու առավելությունները:

- COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդությունից՝ SARS-CoV-2 վիրուսի դեմ իմունային արձագանք ձեւավորելու միջոցով: Պատվաստման միջոցով իմունիտետ ձեռք բերելը նշանակում է, որ նվազում է հիվանդանալու եւ դրա հետեւանքների վտանգը: Իմունիտետն օգնում է պայքարել վիրուսի դեմ, եթե վարակվեք: Պատվաստվելու դեպքում դուք նաեւ կարող եք պաշտպանել ձեր շրջապատի մարդկանց, քանի որ եթե ինքներդ պաշտպանված եք, ապա պակաս հավանական է, որ կվարակեք մեկ ուրիշի: Սա հատկապես կարեւոր է պաշտպանելու համար COVID-19 սուր հիվանդության բարձր ռիսկային խմբի անձանց, ինչպիսիք են առողջապահության ոլորտի աշխատակիցները, մեծահասակները կամ ծերերը, կամ էլ կողմնակի հիվանդություններ ունեցող անձինք:

- Կարո՞ղ են արդյոք մարդիկ դադարեցնել պատվաստվելուց հետո զգուշավորություն դրսեւորելը:

- Պատվաստումը պաշտպանում է մարդկանց COVID-19-ով լուրջ հիվանդանալուց եւ մահանալուց: Պատվաստվելուց հետո առաջին տասնչորս օրվա ընթացքում պաշտպանության մակարդակը բարձր չէ, որն աստիճանաբար աճում է: Պատվաստանյութի մեկ դեղաչափի դեպքում իմունիտետ սովորաբար կառաջանա պատվաստումից երկու շաբաթ հետո: Եթե պահանջվում է պատվաստանյութի երկու դեղաչափ, ապա երկու դեղաչափերն էլ պետք է ներարկվեն իմունիտետի ամենաբարձր մակարդակ ապահովելու համար:

Չնայած COVID-19-ի դեմ պատվաստանյութը պաշտպանում է լուրջ հիվանդությունից եւ մահացությունից, դեռեւս հայտնի չէ, թե որքանով է այն պաշտպանում վարակվելուց եւ վիրուսը մեկ ուրիշին փոխանցելուց: Այլ մարդկանց ապահովության համար՝ շարունակեք պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորությունը, հազի կամ փռշտոցի դեպքում արմունկով ծածկեք բերանը, հաճախակի լվացեք ձեռքերը եւ դիմակ կրեք՝ հատկապես փակ, բազմամարդ կամ վատ օդափոխվող տարածքներում: Մշտապես հետեւեք երկրի ղեկավարների ցուցումներին՝ կախված այն տարածքի իրավիճակից եւ ռիսկայնությունից, որտեղ ապրում եք:

- Կարծես, հանրային քննարկումն ավելի շատ պատվաստանյութերի անվտանգության եւ ոչ թե դրանց արդյունավետության շուրջ է: Պատվաստանյութերն անվտա՞նգ են:

- Պատվաստանյութերի անվտանգությունը եւ որակն ապահովելն ԱՀԿ-ի ամենաբարձր առաջնահերթություններից է: ԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է ներպետական մարմինների հետ՝ ապահովելու համար, որ մշակվեն եւ կիրառվեն համընդհանուր նորմեր եւ ստանդարտներ՝ պատվաստանյութերի որակը, անվտանգությունը եւ արդյունավետությունը գնահատելու համար:

COVID-ի դեմ պատվաստանյութեր մշակելու գործընթացն արագ է տեղի ունենում՝ պահպանելով ամենաբարձր չափանիշները: Քանի որ հրատապ է կանգնեցնել համաճարակը՝ ձեռնարկվող քայլերի միջեւ ընդմիջումները, որոնք հաճախ անհրաժեշտ են ֆինանսավորում ապահովելու համար, կրճատվել են կամ վերացվել, իսկ որոշ դեպքերում ձեռնարկվում են զուգահեռ քայլեր՝ գործընթացն արագացնելու համար այն դեպքերում, երբ ապահով է: COVID-19-ի դեմ պատվաստանյութ մշակողները համատեղ երդումով են հանդես եկել այն մասին, որ իրենք չեն փորձի կառավարություններից հաստատում ստանալ իրենց պատվաստանյութերի համար մինչեւ այն պահը, երբ ապացուցվի, որ դրանք ապահով են եւ արդյունավետ:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգությունն ապահովելու համար գործում են պաշտպանության բազմաթիվ խիստ կանոններ: Ինչպես այլ պատվաստանյութերի դեպքում, COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անցնում են խիստ, բազմափուլ թեստավորման գործընթաց, այդ թվում՝ լայնածավալ (փուլ III) փորձարկումներ, որոնց մեջ ներգրավված են տասնյակ հազարավոր մարդիկ: Այս փորձարկումները, որոնցում ներգրավված են բարձր ռիսկայնության որոշ խմբեր (օրինակ, հղի եւ կրծքով կերակրող կանայք ներառված չեն պատվաստանյութերի փորձարկումների շրջանակում), հատկապես նախատեսված են հայտնաբերելու ընդհանուր կողմնակի ազդեցությունները կամ անվտանգության նկատառումներով այլ մտահոգություններ:

Այն պահին, երբ կլինիկական փորձարկումը ցույց է տալիս, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութն անվտանգ է եւ արդյունավետ, պահանջվում է կատարել արդյունավետությունը եւ անվտանգությունն ապացուցող մի շարք անկախ վերանայումներ, այդ թվում՝ օրենսդրական վերանայումներ, եւ հաստատում այն երկրում, որտեղ արտադրվել է պատվաստանյութը՝ նախքան ԱՀԿ-ն կհամարի պատվաստանյութը Հրատապ օգտագործման ցանկի (ՀՕՑ) կամ նախաորակավորման արտադրանք: ՀՕՑ-ը եւ նախաորակավորումն ապացույց է պատվաստանյութ ձեռք բերել ցանկացող երկրների համար, առ այն, որ ԱՀԿ-ն հաստատում է, որ օրենսդրական վերանայման գործընթացը, որը սովորաբար իրականացվում է արտադրող երկրում, պահպանել է ամենաբարձր չափանիշները: Այս գործընթացի մաս է կազմում նաեւ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեի կողմից ներկայացվող անվտանգության ապացուցման փորձագիտական կարծիքը:

ԱՀԿ-ի համար աշխատող դրսի փորձագետների խումբը վերլուծում է կլինիկական փորձարկումների արդյունքները, ինչպես նաեւ ապացույցները հիվանդության, ազդեցության ենթարկված մարդկանց տարիքային խմբի, ռիսկի գործոնների եւ այլ տեղեկությունների վերաբերյալ: Այս խումբը հանդես է գալիս առաջարկությամբ՝ թե արդյո՞ք պետք է օգտագործել պատվաստանյութը եւ ինչպե՞ս: Առանձին երկրների պետական այրերը որոշում են կայացնում, թե արդյոք պետք է հաստատել պատվաստանյութն իրենց երկրում օգտագործման համար եւ մշակել քաղաքականություն այն մասին, թե ինչպես պետք է օգտագործել պատվաստանյութերն իրենց երկրում՝ հենվելով ԱՀԿ-ից ստացված առաջարկների վրա:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ներմուծումից հետո ԱՀԿ-ն աջակցում է պատվաստանյութ արտադրողներին, առանձին երկրների առողջապահության աշխատակիցներին, ինչպես նաեւ այլ գործընկերների՝ մշտապես վերահսկելու համար անվտանգության հետ կապված խնդիրները:

- Իսկ ի՞նչ կարող եք ասել AstraZeneca պատվաստանյութի մասին:

- Պատվաստանյութերի լուրջ կողմնակի ազդեցությունները չափազանց հազվադեպ են: Կարեւոր է հիշել, որ մենք ականատես ենք պատմությանը հայտնի ամենալայնածավալ զանգվածային պատվաստման քարոզարշավի, եւ որոշ հազվագյուտ ռեակցիաներ կարելի է ակնկալել:

AstraZeneca պատվաստանյութը չափազանց արդյունավետ է COVID-19-ի հետեւանքով առաջացած հիվանդությունը եւ մահվան ելքը կանխարգելելու համար տարիքային բոլոր խմբերի չափահասների համար: Այս պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը:

Ապրիլի 22-ի դրությամբ՝ 900 միլիոն դեղաչափ է օգտագործվել ամբողջ աշխարհում՝ հազվադեպ լուրջ կողմնակի ազդեցություններով: Չափազանց հազվադեպ հանդիպող, բայց լուրջ կողմնակի ազդեցություն (արյան մակարդում՝ տրոմբոցիտների քանակի նվազմամբ) կարող է տեղի ունենալ առաջին դեղաչափից հետո: Նախնական փորձը ցույց է տալիս, որ դա կարող է հանդիպել 4-6 մարդու մոտ՝ 1 միլիոնից: Այն ավելի քիչ է հանդիպում մեծահասակ չափահասների մոտ, քան երիտասարդ չափահասների, սակայն շարունակում է մնալ հազվադեպ: Պատվաստման օգուտները շատ ավելի մեծ են, քան հազվադեպ կողմնակի ազդեցության ռիսկը: Բացի COVID-19-ից լուրջ հիվանդության եւ մահվան ելքի կանխարգելումից, պատվաստանյութը պաշտպանում է ընդհանրապես COVID-19-ից եւ հետ-COVID-յան բարդություններից ու մահվան դեպքերից, պոտենցիալ կերպով պաշտպանում է մոտիկ շփումները եւ համայնքը՝ կանխարգելելով վարակի փոխանցումը եւ հանգեցնելով վիրուսի տարատեսակներից լուրջ հիվանդության նվազմանը: Պատվաստանյութի օգտագործումը շարունակվում է խրախուսվել (իսկ որոշ խմբերի համար՝ առաջնահերթություն է):

- Դուք ինքներդ կպատվաստվե՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութով:

- Կպատվաստվեմ, իհարկե: Պատվաստանյութերը հանրային բարօրություն են, եւ դրանք պաշտպանում են մեզ եւ մեր սիրելի մարդկանց: Իմ ծնողները 65 տարեկանից բարձր են, եւ մայրս արդեն պատվաստվել է: Այս պահին հրատապ է, որ երկրներն ապահովեն պատվաստանյութի հասանելիությունն ամենախոցելի խմբերին, որոնք ավելի հավանական է, որ լրջորեն կհիվանդանան եւ կմահանան: Այս ձեւով հնարավոր է մեծապես նվազեցնել ծանր դեպքերի թիվը, նվազեցնել մահացությունը եւ նվազեցնել մեր առողջապահական համակարգի, բժիշկների եւ բուժքույրերի բեռը՝ թույլ տալով նրանց օգնել շատ ուրիշ պացիենտների, որոնք ունեն բազմաթիվ, բայց ոչ այդքան լուրջ հիվանդություններ:

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин: Под заселение по реновации с начала года передали 20 жилых комплексов

Спорт в России и мире
Москва

ЦСКА шагнул к трофею // Команда обыграла УНИКС в первом матче финала Единой лиги ВТБ

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Карен Хачанов

Теннисист Хачанов отреагировал на возможное отстранение от Олимпиады

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве заключили соглашение об обмене знаниями в области разведения соколов

Путин в России и мире
Москва

Москва готова развивать сотрудничество с Ташкентом и Астаной по поставкам газа – Песков

Лукашенко в Беларуси и мире
Минск

Стало известно, чем Лукашенко кормил Путина на неформальных ужинах

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

В Киеве заявили о причастности Зеленского к покушению на Фицо

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Концерт

Концерт баяниста состоится 26 мая в Киевском

Москва

Курс рубля снизился к доллару и юаню

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net