7 սրբավայրերի հողն ու «Հադրութի բարբառը»՝ Խծաբերդից բերված մասունքները
Հայրապետյանների բազմանդամ ընտանիքում հայրենի Խծաբերդի տունն արդեն կես տարի է տեսնում են միայն երազներում։ Այժմ նրանց տունը Գորիսի հյուրանոցներից մեկն է, ու թեեւ այստեղ հոգատարության պակաս չեն զգում՝ միեւնույնն է, քնում ու արթնանում են Խծաբերդի մասին մտքերով։
Երեխաներից մեկը պարբերաբար ցույց է տալիս Հադրութի գյուղերում շարունակվող թալանի տեսանյութերը, պապիկը՝ 72-ամյա Միշա Հայրապետյանը, լուռ սպասում է խոսելու իր հերթին։
Ընտանիքի հարսը՝ 45-ամյա Նարինեն Խծաբերդում է թողել նորակառույց տունը... Читать дальше...