Թուրքիան հավանություն է տվել «Սպուտնիկ V»-ի օգտագործմանը
Երեւան: Մեդիամաքս: Թուրքիան հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութը արտակարգ պայմաններում օգտագործելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամին:
Գրանցումն իրականացվել է արագացված ընթացակարգի (emergency use authorization, EUA) շրջանակներում: Թուրքիան դարձավ 63-րդ երկիրը, որը հավանություն է տվել «Սպուտնիկ V»-ն օգտագործելու համար:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանն ասել է, որ «Սպուտնիկ V»-ի արտակարգ օգտագործման թույլտվությունը տրվել է ուսումնասիրության արդյունքների հիման վրա:
Ապրիլի 26-ին Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը եւ թուրքական Viscoran Ilac ընկերությունը պայմանավորվել են առաջիկա մի քանի ամիսների ընթացքում արտադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութը Թուրքիայի մի քանի ձեռնարկություններում: