Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Март
2021

Վարդան Օնանյան. «Ամենածանրը հայրենիք կորցնելն է»

0

Շենքի առջեւ կանգնած՝ զանգում եմ Վարդան Օնանյանին՝ ճշտելու իրենց մուտքը։ «Չորրորդ հարկ նայիր, դրոշը տեսնո՞ւմ ես»։ Արդեն տանը Վարդանն ասում է, որ եռագույնը 15 տարի՝ իրենց պատշգամբում է։

Որ հեռուստահաղորդավար Վարդան Օնանյանը մասնակցում էր պատերազմին, իմացանք նրա վիրավորվելու մասին լուրից։ Հետո հայատառ ադրբեջանական կայքերը գրեցին, թե նա «սպանվել է»։ Երբ լուրը շատ տարածվեց, Վարդանը հիվանդանոցից կարճ տեսանյութ հրապարակեց. «Ասացի, որ ճիշտ է`վիրավոր եմ, բայց իմ սպանվելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Շատերը զանգում էին՝ Վարդա՛ն ջան, կներես, իմացել ենք, լացել ենք, օղորմաթասդ ենք խմել, ասում եմ՝ լավ է, երկար կապրեմ»։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրը երկիր է» հաղորդման հեղինակ Վարդան Օնանյանին մարզերից գրում ու զանգում են, ընկույզի շարոցներ ու բարի մաղթանքներ ուղարկում։

Վարդանը ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել, 5 վիրահատություն է տարել։ Հաշմանդամության երկրորդ կարգ ունի: Առաջին թոշակն արդեն ստացել է։ Փաստաթղթերը հավաքել ու դիմել է նաեւ հաշմանդամության զինվորական կարգ ստանալու համար։ 5 ամիս է՝ սպասում է։ Ասում է՝ ֆինանսական որեւէ խնդիր չունեմ, բայց կան տղաներ, որոնք, իսկապես, ծանր դրության մեջ են։

Տան մի անկյունում Վարդանի քայլակներն ու հենակներն են։ Ասում է՝ ոտքը՝ ոչինչ, կանցնի, հայրենիքի ու մարդկային թանկ կորուստների հետ ի՞նչ ենք անելու։

«Ասացի՝ գնալու եմ Արցախ, այդ հարցը չի քննարկվում»

Փոքրիկ այգի ունեմ, կիրակի պատրաստվում էի գնալ՝ խնձոր հավաքելու։ Առավոտյան միշտ լուրեր եմ կարդում։ Մտա ֆեյսբուք ու առաջինը Ջալալ Հարությունյանի կոչը տեսա։ Կնոջս ասացի, որ պատերազմ է սկսվել, իրերս հանի։ 2016-ից հետո զինվորական հագուստն ու առաջին անհրաժեշտության իրերը ուսապարկով դրված է տանը։

Չգիտեի՝ ուր, ինչպես պիտի գնամ, բայց հավաքվեցի ու իջա քաղաք։ Ընթացքում իմացա, որ Դաշնակցության գումարտակի տղաները, որոնց հետ Ապրիլյան պատերազմին եմ մասնակցել, հավաքվում են Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Ես երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, բայց առանց մի վայրկյան մտածելու՝ միացա իրենց, որովհետեւ շատերին ճանաչում էի Ապրիլյան պատերազմից, գումարտակում ձեւավորված ավանդույթներ կային՝ նվիրվածություն, հավատարմություն, զինվորական հրամանները երբեք չքննարկել։ Ինձ ասացին, որ առաջին վաշտն արդեն պատրաստ է, հերթագրվեմ, հետո կզանգեն։ Ասացի՝ իրերով եկել եմ ու գնալու եմ Արցախ, այդ հարցը չի քննարկվում։

«Առաջինը Եռաբլուր կգնամ՝ տղերքին բարեւելու»

Պարզվեց՝ պատերազմ է, որի նմանը չէինք տեսել։ Այսպիսի փոքր տարածքի վրա նման ուժգնության պատերազմ երեւի աշխարհն էլ չի տեսել։ Չէի պատկերացնում, որ ռմբակոծությունը, արկակոծությունները, հրթիռահարումները կարող են անդադար, մի քանի ժամ շարունակվել։

Մեզ տարան Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մարտական դիրքերը։ 3 օր հետո հրամայեցին տեղափոխվել այլ վայր։ Հաջորդ օրն ունեցանք առաջին վիրավորներն ու առաջին զոհը՝ Մուշեղյան Գեղամը, որին ընկերները «Մուննաթ» էին ասում։ Հետո հրաման եղավ թողնել Մատաղիսի դաշտավայրային մասը. երեւի ճիշտ որոշում էր, որովհետեւ թշնամուն կանգնեցնելը դժվար կլիներ։ Վտանգ կար, որ եթե Մատաղիսի բարձունքները գրավեն, առաջանալու են դեպի Մաղավուզ, Մեծ շեն, Մարտակերտի խորքերը։ Հոկտեմբերի 3-ին բարձրացանք Վարագնաթաղի բարձունք (նաեւ Վարանգաթաղ են գրում, բայց կարծում եմ` Վարագնաթաղն է ճիշտ-Վ.Օ.): Առավոտյան թշնամուն հաջողվել էր բարձունքի մի մասը գրավել, սակայն մեր տղաները կարողացան հետ վերցնել այն։ Մոտ 20 զոհ տվեցինք, Պռոշյանի դասակը գրեթե ամբողջությամբ նահատակվեց։

Հենց այդ երեկո շատ ուժեղ հրթիռակոծության ժամանակ երկու տարբեր պայթյուններից վիրավորվեցի։ Տարբեր տեսակի, տրամաչափի զենքեր էին օգտագործում։ Դժոխքի նման մի բան էր։ Ցավոք, էլի զոհեր, վիրավորներ ունեցանք, բայց ինձ եւ ընկերներիս համար փոքր մխիթարանք է, որ այդ բարձունքը պահվել է, ու մինչեւ հիմա էլ մեր հայկական զինուժն է այնտեղ, դիրքերը մերն են։

Այդ պահին կորուստն ամբողջ խորությամբ չես ընկալում, նույնիսկ լացել չես կարողանում, բայց Երեւան վերադառնալուց, վերլուծելուց հետո այդ ցավն անընդհատ ես ապրում։ Սպասում եմ այն օրվան, որ կարողանամ տեղաշարժվել, ու առաջինը, երեւի, Եռաբլուր կգնամ՝ տղերքին բարեւելու։ Շատ-շատ ծանր բան է։

«Զգում ես, որ ամեն մի տանկի, հրանոթի հետ քո ուժը պակասում է, էլ չեմ ասում՝ մեռնող զինվորի»

Խաղաղությունը լավ բան է, բայց այս պատերազմն ավարտված չէ։ Չգիտեմ՝ երբ, ինչպես, ում նախաձեռնությամբ, բայց շարունակություն ունենալու է։ Մի բան ակնհայտ է. մոտ 3 տասնամյակ թշնամին պատրաստվել էր, իսկ մենք 30 տարի ապրել ենք՝ գլուխներս փափուկ բարձին դրած, բանակի միջոցները մսխելով, ոմանց հարստանալով, բանակում գործ չանելով, նաեւ մեծ-մեծ խոսելով, թշնամուն թերագնահատելով, ու մեր քիթը քարին դեմ առավ։  

Առաջին վատ, ծանր զգացողությունն ունեցել եմ, երբ Ստեփանակերտից Մատաղիս էինք գնում։ Ճանապարհին ոչ միայն հրետակոծությունների հետեւանքներն էին երեւում, այլ նաեւ՝ մեր խփված տեխնիկան։ Այ, դա շատ ծանր էր։ Զգում ես, որ մի տանկի, մի հրանոթի հետ քո ուժը պակասում է, էլ չեմ ասում՝ մեռնող զինվորի։ Դու չես թուլանում, քո ամբողջ ազգն ու հայրենիքն է թուլանում։

Այս պատերազմում շատ անկանոն ու թափթփված բաներ եղան։ Մատաղիսում աչքիս առաջ ավտոբուս պայթեց, որովհետեւ անվտանգության կարեւոր կանոնները չէին պահել. եկել էին լույսերը վառած, ազդանշաններ տալով։ Առաջին օրերին մարդկանց անտեղյակ, անպատրաստ բերում էին, ու զոհ էինք տալիս։ Զինկոմիսարիատի միջոցով եկած կամավորների խմբից մի տղա, եթե չեմ սխալվում՝ պահեստազորի սպա, ինձ տեսավ, վազելով մոտեցավ՝ Վարդան ջա՛ն, մենք որտե՞ղ ենք։ Մատաղիսի դիրքերում Արարատի մարզից տղաներ կային, որոնք պատմում էին, թե ինչպես գիշերով վարորդը դաշտի մեջ իջեցրել է իրենց, ասել՝ այլեւս չեմ կարող քշել։ Ոտքով եկել-հասել են Մատաղիսի զորամաս, կռվով մի կերպ պահեստը բացել են տվել, զենք են ստացել, էստեղից-էնտեղից հագուստ են ստացել ու եկել են հայրենիք պահելու։

Ես տեսել եմ խուճապ, նահանջ, ճանապարհներին թափված զենք-զինամթերք, սննդամթերք, տեսել եմ մարդկանց, որոնք հավաքել են այդ զինամթերքն ու ահռելի ծանրության տակ կքելով՝ դիրքավորվել են մի տեղ կամ կատարել իրենց տրված հրամանը։ Պատերազմն ամեն մարդու տեղ չէ։ Ես տեսել եմ խուճապահար հայ տղամարդու, որ գոռում էր՝ տաքսու համար ասեք, զանգեմ, պապաս գա, ինձ տանի։ Բայց դրա կողքին, 1-ը՝ 100-ի հարաբերությամբ, տեսել եմ անվախ, քաջ, հերոս ժամկետային զինծառայողների ու նաեւ տղաների, ովքեր տուն-տեղ, բիզնես, երեխաներ թողել ու գնացել են հայրենիք պահելու։

«Երեւի պետք էր խենթերից ազատվել»

2016-ի ապրիլի 2-ին, երբ պատերազմը սկսվեց, ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանի Հանրապետությունում պատերազմական դրություն չի հայտարարվել։ 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրություն հայտարարվեց, եւ երկրի առաջին դեմքը կոչ արեց կամավորագրվել, ճակատ մեկնել։ Ինձ համար այդ պահին մի քիչ անհասկանալի էր, հետո արդեն՝ շատ տարօրինակ։ Պատերազմը մի քանի ժամ առաջ էր սկսվել, ու, գուցե, մենք 5 ժամ հետո կանգնեցնում էինք թշնամու առաջխաղացումը, ՊԲ-ն անցնում էր հակահարձակման, ու բնավ կամավորականների կարիք չէր լինում։

Ճիշտ է, ես ու ընկերներս ամեն դեպքում գնալու էինք, բայց ես հասկանում եմ, որ առաջինը ոտքի են կանգնում այն տաքգլուխ խենթերը, որոնք պատրաստ են ամեն գնով հայրենիքը պահել։ Շատերը մեկնեցին, ու նրանց մեծ մասը չվերադարձավ։ Գուցե վատ բան եմ ասում, բայց երեւի պետք էր էդ խենթերից ազատվել։ Տարիների վերլուծությունը, երեւի, ավելի ճիշտ կտա պատասխանը հարցերի, թե ում որոշումն է եղել, ինչու է այդպես արվել, ինչու հետո շատ կամավորականներ կամավորագրվելով՝ տեղ չհասան։

«Էրիկը կաթսայով հերթով մոտենում էր «հոպարներին», ու զոռում, թե՝ էս մի գդալը կեր։ Հիմա Էրիկի նման տղերքը չկան»

Հաճախ են կրկնում, որ բանակում կատարվող բարեփոխումների մի մասը հասցրեցինք անել, մի մասը՝ չէ։ Հասցրածների թվում հատկապես նշում են լավ սննդի համակարգի մասին։ Վստահեցնում եմ, որ հայրենիք պահող, հայրենիքի համար կռվող զինվորի համար սնունդը 88-րդ տեղում էր։ Պատահել է՝ 2 օր սոված ենք եղել։ Մեզնից մոտ 1 կմ հեռու ջուր էլ, սնունդ էլ կար, բայց անհնար էր հասցնել, սարսափելի հրետակոծություն էր, ու որեւէ մեկը չի տրտնջացել։

Մի անգամ տղաները տներից մեկի բակում աղաջուր դրած պանիր էին գտել, բերել։ Չբարկացա, միեւնույն է՝ մնալու էր, փչանար, բայց որոշեցինք, որ նամակ կգրենք ու 5000 դրամի հետ կթողնենք էդտեղ։ Վիրավորումից հետո, երբ հիվանդանոցում էի, ասացի՝ պանրի հարցն էլ էդպես մնաց։ Չգիտեմ՝ ինձ հանգստացնելու համար էր, թե՝ չէ, տղաներն ասացին, որ իրենք արել են, ինչպես որոշել էինք։

Մատաղիսի դիրքերում մի երիտասարդ ժամկետային զինծառայող մոտեցավ ինձ. «Բա՛րեւ Ձեզ, Դուք Վարդան Օնանյանն եք, չէ՞։ Ես Տիկոյի (Վարդանի տղան է-հեղ.) ընկերն եմ, սկաուտ եմ»։ Էրիկն էր, որի հետ պատիվ ունեցա 3 օր հայրենիք պահելու։ Մի օր սնունդ չունեինք, իսկ իրենք մի շաբաթ առաջ չոր սնունդ էին ստացել, ու գնում-գալիս էին՝ հոպարնե՛ր, ախր սոված եք։ Ասում էինք՝ չէ՛, տղեք ջան, ի՞նչ սոված։ Մի օր Էրիկը խրամատով գալիս է՝ ձեռքին կաթսա, մեջը՝ գդալ։ Ձեռքի տակ ինչ եղել, շիլա էին սարքել։ Էրիկն էդ կաթսայով հերթով մոտենում էր «հոպարներին» ու պնդում, զոռում, թե՝ էս մի գդալը կեր։ Ու էդ տղերքի եփած, Էրիկի բերած շիլայից ամեն մեկս մի գդալ կերանք։ Հիմա Էրիկի նման տղերքը չկան։

«Ախր ո՞նց կարելի էր էդ հրաշքը թողնել ուրիշին»

Ափսոսում եմ, որ «Երկիրը երկիր է» հաղորդման ընթացքում Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններ քիչ եմ գնացել։ Հադրութի Տող, Տումի, Ազոխ, Մեծ թաղեր տուրիստական հնարավորություն ունեցող հրաշալի տեղեր էին։ Ախր ո՞նց կարելի էր թողնել ուրիշին։ Աղավնո գետի աջ ու ձախ կողմի գյուղերում եմ եղել, տեսել եմ՝ մարդիկ ոնց են տուն սարքել, զավակներ ունեցել, իրենց վաղվա օրը կապել այդ գյուղերի հետ, իսկ հիմա դարձել են պանդուխտ, գաղթական։

Մի անգամ, Սյունիքում՝ Ներքին Խնձորեսկում, մի գյուղացու ցորենի արտերն էինք նկարում, երեւի 7 հեկտար կլիներ։ Ասաց՝ Վարդա՛ն ջան, էս ի՞նչ ա, մեր ազատագրված տարածքներում 75 հեկտար ցորեն ու գարի եմ ցանել։ Սյունիքի բազմաթիվ ֆերմերների խոտհարքները, ֆերմաները, արոտավայրերը, գոմերը մնացին ազատագրված տարածքներում։

Մի գյուղացու հետ կադրից դուրս զրուցում էինք, ասում էր՝ որ խոսում են, թե էս հողերը տալու են, կյանքում չհավատաս։ Եթե էդ հողերը տան, Սյունիքում ոչ մի ֆերմեր չի կարող ապրի, աշխատի, տնտեսություն վարի։ Կարո՞ղ ա մեզ անտեր թողեն։ Իսկ հիմա վարչապետն ասում է՝ ի՞նչ է եղել որ, մերը չէր, տվեցինք, անջրդի, չոր, անապատային հողեր էին, Շուշին էլ «դժգույն ու դժբախտ քաղաք էր»։

«Ամենածանրը հայրենիք կորցնելն է»

Ամենածանրը հայրենիք կորցնելն է։ Մենք շատ ենք խոսել 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին, մեղադրել մեր պապերին, զարմացել ենք, թե ինչպես թողեցինք մեր չքնաղ հայրենիքը։ Մեր թոռները հազար անգամ ավելի շատ պիտի մեղադրեն մեզ, որ ունենալով երկիր, բանակ՝ հեշտությամբ ու շատ թանկ կորուստների գնով տվեցինք այն, ինչ նվաճել էր 90-ականների սերունդը։

Մեր հայրենիքն անչափելի կորուստ է կրել։ Միակ սփոփանքս այն է, որ 100 տարի առաջ՝ 1920-1921 թվականներին, մեր վիճակն ավելի ծանր էր, բայց ուժ գտանք կանգնելու, մեր մեջքը շտկելու, ուժեղանալու, հայրենիքն ազատագրելու։  

Մեր լավագույն հայորդիներից մեկը՝ Հայկ Ասատրյանը, նրան գրքերով եմ ճանաչում, «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքում Հայկական լեռնաշխարհը նկարագրելիս՝ մի ձեւակերպում է տալիս՝ «Հայոց հավիտենական հայրենիք»։ Պիտի հուսանք, որ Հայոց հավիտենական հայրենիքը վերջնականապես չի օտարանալու հայից, որ նորից ապրելու ենք ազատագրված Հադրութի շրջանում, Շուշիում։

Մի օր Հայաստանը, մեր հայրենիքը լինելու է այն երկիրը, ուր, չեմ ասում կապրենք սիրով, որովհետեւ հայրենիքում միշտ սիրով ես ապրում, այլ կապրենք ավելի անվտանգ ու բարեկեցիկ, ու բոլոր այն պանդուխտներին, որ հեռացել էին կամ այսօր են հեռանում, կասենք՝ վերադարձեք, միասին շենացնենք երկիրը։

Լուսինե Ղարիբյան

Ափսոսում եմ, որ «Երկիրը երկիր է» հաղորդման ընթացքում Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններ քիչ եմ գնացել։ Հադրութի Տող, Տումի, Ազոխ, Մեծ թաղեր… տուրիստական հնարավորություն ունեցող հրաշալի տեղեր էին։ Ախր ո՞նց կարելի էր թողնել ուրիշին։ Աղավնո գետի աջ ու ձախ կողմի գյուղերում եմ եղել, տեսել եմ՝ մարդիկ ոնց են տուն սարքել, զավակներ ունեցել, իրենց վաղվա օրը կապել այդ գյուղերի հետ, իսկ հիմա դարձել են պանդուխտ, գաղթական։

Մի անգամ, Սյունիքում՝ Ներքին Խնձորեսկում, մի գյուղացու ցորենի արտերն էինք նկարում, երեւի 7 հեկտար կլիներ։ Ասաց՝ Վարդա՛ն ջան, էս ի՞նչ ա, մեր ազատագրված տարածքներում 75 հեկտար ցորեն ու գարի եմ ցանել։ Սյունիքի բազմաթիվ ֆերմերների խոտհարքները, ֆերմաները, արոտավայրերը, գոմերը մնացին ազատագրված տարածքներում։

Մի գյուղացու հետ կադրից դուրս զրուցում էինք, ասում էր՝ որ խոսում են, թե էս հողերը տալու են, կյանքում չհավատաս։ Եթե էդ հողերը տան, Սյունիքում ոչ մի ֆերմեր չի կարող ապրի, աշխատի, տնտեսություն վարի։ Կարո՞ղ ա մեզ անտեր թողեն։ Իսկ հիմա վարչապետն ասում է՝ ի՞նչ է եղել որ, մերը չէր, տվեցինք, անջրդի, չոր, անապատային հողեր էին, Շուշին էլ «դժգույն ու դժբախտ քաղաք էր»։

«Ամենածանրը հայրենիք կորցնելն է»

Ամենածանրը հայրենիք կորցնելն է։ Մենք շատ ենք խոսել 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին, մեղադրել մեր պապերին, զարմացել ենք, թե ինչպես թողեցինք մեր չքնաղ հայրենիքը։ Մեր թոռները հազար անգամ ավելի շատ պիտի մեղադրեն մեզ, որ ունենալով երկիր, բանակ՝ հեշտությամբ ու շատ թանկ կորուստների գնով տվեցինք այն, ինչ նվաճել էր 90-ականների սերունդը։

Մեր հայրենիքն անչափելի կորուստ է կրել։ Միակ սփոփանքս այն է, որ 100 տարի առաջ՝ 1920-1921 թվականներին, մեր վիճակն ավելի ծանր էր, բայց ուժ գտանք կանգնելու, մեր մեջքը շտկելու, ուժեղանալու, հայրենիքն ազատագրելու։  

Մեր լավագույն հայորդիներից մեկը՝ Հայկ Ասատրյանը, նրան գրքերով եմ ճանաչում, «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքում Հայկական լեռնաշխարհը նկարագրելիս՝ մի ձեւակերպում է տալիս՝ «Հայոց հավիտենական հայրենիք»։ Պիտի հուսանք, որ Հայոց հավիտենական հայրենիքը վերջնականապես չի օտարանալու հայից, որ նորից ապրելու ենք ազատագրված Հադրութի շրջանում, Շուշիում։

Մի օր Հայաստանը, մեր հայրենիքը լինելու է այն երկիրը, ուր, չեմ ասում կապրենք սիրով, որովհետեւ հայրենիքում միշտ սիրով ես ապրում, այլ կապրենք ավելի անվտանգ ու բարեկեցիկ, ու բոլոր այն պանդուխտներին, որ հեռացել էին կամ այսօր են հեռանում, կասենք՝ վերադարձեք, միասին շենացնենք երկիրը։

Լուսինե Ղարիբյան

Загрузка...

Губернаторы России
Москва

Мэр: Порядка 20 новых ЖК передали под заселение по программе реновации с начала года

Спорт в России и мире
Москва

Спортивные прогнозы на OnlyBet

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Сюзанн Ленглен

Последний танец Надаля и юбка Сюзанн Ленглен: 6 важных фактов о «Ролан Гаррос»-2024

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Гены устойчивости к антибиотикам сохраняются в сточных водах даже после очистки

Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии ТЭК для достижения национальных целей

Лукашенко в Беларуси и мире
Минск

Союзное государство – сила двух суверенных стран

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

В Киеве заявили о причастности Зеленского к покушению на Фицо

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Александр Розенбаум

Пугачева, слова об СВО, суд из-за пива: как живет певец Александр Розенбаум

Москва

ЧЕ!МПИОНСКИЙ УЛОВ: ВЕДУЩИЕ «ЧЕ!» НА ФЕСТИВАЛЕ «РЫБНАЯ НЕДЕЛЯ»

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net