Մոսկվայում բացվել է Եղիշե Թադեւոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը
Թանգարանում նշել են, որ ցուցահանդեսը նվիրված է «կերպարվեստի նշանակալի վարպետներից մեկի» ծննդյան 150-ամյակին:
Ցուցահանդեսում ներկայացված են Թադեւոսյանի շուրջ 50 նկարներ եւ գրաֆիկական աշխատանքներ, նրա շրջապատի նկարիչների աշխատանքներ, ինչպես նաեւ լուսանկարչության սիրահար Լեոնիդ Կանդաուրովի եւ Թադեւոսյանի ճանապարհորդությունների ընթացքում արված լուսանկարներ: Մի շարք նյութեր նախկինում երբեւէ չեն ցուցադրվել:
Եղիշե Թադեւոսյանը (1870-1936) ծնվել էր Վաղարշապատում: Նա Թիֆլիսի հայ արվեստագետների միության հիմնադիրներից մեկն էր եւ միության առաջին նախագահը: