«Չէի հասկանում՝ ո՞նց խնդրեմ Աստծուն, որ հենց իմ երեխային պահպանի»
«Տղաս զանգեց... Ինքը հիմա ինձնից մեծ ա տարիքով»։ Գոհար Մխիթարյանն այս գրառումը կատարեց պատերազմից հետո։ 44 օր նա զանգից զանգ էր ապրում։ Արամի զանգերի արանքում սպասումն էր՝ անմարդկայնորեն դաժան։
« Չէի հասկանում՝ ոնց խնդրեմ Աստծուն, որ հենց իմ երեխային պահպանի։ Ինչո՞ւ հենց իմին, իմն ավելի լա՞վն ա։ Բոլոր մամաներն էլ նույնը կասեն։ Իմը ավելի սիրո՞ւն ա, ոչ, իմը խելացի՞ ա, ավելի խելացիները կան. ես Աստծուն ո՞նց համոզեմ, որ հենց իմին ա պետք փրկել ու ախպորս ա պետք պահպանել, բա մյուսնե՞րը Ես աղոթել չգիտեի... Читать дальше...