Добавить новость
123ru.net
Медиамакс
Декабрь
2021
1 2 3 4
5
6 7 8 9 10 11
12
13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25
26
27 28 29 30
31

Մոռացման վտանգն ու «happy end»-ը Բյոլի «Հոգատարության կապանքներում»

0

«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայնրիխ Բյոլի «Հոգատարության կապանքներում» վեպը։ Բյոլի ստեղծագործություններից մի քանիսը խորհրդային տարիներին թարգմանվել են հայերեն։ «Հոգատարության կապանքներում»-ը գերմանացի գրողի ավելի ուշ շրջանի գործերից է։ Հրատարակվել է 1979-ին, վերահրատարակվել՝ 1991-ին եւ 2006-ին։ Հայերեն ներկայացվում է առաջին անգամ։ Մեդիամաքսի զրուցակիցը գրքի թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Կարլեն Մատինյանն է։

- Ինչո՞վ է առանձնանում «Հոգատարության կապանքներում» վեպը Բյոլի հետպատերազմյան շրջանի գործերից, եւ ինչո՞ւ որոշեցիք հենց այս վեպը ներկայացնել ընթերցողին։

- Հետաքրքիր զուգադիպությամբ պատիվ եմ ունեցել տեսնել Բյոլին, հարց տալ նրան, երբ Մոսկվայում՝ Ռուսաստանի պետական գրադարանում նա հանդիպեց գրականագետների եւ ասպիրանտների հետ։ Ես ասպիրանտ էի։ Նա իսկապես հետաքրքիր հեղինակ է, բայց տվյալ դեպքում գիրքը հրատարակվել է գերմանական կողմի առաջարկով (թեեւ ավելի հաճախ մենք ենք ներկայացնում գրքերի ցանկը, որ կնախընտրեինք թարգմանել)։

«Հոգատարության կապանքներում»-ը էապես տարբերվում է Բյոլի մյուս գործերից։ Մենք ունեցել ենք Բյոլից երկու-երեք թարգմանություն, որքան ինձ հայտնի է` ռուսերենից միջնորդված։ Հիմնականում միշտ եւ ամենուր թվարկում են նրա մի քանի ստեղծագործությունները՝ «Ծաղրածուի աչքերով», «Բիլիարդ ինն անց կեսին», «Որտե՜ղ էիր, Ադամ»։ Այս գործը կարծես ստվերում էր մնացել, մինչդեռ լավագույն գործերից մեկն է՝ եւ՛ թեմատիկ առումով, եւ լեզվական, ե՛ւ կառուցվածքային։ Առաջին անգամ գերմանական գրականության մեջ օգտագործվում են պոստմոդեռնիստական տարրեր. գործողությունները վեպում զարգանում են տարբեր ուղղություններով, շարադրվում տարբեր անձանց կողմից, դրանք պետք է հավաքվեն, կառուցվեն ու ստեղծվի խճանկար, մենք կասեինք՝ փազլ։

Գերմանացի գրողներին մեղադրում էին, որ չեն կարողանում կտրվել պատերազմի թեմայից, իհարկե, այստեղ էլ կան առնչություններ, սակայն Բյոլը ցույց է տալիս հետպատերազմյան շրջանը, ես կասեի՝ ծաղկուն շրջանը, այն տարիները, երբ Գերմանիան դառնում է Եվրոպայի եւ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը։

Բայց այստեղ մի «բայց» կա երկրի ներսում կա ահաբեկչական շարժում, մասնակիցներ երիտասարդներ են, այդ թվում՝ մեծահարուստների զավակներ։ Այսինքն՝ հասարակ մարդկանց եւ վերնախավի միջեւ սոցիալական անջրպետը գնալով շատանում է։ Չէ՞ որ առաջին սոցիալիստական հանրապետությունը հենց Գերմանիայում հիմնվեց, կործանվեց։ Հիմա նրանք ասում են՝ ուրեմն դա էր ճիշտ, որովհետեւ սոցիալիզմի հակառակը նացիզմն էր։ Եվ գրքի գլխավոր կերպարի՝ Թոլմի որդին՝ Ռոլֆը, նույնպես ահաբեկչական կազմակերպությունից է, իհարկե, հետո հետ է կանգնում՝ հասկանալով, որ դա ճիշտ ճանապարհ չէ։

Սակայն սոցիալական անջրպետից դուրս գալու ճանապարհները փնտրելու հետ միասին, նաեւ վերհիշելով պատերազմական տարիները՝ Բյոլը բոլորովին այլ խնդիրներ է դնում՝ բարոյական, հոգեբանական, որ կապված չեն դարաշրջանի, անգամ պատերազմի հետ։ Պատերազմին զուգահեռը սա է. այս մարդն այսօր այս դիրքն է գրավում ու այս դերն է խաղում երկրում, բայց ո՞վ էր պատերազմի ժամանակ։ Անցյալը մոռանալը վտանգ է սպառնում ոչ թե այն առումով, որ մենք կարող ենք մոռանալ, որ այս մարդը գուցե պոտենցիալ հանցագործ է այսօր, այլ որ այդ մոռացումը գուցե վաղը նույն նացիզմը հետ բերի։ Գերմանացի բոլոր գրողների (ովքեր ապրել են XX դարի երկրորդ կեսին) ամենակարեւոր թեման նույնն է ՝ չմոռանալ, որ աշխարհում երկու անգամ համաշխարհային պատերազմ է եղել, երկուսն էլ գերմանական հողից են ծագել։ Եվ, պետք է ասել, որ մինչ օրս այդ բոլոր խնդիրները հրատապ են։

Բյոլը պոստմոդեռնիստական լուծումներով բացատրում է՝ որոնք են հասարակության մեջ ճիշտ արժեքները, ինչու է ինչ-որ մեդիամագնատ, որ ո՛չ նախագահ է, ո՛չ վարչապետ, ստիպված՝ անվտանգության մի ամբողջ բանակ ունենալ։ Որովհետեւ նրանք հասկանում են, որ գաղափարական ղեկավարությունը երկրի ամենամեծ ուժն է, նաեւ թելադրում է, թե ով կդառնա կանցլեր, ինչ քաղաքականություն կընտրի այս երկիրը։ Մեդիայի դերը հատկապես այդ տարիներին Գերմանիայում անբացատրելի մեծ էր։

- «Անվտանգության շահերն այն աստիճանի սերտ էին միահյուսված անձնականին, որ ցանկացած պահի կարող էին խախտել թե՛ մեկը եւ թե՛ մյուսը»։ Առաջ է գալիս Թոլմի դստեր՝ Սաբրինայի պատմությունը, ով հակադրվում է «հոգատարությանը», հասարակության կարծիքին։

-Մի կողմից այնպես ստացվեց, որ Թոլմը դարձավ մեծահարուստ՝ ժառանգություն ստանալով կապված «Թերթիկ» լրատվական ծառայության հետ, մյուս կողմից նա փորձում է զերծ մնալ այդ ամենից։ Բայց ակամա է հայտնվել այնտեղ, նրան ընտրել են, հենց սկզբից երեւում է՝ ինչ ծուղակներ են լարում․ եթե հրաժարվում ես, դառնում ես սնանկ, իսկ նրա վրա հենված էր ողջ գերդաստանը։ Անվտանգությունը նա ստիպված պետք է պահպանի, բայց մենք գիտենք, որ անվտանգությունից է գալիս ամենամեծ վտանգը։ Անվտանգության աշխատակիցը գիտի՝ որ ժամին եւ ուր է գնալու ղեկավարն ու նրա ընտանիքի անդամը եւ կարող է գումարի դիմաց տեղեկատվություն վաճառել։ Սաբրինայի գիծը ցույց է տալիս, որ անվտանգության աշխատակիցը, եթե մի կողմ դնենք մարդկայինը՝ տղամարդ-կին հարաբերությունները, կարող էր գերդաստան մուտք գործել՝ մուլտիմիլիարդատիրոջ հետ ամուսնանալու համար, կամ՝ սերտ կապեր ստեղծել, ներխուժել գերդաստան ու ռումբը ներսից պայթեցնել։ Բայց Սաբրինան գնում է այդ քայլին՝ ամեն բջջով զգալով, որ սա սեր է։

-Թոլմը կնոջ՝ Քեթեին ասում է. «Ճիշտ ես, իհարկե, թերթերը ինձ երբեք չեն հետաքրքրել, միայն դու, երեխաները, նրանց ընկերները, ինչպես նաեւ Աստվածամայրերը, ճարտարապետությունը, ծառերը եւ թռչունները»։ Առաջին տեղում ընտանիքն է, հոգեւոր արժեքները, ոչ թե նյութն ու դիրքը։

- Բյոլն ինքը ընտանեկան արժեքների կողմնակից էր, լավ ընտանիք է ունեցել,իր գրքերը հաճախ նվիրել է կնոջը, զավակներին։ Վեպում մի դրվագ կա, երբ ընտանիքի բոլոր անդամները ստիպված են հավաքվել գյուղում՝ Ռոլֆի տանը, նեղվածք է, քնելու տեղ չկա, բայց տեղավորվում են, կարեւորը իրար հետ լինենք։ Օջախի ջերմության, միասնության գաղափարը շատ քաղցր բան է։ Եվ ինձ համար միանգամայն ռեալիստական է, որ Բյոլին չի հետաքրքրում «Թերթիկը»։ Տեսեք, ասում են՝ թոռնիկդ տունը հրդեհել է, Քեթեն հարցնում է՝ որեւէ մեկը վիրավո՞ր է, կամ վտանգի մե՞ջ է, ո՞չ, ուրեմն թող ամենավատ լուրը դա լինի։ Վատ լուր չեն համարում նաեւ այն, որ դուստրը թողել է հաշվենկատ ամուսնուն ու գնացել իր սիրո հետեւից։

- Այսպիսով՝ գրքի առանցքում հասարակական կարծիքներին հակադրվող անհա՞տն է, մարդկային պարզ երջանկությո՞ւնը, թե՞ հասարակական-քաղաքական շեշտադրումները։

- Սոցիալականը, քաղաքականը, պատմական անցյալի կապը սոցիալական այսօրվա դրության հետ, հոգեբանականը՝ մարդն անկախ ժամանակից, երկրից։ Չորս-հինգ գիծ միանգամից համատեղում է, պետք է հանգուցային մի լուծում գտնվի, որը ստացվում է։ Գուցե այդ հանգույցում մեկ-երկու կետ կա «հեփի-էնդի», ցանկալին՝ որպես իրողություն ներկայացնելու ձգտում, որ սիրում են տեսնել մարդիկ։ Դա էլ գեղարվեստական հնար է, որ ցույց տա՝ ամեն ինչ, ի վերջո, կարող է դասավորվել, ամեն ինչ Աստծո ձեռքին է։

- Ի՞նչ կտա գիրքը մեր ընթերցողին այսօր, այս ծանր ժամանակաշրջանում։

- Հետպատերազմյան շրջանում, երբ կյանքն ու մահը դրվում է կշեռքի նժարի վրա եւ ավելի ռեալ ես զգում դրանց միջի եղած հարաբերությունը, այլ կերպ ես նայում կյանքի արժեքներին։ Ա՛յ այդ արժեւորումն է ուզում ցույց տալ Բյոլը։

Խաղաղ ժամանակ մենք կարող ենք հաջողություններ ունենալ։ Մեր գեները այնպիսին են, որ ճար ենք գնում։ Այս երեսուն տարիներին՝ չնայած դժվարություններին, շրջափակումներին, կարողացանք պահպանվել, հաջողություններ ունենալ։ Տեսեք, թե ինչ արդյունքների են հասել դրսում ապրող մեր հայրենակիցները։ Եթե այդ ամենից հինգ տոկոս ներդրում արվի հայրենիքում, այնպես կծաղկի մեր երկիրը, որ մանրուքների վրա կծիծաղենք։ Ներքին խժդժությունները պետք է ավարտվեն (ինչից միայն թշնամին է շահում), որ կարողանանք բարգավաճել ու հասնել Բյոլի մատնանշած խնդիրներին։

- Պիտեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» վեպի թարգմանության առիթով ասացիք, որ գերմանացիները սիրում են երկար բառեր ու նախադասություններ, եւ թարգմանիչները փորձում են տրոհել երկար նախադասությունները, որ շատ խճճված չլինի։ Այս գրքի պարագայում ի՞նչ դժվարություններ կային։

- Մի անգամ հարցրին՝ հե՞շտ է թարգմանչական գործը, թե՞ դժվար, ես ասացի՝ հաճելի տանջանք է։ Գրքում խոսում են երիտասարդները, գյուղական միջավայրի ու բարձրատոհմիկ մարդիկ։ Ինչպես որ պոստմոդեռնիստական տարբեր ուղղությունները գալիս-միանում են եւ փազլ է հավաքվում՝ սյուժեի ու կառուցվածքի իմաստով, այնպես էլ լեզվական տարբեր աղբյուրները, առվակները գնում են դեպի ծովը, ու դու փորձում ես այնպես անել, որ համատեղվեն։

Բյոլը լեզվական առումով բավական գունեղ խայտաբղետություն է ցուցաբերել։  Հայերենում խոսակցական լեզուն շատ է տարբեր գրականից, գերմաներենում այդպես չէ։ Փորձել եմ էքսպերիմենտներ անել՝որ տարբերությունը զգացվի, բայց չափը չանցնի, իսկ թե ինչպես է ստացվել, թող ընթերցողը գնահատի։

- Ինչո՞ւ է գրքի սկզբում Բյոլը նշում, որ գործող անձիք, իրադարձությունները, բացառապես հեղինակի հորինվածքն են։

- Այդպես խուսափել է դատերից ու երկար պատմություններից։ Գյունտեր Գրասը մի քանի անվան պատճառով մտավ դատերի մեջ, Բյոլի մոտ հարյուրներն են։ Հետո էլ այսպես ընդգծում է, որ իրեն դեմքը չի հետաքրքրում, այլ երեւույթը՝ ինչու եւ ինչպես է սկիզբ առել պատերազմը, ինչ անենք, որ չկրկնվի... դա մղձավանջ էր։

Արմինե Սարգսյան

«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայնրիխ Բյոլի «Հոգատարության կապանքներում» վեպը։ Բյոլի ստեղծագործություններից մի քանիսը խորհրդային տարիներին թարգմանվել են հայերեն։ «Հոգատարության կապանքներում»-ը գերմանացի գրողի ավելի ուշ շրջանի գործերից է։ Հրատարակվել է 1979-ին, վերահրատարակվել՝ 1991-ին եւ 2006-ին։ Հայերեն ներկայացվում է առաջին անգամ։ Մեդիամաքսի զրուցակիցը գրքի թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Կարլեն Մատինյանն է։

- Ինչո՞վ է առանձնանում «Հոգատարության կապանքներում» վեպը Բյոլի հետպատերազմյան շրջանի գործերից, եւ ինչո՞ւ որոշեցիք հենց այս վեպը ներկայացնել ընթերցողին։

- Հետաքրքիր զուգադիպությամբ պատիվ եմ ունեցել տեսնել Բյոլին, հարց տալ նրան, երբ Մոսկվայում՝ Ռուսաստանի պետական գրադարանում նա հանդիպեց գրականագետների եւ ասպիրանտների հետ։ Ես ասպիրանտ էի։ Նա իսկապես հետաքրքիր հեղինակ է, բայց տվյալ դեպքում գիրքը հրատարակվել է գերմանական կողմի առաջարկով (թեեւ ավելի հաճախ մենք ենք ներկայացնում գրքերի ցանկը, որ կնախընտրեինք թարգմանել)։

«Հոգատարության կապանքներում»-ը էապես տարբերվում է Բյոլի մյուս գործերից։ Մենք ունեցել ենք Բյոլից երկու-երեք թարգմանություն, որքան ինձ հայտնի է` ռուսերենից միջնորդված։ Հիմնականում միշտ եւ ամենուր թվարկում են նրա մի քանի ստեղծագործությունները՝ «Ծաղրածուի աչքերով», «Բիլիարդ ինն անց կեսին», «Որտե՜ղ էիր, Ադամ»։ Այս գործը կարծես ստվերում էր մնացել, մինչդեռ լավագույն գործերից մեկն է՝ եւ՛ թեմատիկ առումով, եւ լեզվական, ե՛ւ կառուցվածքային։ Առաջին անգամ գերմանական գրականության մեջ օգտագործվում են պոստմոդեռնիստական տարրեր. գործողությունները վեպում զարգանում են տարբեր ուղղություններով, շարադրվում տարբեր անձանց կողմից, դրանք պետք է հավաքվեն, կառուցվեն ու ստեղծվի խճանկար, մենք կասեինք՝ փազլ։

Գերմանացի գրողներին մեղադրում էին, որ չեն կարողանում կտրվել պատերազմի թեմայից, իհարկե, այստեղ էլ կան առնչություններ, սակայն Բյոլը ցույց է տալիս հետպատերազմյան շրջանը, ես կասեի՝ ծաղկուն շրջանը, այն տարիները, երբ Գերմանիան դառնում է Եվրոպայի եւ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը։

Բայց այստեղ մի «բայց» կա… երկրի ներսում կա ահաբեկչական շարժում, մասնակիցներ երիտասարդներ են, այդ թվում՝ մեծահարուստների զավակներ։ Այսինքն՝ հասարակ մարդկանց եւ վերնախավի միջեւ սոցիալական անջրպետը գնալով շատանում է։ Չէ՞ որ առաջին սոցիալիստական հանրապետությունը հենց Գերմանիայում հիմնվեց, կործանվեց։ Հիմա նրանք ասում են՝ ուրեմն դա էր ճիշտ, որովհետեւ սոցիալիզմի հակառակը նացիզմն էր։ Եվ գրքի գլխավոր կերպարի՝ Թոլմի որդին՝ Ռոլֆը, նույնպես ահաբեկչական կազմակերպությունից է, իհարկե, հետո հետ է կանգնում՝ հասկանալով, որ դա ճիշտ ճանապարհ չէ։

Սակայն սոցիալական անջրպետից դուրս գալու ճանապարհները փնտրելու հետ միասին, նաեւ վերհիշելով պատերազմական տարիները՝ Բյոլը բոլորովին այլ խնդիրներ է դնում՝ բարոյական, հոգեբանական, որ կապված չեն դարաշրջանի, անգամ պատերազմի հետ։ Պատերազմին զուգահեռը սա է. այս մարդն այսօր այս դիրքն է գրավում ու այս դերն է խաղում երկրում, բայց ո՞վ էր պատերազմի ժամանակ։ Անցյալը մոռանալը վտանգ է սպառնում ոչ թե այն առումով, որ մենք կարող ենք մոռանալ, որ այս մարդը գուցե պոտենցիալ հանցագործ է այսօր, այլ որ այդ մոռացումը գուցե վաղը նույն նացիզմը հետ բերի։ Գերմանացի բոլոր գրողների (ովքեր ապրել են XX դարի երկրորդ կեսին) ամենակարեւոր թեման նույնն է ՝ չմոռանալ, որ աշխարհում երկու անգամ համաշխարհային պատերազմ է եղել, երկուսն էլ գերմանական հողից են ծագել։ Եվ, պետք է ասել, որ մինչ օրս այդ բոլոր խնդիրները հրատապ են։

Բյոլը պոստմոդեռնիստական լուծումներով բացատրում է՝ որոնք են հասարակության մեջ ճիշտ արժեքները, ինչու է ինչ-որ մեդիամագնատ, որ ո՛չ նախագահ է, ո՛չ վարչապետ, ստիպված՝ անվտանգության մի ամբողջ բանակ ունենալ։ Որովհետեւ նրանք հասկանում են, որ գաղափարական ղեկավարությունը երկրի ամենամեծ ուժն է, նաեւ թելադրում է, թե ով կդառնա կանցլեր, ինչ քաղաքականություն կընտրի այս երկիրը։ Մեդիայի դերը հատկապես այդ տարիներին Գերմանիայում անբացատրելի մեծ էր։

- «Անվտանգության շահերն այն աստիճանի սերտ էին միահյուսված անձնականին, որ ցանկացած պահի կարող էին խախտել թե՛ մեկը եւ թե՛ մյուսը»։ Առաջ է գալիս Թոլմի դստեր՝ Սաբրինայի պատմությունը, ով հակադրվում է «հոգատարությանը», հասարակության կարծիքին։

-Մի կողմից այնպես ստացվեց, որ Թոլմը դարձավ մեծահարուստ՝ ժառանգություն ստանալով կապված «Թերթիկ» լրատվական ծառայության հետ, մյուս կողմից նա փորձում է զերծ մնալ այդ ամենից։ Բայց ակամա է հայտնվել այնտեղ, նրան ընտրել են, հենց սկզբից երեւում է՝ ինչ ծուղակներ են լարում․ եթե հրաժարվում ես, դառնում ես սնանկ, իսկ նրա վրա հենված էր ողջ գերդաստանը։ Անվտանգությունը նա ստիպված պետք է պահպանի, բայց մենք գիտենք, որ անվտանգությունից է գալիս ամենամեծ վտանգը։ Անվտանգության աշխատակիցը գիտի՝ որ ժամին եւ ուր է գնալու ղեկավարն ու նրա ընտանիքի անդամը եւ կարող է գումարի դիմաց տեղեկատվություն վաճառել։ Սաբրինայի գիծը ցույց է տալիս, որ անվտանգության աշխատակիցը, եթե մի կողմ դնենք մարդկայինը՝ տղամարդ-կին հարաբերությունները, կարող էր գերդաստան մուտք գործել՝ մուլտիմիլիարդատիրոջ հետ ամուսնանալու համար, կամ՝ սերտ կապեր ստեղծել, ներխուժել գերդաստան ու ռումբը ներսից պայթեցնել։ Բայց Սաբրինան գնում է այդ քայլին՝ ամեն բջջով զգալով, որ սա սեր է։

-Թոլմը կնոջ՝ Քեթեին ասում է. «Ճիշտ ես, իհարկե, թերթերը ինձ երբեք չեն հետաքրքրել, միայն դու, երեխաները, նրանց ընկերները, ինչպես նաեւ Աստվածամայրերը, ճարտարապետությունը, ծառերը եւ թռչունները»։ Առաջին տեղում ընտանիքն է, հոգեւոր արժեքները, ոչ թե նյութն ու դիրքը։

- Բյոլն ինքը ընտանեկան արժեքների կողմնակից էր, լավ ընտանիք է ունեցել,իր գրքերը հաճախ նվիրել է կնոջը, զավակներին։ Վեպում մի դրվագ կա, երբ ընտանիքի բոլոր անդամները ստիպված են հավաքվել գյուղում՝ Ռոլֆի տանը, նեղվածք է, քնելու տեղ չկա, բայց տեղավորվում են, կարեւորը իրար հետ լինենք։ Օջախի ջերմության, միասնության գաղափարը շատ քաղցր բան է։ Եվ ինձ համար միանգամայն ռեալիստական է, որ Բյոլին չի հետաքրքրում «Թերթիկը»։ Տեսեք, ասում են՝ թոռնիկդ տունը հրդեհել է, Քեթեն հարցնում է՝ որեւէ մեկը վիրավո՞ր է, կամ վտանգի մե՞ջ է, ո՞չ, ուրեմն թող ամենավատ լուրը դա լինի։ Վատ լուր չեն համարում նաեւ այն, որ դուստրը թողել է հաշվենկատ ամուսնուն ու գնացել իր սիրո հետեւից։

- Այսպիսով՝ գրքի առանցքում հասարակական կարծիքներին հակադրվող անհա՞տն է, մարդկային պարզ երջանկությո՞ւնը, թե՞ հասարակական-քաղաքական շեշտադրումները։

- Սոցիալականը, քաղաքականը, պատմական անցյալի կապը սոցիալական այսօրվա դրության հետ, հոգեբանականը՝ մարդն անկախ ժամանակից, երկրից։ Չորս-հինգ գիծ միանգամից համատեղում է, պետք է հանգուցային մի լուծում գտնվի, որը ստացվում է։ Գուցե այդ հանգույցում մեկ-երկու կետ կա «հեփի-էնդի», ցանկալին՝ որպես իրողություն ներկայացնելու ձգտում, որ սիրում են տեսնել մարդիկ։ Դա էլ գեղարվեստական հնար է, որ ցույց տա՝ ամեն ինչ, ի վերջո, կարող է դասավորվել, ամեն ինչ Աստծո ձեռքին է։

- Ի՞նչ կտա գիրքը մեր ընթերցողին այսօր, այս ծանր ժամանակաշրջանում։

- Հետպատերազմյան շրջանում, երբ կյանքն ու մահը դրվում է կշեռքի նժարի վրա եւ ավելի ռեալ ես զգում դրանց միջի եղած հարաբերությունը, այլ կերպ ես նայում կյանքի արժեքներին։ Ա՛յ այդ արժեւորումն է ուզում ցույց տալ Բյոլը։

Խաղաղ ժամանակ մենք կարող ենք հաջողություններ ունենալ։ Մեր գեները այնպիսին են, որ ճար ենք գնում։ Այս երեսուն տարիներին՝ չնայած դժվարություններին, շրջափակումներին, կարողացանք պահպանվել, հաջողություններ ունենալ։ Տեսեք, թե ինչ արդյունքների են հասել դրսում ապրող մեր հայրենակիցները։ Եթե այդ ամենից հինգ տոկոս ներդրում արվի հայրենիքում, այնպես կծաղկի մեր երկիրը, որ մանրուքների վրա կծիծաղենք։ Ներքին խժդժությունները պետք է ավարտվեն (ինչից միայն թշնամին է շահում), որ կարողանանք բարգավաճել ու հասնել Բյոլի մատնանշած խնդիրներին։

- Պիտեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» վեպի թարգմանության առիթով ասացիք, որ գերմանացիները սիրում են երկար բառեր ու նախադասություններ, եւ թարգմանիչները փորձում են տրոհել երկար նախադասությունները, որ շատ խճճված չլինի։ Այս գրքի պարագայում ի՞նչ դժվարություններ կային։

- Մի անգամ հարցրին՝ հե՞շտ է թարգմանչական գործը, թե՞ դժվար, ես ասացի՝ հաճելի տանջանք է։ Գրքում խոսում են երիտասարդները, գյուղական միջավայրի ու բարձրատոհմիկ մարդիկ։ Ինչպես որ պոստմոդեռնիստական տարբեր ուղղությունները գալիս-միանում են եւ փազլ է հավաքվում՝ սյուժեի ու կառուցվածքի իմաստով, այնպես էլ լեզվական տարբեր աղբյուրները, առվակները գնում են դեպի ծովը, ու դու փորձում ես այնպես անել, որ համատեղվեն։

Բյոլը լեզվական առումով բավական գունեղ խայտաբղետություն է ցուցաբերել։  Հայերենում խոսակցական լեզուն շատ է տարբեր գրականից, գերմաներենում այդպես չէ։ Փորձել եմ էքսպերիմենտներ անել՝որ տարբերությունը զգացվի, բայց չափը չանցնի, իսկ թե ինչպես է ստացվել, թող ընթերցողը գնահատի։

- Ինչո՞ւ է գրքի սկզբում Բյոլը նշում, որ գործող անձիք, իրադարձությունները, բացառապես հեղինակի հորինվածքն են։

- Այդպես խուսափել է դատերից ու երկար պատմություններից։ Գյունտեր Գրասը մի քանի անվան պատճառով մտավ դատերի մեջ, Բյոլի մոտ հարյուրներն են։ Հետո էլ այսպես ընդգծում է, որ իրեն դեմքը չի հետաքրքրում, այլ երեւույթը՝ ինչու եւ ինչպես է սկիզբ առել պատերազմը, ինչ անենք, որ չկրկնվի... դա մղձավանջ էր։

Արմինե Սարգսյան

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая

Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
WTA

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак

Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.

Лукашенко в Беларуси и мире

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ  

Москва

«Карт-бланш получен! Андрей Белоусов взялся за МВД России!». Президент Путин предоставил министру обороны полную свободу действий

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net