Գեորգի Ձավարյանն ու Երեւան ուղարկված դեմքի վահանների պատմությունը
22-ամյա Գեորգի Ձավարյանը, եղբոր եւ մի շարք երիտասարդների օգնությամբ, հուլիսի 2-ին Լոնդոնից 30 000 պաշտպանիչ վահանների խմբաքանակ է ուղարկել Հայաստան։ Երեսպատման պաշտպանիչ վահանները պատրաստել է Augment Bionics ինժեներական ստարտափ ընկերությունը, որը հիմնել են Էդինբուրգի համալսարանի ուսանողները. Գեորգի Ձավարյանն այդ երիտասարդներից մեկն է։ Ստարտափի հիմնադիրները Անգլիայում բռնկված համավարակի առաջին օրերից միացել են Covid-19-ի դեմ պայքարին եւ մինչ օրս տասնյակ հազարավոր վահաններ են բաժանել բուժաշխատողներին։... Читать дальше...