Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Июль
2020

Գեորգի Ձավարյանն ու Երեւան ուղարկված դեմքի վահանների պատմությունը

0
Գեորգի Ձավարյանն ու Երեւան ուղարկված դեմքի վահանների պատմությունը

22-ամյա Գեորգի Ձավարյանը, եղբոր եւ մի շարք երիտասարդների օգնությամբ, հուլիսի 2-ին Լոնդոնից 30 000 պաշտպանիչ վահանների խմբաքանակ է ուղարկել Հայաստան։ Երեսպատման պաշտպանիչ վահանները պատրաստել է Augment Bionics ինժեներական ստարտափ ընկերությունը, որը հիմնել են Էդինբուրգի համալսարանի ուսանողները. Գեորգի Ձավարյանն այդ երիտասարդներից մեկն է։ Ստարտափի հիմնադիրները Անգլիայում բռնկված համավարակի առաջին օրերից միացել են Covid-19-ի դեմ պայքարին եւ մինչ օրս տասնյակ հազարավոր վահաններ են բաժանել բուժաշխատողներին։

Երեւան վահանները կհասնեն մի քանի օրից, որից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը դրանք կբաժանի բուժաշխատողներին։ Մինչ վահանները կհասնեն Հայաստան, Մեդիամաքսը զրուցել է Գեորգի Ձավարյանի հետ:

Ծնվել եմ Մոսկվայում, 11 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Անգլիա։ Ալավերդիից ենք, Հայաստան գալիս ենք ամեն տարի՝ տատիկներիս այցելության, Օձուն գյուղ ենք հաճախ գնում։

Համալսարան ընդունվել եմ Շոտլանդիայում, University of Edinburgh-ում եմ սովորել, մասնագիտությամբ ինժեներ եմ։ 2018-ին Էդինբուրգի համալսարանում ուսանողներով ստեղծել ենք Augment Bionics ինժեներական ստարտափ ընկերությունը, կենտրոնացած ենք բարձրորակ եւ մատչելի 3D տպագիր պրոթեզներ ստեղծելու եւ զարգացնելու ուղղությամբ։ Թիմում ավելի քան 10 հոգի ենք, բոլորս երիտասարդ ենք՝ մի մասը շրջանավարտ, մի մասն ուսանող։ Խմբում միակ հայը ես եմ։

Երբ աշխարհում սկսվեց համավարակը, մեր ընկերության հիմնական գործը կանգ առավ. հումքը Չինաստանից էինք ձեռք բերում, իսկ այդ շրջանում ճանապարհները փակվել էին։ Մեր թիմից մեկը մի օր հղում ուղարկեց բոլորիս, որտեղ պատմում էին, թե ինչպես է չեխական մի ընկերություն պաշտպանիչ վահաններ պատրաստում։ Քանի որ մենք էլ ունեինք այդ տպիչ սարքերը, որոշեցինք մենք էլ օգնենք առողջապահության ոլորտի աշխատողներին։

Չորս կողմից աջակցություն

Սկզբում օրական 12 հատ վահան էինք սարքում, քիչ-քիչ սկսեցինք շատացնել՝ 100-150։ Լոնդոնում դիմեցի իմ դպրոցին՝ Latymer Upper School-ին. նրանք շատ հզոր արհեստանոց ունեն՝ ութ 3D տպիչ սարքերով։ Դպրոցը մեզ աջակցեց մի շարք հարցերում ու թույլատրեց օգտվել արհեստանոցից ու սարքավորումներից՝ մեզ հատկացնելով մի քանի սենյակ։

Առաջին օրերին շատ դժվար ու սթրեսային էր, Անգլիայում հազարներով էին վահաններ ուզում (իհարկե, միայն մենք չէինք դրանք պատրաստում), իսկ մենք հարյուրներով էինք սարքում։ Դիմեցինք քրաուդֆանդինգի օգնությանը, հավաքեցինք մոտ 30 000 ֆունտ, Latymer Upper School-ը նույնպես մեզ համար գումար հավաքեց, արդյունքում՝ մեզ հաջողվեց ավելի մեծ արտադրություն սկսել։

60 000 վահան ենք նվիրել Անգլիայի հիվանդանոցներին։ Երբ Անգլիայում ավելի մեծ գործարաններ սկսեցին այս վահաններից պատրաստել, որոշեցինք կենտրոնանալ այն երկրների վրա, որոնք դրանց կարիքն ավելի շատ ունեին։

Օգնությունը՝ սահմաններից դուրս

Անգլիայում CNN եւ Sky News պարբերականները Augment Bionics-ի մասին ռեպորտաժներ պատրաստեցին, մեզ սկսեցին ճանաչել աշխարհում։

Մեզ գրեցին Ուգանդայից եւ օգնություն խնդրեցինք՝ այնտեղ մոտ 4 000 վահան ուղարկեցինք։ Հաջորդ երկիրը Հայաստանն է, որտեղ ուղարկել ենք 30 000 վահան։ Քանի որ Հայաստանում մեզ հաջողվեց կապ հաստատել հենց Առողջապահության նախարարության հետ, այս գործընթացն ավելի պաշտոնական դարձավ։ Լոնդոնում Հայաստանի դեսպանությունը օգնեց տրանսպորտի հարցում։ Ես Հայաստանում չեմ ապրում, բայց Հայաստանն իմ երկիրն է, եւ ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ օգտակար լինել երկրիս։

Այժմ պատրաստվում ենք վահաններ ուղարկել Զիմբաբվե, Սոմալի եւ Լիբանան։ Ընդհանուր առմամբ մոտ 110 000 վահան ենք պատրաստել, 90 000-ը բաժանել ենք, մնացել է 20 000։

Կարելի է սովորեցնել

Հիմա ավելի շատ ուզում ենք սովորեցնել այլ երկրներին, թե ինչպես այս վահանները պատրաստել։ Հեշտությամբ կարելի է այս գործընթացը կազմակերպել, մենք սիրով պատրաստ ենք անվճար կիսել մեր գիտելիքներն ու փորձը։

Ամենակարեւորը՝ պետք է պրոֆեսիոնալ վահաններ սարքել, որոնք իսկապես պաշտպանեն վիրուսից։ Դժվար չէ դրանց պատրաստումը, պարզապես, պետք է ճիշտ նյութեր ունենալ։

Մեր վահանները հաստատված են Անգլիայի լաբորատորիաների կողմից, անցել են բոլոր փորձարկումները, ստացել լիցենզիա։ Այստեղի բուժաշխատողներից շատերն են ասել, որ մեր պատրաստած վահանները շատ հարմարավետ են։ Շատերն են մեզ շնորհակալություն հայտնել աջակցության համար ու ասել՝ մեր պատրաստած վահաններն օգնել են կյանքեր փրկել։

Ամալի Խաչատրյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Новый корпус больницы святого Владимира планируется открыть в 2025 году


Спорт в России и мире
Москва

Один из лидеров «Салавата Юлаева» подписал контракт с ЦСКА: теперь официально


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Потапова

Ролан Гаррос. Расписание 2 июня. Потапова и Швентек сыграют первым запуском, Синнер – последним


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

XV Международный форум «Экология» состоится в городе 4-5 июня





Путин в России и мире
Москва

«Так вкусно»: Путин поблагодарил главу Минсельхоза Узбекистана за фрукты


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве допускают, что Зеленский может не попасть на саммит G7 в Италии


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Желдорреммаш

В филиалах АО "Желдорреммаш" прошли мероприятия ко Дню защиты детей



Москва

Сати Казанова провела медитацию для 1300 человек на Первом международном дне медитации

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net