Բաքվին է փոխանցվել ադրբեջանցի սպայի դին
ՀՀ ՊՆ-ում հիշեցրել են, որ նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, որը զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: