Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Ноябрь
2017

Հերհեր՝ գյուղի հնամաշ ճանապարհից մինչեւ այն ապրեցնելու նոր ուղիներ

0
Հերհեր՝ գյուղի հնամաշ ճանապարհից մինչեւ այն ապրեցնելու նոր ուղիներ

Մեծ փոսերով նեղ ճանապարհը, որ տանում է գյուղ, անցնում է անդունդի եզրով:  Մայրուղուց դուրս գալուց եւ դեպի վեր թեքվելուց հետո մինչեւ գյուղ հասնելը, թվում է, ժամեր է ձգվում: Հողային ճանապարհը միայն որոշ հատվածներում է ասֆալտապատ:
[[gallery1]]
«Հերհեր» ցուցանակից հետո դեռ հարկավոր է մի քիչ էլ խորանալ՝ գյուղը գտնելու համար:
[[gallery2]]
Առաջին հայացքից՝ փոքր գյուղ է, բայց որքան ավելի ես մոտենում, այնքան ավելի պարզ են ուրվագծվում տեղ-տեղ անգամ շատ խիտ կառուցված տներն ու շինությունները:
[[gallery3]]
Գյուղի փողոցներում հեշտությամբ տեղաշարժվել հնարավոր չէ. աշնան վերջին անձրեւներից գոյացած ցեխաջրերով փոսեր ու դեռ նոր տեղացած ձյան շերտեր կան:
[[gallery4]]
Գյուղի հենց կենտրոնում կանգնում է ավտոբուսը, դուրս ենք գալիս մարդկանց գտնելու հույսով, բայց փողոցը գրեթե դատարկ է:
[[gallery5]]
Մոտակա տան բակում, պարանին կախված լվածքը դանդաղ ճոճվում է: Քայլերս ուղղում եմ բակի կողմը՝ ուսումնասիրելով տարածքը: Մի քանի վայրկյան անց զգում եմ, որ ոտքս ինչ-որ բան է քաշում:
[[gallery6]]
Շունը՝ պոչն արագ շարժելով, թաթերով բռնել է ոտքս: Պատշաճ ուշադրության արժանանալուց հետո բաց է թողնում ոտքս ու քայլում շատ նեղ կածանով: Բակի կատարյալ լռությունից ենթադրում եմ, որ մոտակայքում մարդ չկա եւ որոշում վերադառնալ, բայց շունը նորից քսվում է ոտքերիս ու այս անգամ ավելի արագ քայլում:
[[gallery7]]
Մի քանի անգամ հետ է նայում, կարծես կանչում է իր հետեւից: Անցնում ենք խիտ կառուցված երկու շինության արանքով, բարձրանում աստիճանները: Շունը նստում է դռան դիմաց, ես թեթեւ հրում եմ այն ու միանգամից զգում նոր թխվող լավաշի բույրը:
[[gallery8]]
Ներսում երկու կին՝ հարս ու սկեսուր, հաց են թխում: Արաքսյա տատը մեծ ընտանիք ունի՝ թոռներ, ծոռներ: Թխած հացն էլ, հետեւաբար, շատ է:
[[gallery9]]
«1957 թվականի ապրիլի 7-ին եկել եմ Հերհեր՝ ամուսնուս հայրենի գյուղն էր: Նրա հետ ծանոթացել եւ ամուսնացել էի Սիբիրում, ուր աքսորված էին մեր ծնողներն՝ իրենց ընտանիքներով: Այսօրվա պես հիշում եմ մեր վերադարձը: Եկանք գյուղ, ոչ տուն ունեինք, ոչ տեղ: Ամուսնուս անունը Անդրանիկ էր, Անդրանի՜կ փաշա: Նրա հոր տունը գյուղում հիմնովին քանդված էր: Մի քանի ամիս ապրեցինք քեռու տանը, մինչեւ մեզ համար նոր տուն կառուցեցինք եւ երեխաներիս հետ տեղափոխվեցինք: Սիբիրից որ եկանք, այստեղ սով էր, հիմա գյուղում ամեն մեկն իր տնտեսությունն ունի, անասուն են պահում»,- լավաշը գրտնակելու ընթացքը, երբեմն, դադարեցնում ու գոհ ժպիտով պատմում է նա:
[[gallery10]]
81 տարեկան Արաքսյա տատի դեմքի կնճիռներին տարիներին հաղթահարած դժվարություններն են, բայց աչքերի փայլը չի խամրել: Հպարտ պատմում է, թե այս տարիներին ինչեր են ստեղծել իր երեխաներն ու թոռները.

«Տպարան ունենք, որտեղ հիմնականում ըմպելիքների տարաների պիտակներն ենք տպում: Ժամանակին գրքեր էլ են տպել: Տղաս է հիմնել, թոռանս հետ աշխատեցնում են: Հողամաս ունենք, մշակում ենք, անասուն ենք պահում՝ խոզ, հավ… Ժրաջան աշխատում ենք, ստեղծում ենք, լավ էլ ապրում ենք: Մեր գյուղը շեն գյուղ է, գարունը բացվում է մանդիկ ենք քաղում, սիբեխ, բանջար: Այգիներ ենք մշակում, մեր դաշտերը հարուստ են: Գյուղացի ենք, էլի՜»:
[[gallery11]]
Տավուշի Բերդ քաղաքից Հերհեր հարս եկած Նաիրան է շարունակում սկեսրոջ խոսքը. «Մեր գյուղում աշխատող ժողովուրդ է ապրում, տեսնում եք՝ քարերի մեջ ենք, բայց հողից լավ բերք են ստանում, քանի որ լավ մշակում ենք, աշխատում ենք»:

Գյուղում կյանքը հեշտ չէ, բայց ինչպես մյուս գյուղացիները, հինգ երեխաների մայր Արաքսյա տատը եւս շատ չի բողոքում, միայն չի հաշտվում երիտասարդների գնալու հետ: Ասում է՝ եթե գյուղում աշխատանք ու զբաղմունք ունենան, «ջահելները իրենց տունը թողնողը չեն»:
[[gallery12]]
«Շատ են գնացածները: Տները դատարկվել են, մեծերն են մնացել: Ջահելներին էլ մեղադրելու չի: Երեխեքը գյուղում շատ փակ են մեծանում, հետաքրքրություններ ու զբաղմունքներ չկան, մնան՝ ի՞նչ անեն: Ովքեր գնում են քաղաքում սովորելու, այնտեղ աշխատանք են գտնում եւ էլ չեն վերադառնում: Ջահել երեխա են, ամբողջ օրը դաշտերում գործ են անում: Առաջ գոնե համերգներ էին գալիս, հիմա ոչ մի զվարճանքի բան չկա: Հազարից մեկ՝ ձեր նման մեկը կարող է գալ»,- ասում է Նաիրան:
[[gallery13]]
Հերհեր գյուղի բնակչությունը մինչեւ 1900-ականների կեսերը միատար չի եղել: Նախախորհրդային տարիներին այստեղ բնակվել են նաեւ ադրբեջանցիներ: 1940-ական թվականներին նրանց մեծ մասը արտագաղթել է, իսկ 1990-ականների սկզբին ընդամենը մեկ ընտանիք է մնացել, որի հեռանալուց հետո Հերհերի բնակչությունը միատարր է: Այժմ գյուղն ունի 727 բնակիչ:

Տարածքը սահմանային է: Հողի վերին շերտերը բերրի են, սակայն դժվարմշակելի՝ ապառաժոտ տեղանքի պատճառով: Մարդկանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եւ այգեգործությունը:

Գյուղի դպրոցը նոր է վերանորոգված, ունի 80 աշակերտ: Մանկապարտեզը չի գործում, իսկ շենքն արդեն խարխլված է:

Գյուղում մի կողմից ծնելիությունն է ցածր, մյուս կողմից էլ արտագաղթ կա: Երիտասարդ ընտանիքիներն աշխատում են դուրս գնալ, քանի որ զբաղմունք եւ աշխատանք չկա:
[[gallery14]]
«Գյուղում հիմնականում մարդն իր հողով է հոգսերը լուծում: Աշխատասեր մարդկանց սոցիալական վիճակը մի քիչ ավելի բարվոք է: Մեր գյուղի ամենամեծ խնդիրը ճանապարհն է: Ժողովուրդը այգեգործությամբ եւ անասնապահությամբ զբաղվում է, բայց, քանի որ նորմալ ճանապարհ չունենք, գնորդները չեն այցելում մեր համայնք: Եթե մեկ անգամ էլ գալիս են, երկրորդ անգամ արդեն հաստատ չեն վերադառնում: Մարդն իր տեխնիկայով եւ միջոցներով՝ այս վատ ճանապարհն անցնում է, գալիս մթերք տանում, բայց ծախսերը հաշվարկելուց հետո պարզ է դառնում, որ գինը չի արդարացնում ծախսերը: Նույնն էլ բնակիչը: Խոշոր այգու տերերն իրենց սեփական մեքենայով տեղափոխում են բերքը շուկա, բայց եկամտի 30 տոկոսը տրանսպորտի վրա են ծախսում»,- Մեդիամաքսին ասում է վերջերս Ջերմուկ համայնքի հետ միավորված Հերհերի վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը:

Ըստ նրա, եթե ճանապարհն ասֆալտապատվի, ապա գյուղում շատ հարցեր կկարողանան լուծել: Մյուս խնդիրը, որ լուծման կարիք ունի՝ երիտասարդներին ժամանցով ապահովելն է:
[[gallery15]]
Հերհերը Վայոց Ձորի մարզի գյուղերից է, որոնց, բացի նույն մարզում գտնվելը, միավորում են նաեւ ընդհանուր խնդիրները: Գյուղերում խնդիրների կարգավորման եւ ժողովրդագրական իրավիճակը փոխելու համար Հայաստանի կառավարության հիմնական ծրագրային ուղղությունները երեք գերակայություն ունեն՝ ծնելիություն, մեխանիկական աճ եւ կյանքի որակի բարելավում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ փորձել են դուրս բերել այն հիմնական մակրոտնտեսական գործոնները, որոնք էական նշանակություն ունեն եւ կարող են առարկայական ազդեցություն ունենալ.

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ունենք ծնելիության ավելացման ներուժ, որը պիտի լիարժեք իրացվի: Բնակչության մեխանիկական աճի ապահովման խնդիրը եւ ՀՀ նախագահի կողմից հնչեցված տեսլականը՝ մինչեւ 2040թ.-ը 4 մլն բնակչություն ապահովելը, դժվարագույն խնդիր է, բայց շատ լավ ուղենիշ, որպեսզի կարողանանք մեր բոլոր ծրագրերն ուղղորդել այդ նպատակի իրականացմանը: Այս առումով միգրացիոն դրական սալդո ապահովելը մեր երկրորդ գերակայությունն է: Ինչ վերաբերում է կյանքի որակին, ապա սա ավելի ընդգրկուն ուղղություն է, որը կարեւոր նախադրյալ եւ նախապայման է ժողովրդագրական իրավիճակը կարգավորելու համար»,- ասում է Արտեմ Ասատրյանը:
[[gallery16]]
Նախախարը կարծում է, որ գյուղական բնակավայրերում կան լրջագույն խնդիրներ, բայց կա նաեւ ռեալ ներուժ. «Որոշակի բնակավայրերում համապատասխան պայմանների ստեղծումը մի քանի տարիների ընթացքում բերել է ծնելիության կտրուկ աճի՝ մինչեւ 50 տոկոս: Այդ բնակավայրերում ստեղծվել են ներդրումային ծրագրեր, մասսայական աշխատատեղեր, կյանքի պայմաններն են բարելավվել, ինչն էլ հանգեցրել է դրան: Տեղի է ունեցել այն, ինչը ենթադրում էինք: Սա նշանակում է, որ խնդիրների լուծումները պետք է լինեն կոնկրետ եւ առարկայական»:
[[gallery17]]
Արտեմ Ասատրյանն առանձնացնում է նաեւ երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցն ու նկատում, որ շատ ընտանիքներ չեն ձեւավորվում կամ երեխաներ չեն ունենում բնակարանային խնդրի պատճառով:

«Մեզ համար որպես նպատակ դիտարկել ենք յուրաքանչյուր ընտանիքում երեք երեխայի մոդելը: Դա այն ցուցանիշն է, որն ապահովում է ընդլայնված վերարտադրություն: Բնակարանային ապահովությանն առնչվող խնդրի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մատչելիությունը մեծացնելը եւս բերելու է այդպիսի վարքագծի: Յուրաքանչյուր երեխայի ծնունդը ոչ թե ընտանիքի համար պետք է լինի ծանրաբեռնվածության ավելացում, այլ հակառակը՝ ապահովի պայմաններ, որոնք կբերեն կամ եկամուտի ավելացման, կամ ծախսերի նվազեցման»:

Մեդիամաքսի խնդրանքով նախարարը պարզաբանում է, թե կոնկրետ ինչ մեխանիզմներով եւ գործիքներով կարող է իրականացվել այս տեսլականը. «Ուսումնասիրությունների արդյունքում մի մեխանիզմ է առանձնացվել, որը կիրառվել է տարբեր երկրներում: Երբ երիտասարդ ընտանիքը, օրինակ, բնակարանի ապահովման համար հիփոթեքային վարկ է վերցրել, յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու հետ պետական միջոցներից մարվում են այդ ընտանիքի վարկային պարտավորությունները: Սա կարող է ռեալ ծրագիր եւ ռեալ օժանդակություն լինել»:
[[gallery18]]
Մյուս կարեւոր գործոնը աշխատանքը երեխայի խնամքին զուգակցելու հնարավորության առկայությունն է: Այս համատեքստում նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատությունների ցանցի ստեղծում եւ ընդլայնում:

Հաջորդ գերակայությունը՝ մեխանիկական աճ ապահովելը նշանակում է էմիգրացիոն հոսքերի կրճատում: ՀՀ կառավարության գերխնդիրն է՝ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելը, ինչը, ըստ Արտեմ Ասատրյանի, կարելի է իրականացնել շատ ավելի փոքր միջոցներով.

«Մենք ուղղակի պետք է կարողանանք վերացնել այն հիմնական պատճառները, որոնց հետեւանքով մեր հայրենակիցները երկրից դուրս են ապրում: Նախանշել ենք նաեւ հայրենադարձության ծրագրեր»:
[[gallery19]]
Կյանքի որակի բարելավումը, ինչպես նախարարն է ասում, գրեթե բոլոր բնագավառներին է վերաբերում՝ սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, մշակույթ, կրթություն եւ այլն: Այս բոլոր ուղղություններում եւս կան նախանշված քայլեր:

«Այն, որ այս խնդիրները բարձրաձայնվում են պետական պաշտոնյայի կողմից, նշանակում է, որ կարեւորագույն քայլերի սկիզբ է ազդարարվում: Այնպես չի, որ խնդիրների մասին նոր ենք իմացել, բայց վստահ եղեք, որ այդ ուղղությամբ արդեն առարկայական քայլեր են իրականացվում՝ սկսած օրենսդրական բարեփոխումներից մինչեւ նպատակային ծրագրերի մշակում եւ իրականացումը: Մենք ըստ յուրաքանչյուր բնակավայրի գնահատված կարիքների եւ ռեսուրսների, զարգացման ծրագրի ներքո միջոցառումների իրականացման խնդիր ենք դրել»:

Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացմանը՝ պաշտոնյաներն ունեն երեք ամիս ժամկետ բոլոր ծրագրային ուղղությունները, միջոցառումները՝ ֆինանսական գնահատականներով, ներկայացնելու կառավարություն, որից հետո կսկսվի իրականցման փուլը:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի կազմակերպած շրջայցի շրջանակում:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ հեղինակի






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин объявил о запуске масштабного фестиваля "Лето в Москве. Все на улицу!"


Спорт в России и мире
Москва

Футболисты ФК «Динамо Пушкино» заняли второе место в межрегиональном турнире Laffy Cup 2024


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Немец Зверев выбил россиянина Медведева из топ-4 ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о достижениях национальных целей по экологии





Путин в России и мире
Москва

«Газпром-Медиа» и Медиакорпорация Китая подписали соглашение о сотрудничестве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Андрей Макаревич

Певец Юлиан выступил с песней Макаревича на концерте в Петербурге



Москва

"Спорт-Экспресс": "Динамо" не заинтересовано в подписании Джикии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net