Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը բաց է
![Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը բաց է](https://gdb.rferl.org/39544DA8-1975-40B5-90B0-B369DDA32368_cx0_cy7_cw0_w800_h450.jpg)
Այսօր ժամը 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
Արարատի և Արմավիրի մարզերում առկա է մառախուղ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: