Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Февраль
2017

Новости за 05.02.2017

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Azatutyun.am 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով... Читать дальше...

Արևելյան Ուկրիանայում կատաղի մարտերը որոշ չափով հանդարտվել են

Azatutyun.am 

Ուկրաինական Ավդիյիվկա քաղաքում մեկ շաբաթ շարունակված կատաղի մարտերը որոշ չափով հանդարտվել են: Ուկրաինական բանակը հայտարարել է, որ փետրվարի 4-ին ուկրաինացի երկու զինծառայող է վիրավորվել, սակայն զոհեր չկան, զգալիորեն նվազել է նաև հրետակոծության ուժգնությունը: Անջատական ապստամբները, մինչդեռ, հայտարարել են, որ Ուկրաինայի կառավարական զորքերը շարունակել են ականանետերից և տանկերից գնդակոծել իրենց դիրքերը:

Իրանը վիզաներ կտրամադրի ԱՄՆ-ի ըմբշամարտի հավաքականին

Azatutyun.am 

Իրանը հայտարարել է, թե պատրաստ է մուտքի անցագիր տրամադրել Ամերիկայի ըմբշամարտի հավաքականի մարզիկներին Թեհրանում փետրվարի 16-17-ը անցկացվելիք մրցաշարին մասնակցելու համար: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ավելի վաղ սահմանված սահմանափակումը վերանայվել է` մասամբ Ամերիկայի դաշնային ու վերաքննիչ դատարանների վերջին որոշումներից հետո, որոնք կասեցրել են նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի վերաբերյալ հրամանագիրը: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, թե պատրաստվում է համարժեք պատասխան տալ... Читать дальше...



ԱՄՆ-ի աջակցությունը վայելող զինյալները նոր գրոհ են սկսել Ռաքքայի դեմ

Azatutyun.am 

Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քուրդ զինյալները և սիրիացի ապստամբները գրոհ են նախաձեռնել «Իսլամական պետության» ամրակետ Ռաքքա քաղաքի դեմ: Սիրիական դեմոկրատական ուժերի խոսնակը հայտարարել է, որ փետրվարի 4-ին մեկնարկած ռազմական գործողություններն իրականացվում են Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի «աճող աջակցությամբ, այդ թվում` օդուժի և ցամաքային հատուկ ուժերի օգնությամբ»: Ռազմական գործողությունների նպատակն է մեկուսացնել Ռաքքան ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող մյուս տարածքներից և ուժգին գրոհով վերցնել այն... Читать дальше...

Թուրքիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի դեմ իրականացված հատուկ օպերացիայի ժամանակ

Azatutyun.am 

Թուրքիայի հակաահաբեկչական ոստիկանությունը 440 մարդ է ձերբակալել «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով, հաղորդում է պետական «Անադոլու» գործակալությունը: 60 կասկածյալ` հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ, ձերբակալվել են մայրաքաղաք Անկարայում, ևս 150 հոգի ձերբակալվել է Սիրիային սահմանակից Սանլիուրֆա գավառում: Ձերբակալություններ են կատարվել նաև Ստամբուլում, Իզմիրում, Գազիանթեփում:

Դատարանը մերժել է ԱՄՆ արդարադատության նախարարության վերաքննիչ բողոքը` կապված Թրամփի հրամանագրի կասեցման հետ

Azatutyun.am 

Սան Ֆրանցիսկոյի դաշնային վերաքննիչ դատարանը մերժել է ԱՄՆ Արդարադատության նախարարության պահանջը` բեկանել Սիեթլի դաշնային դատարանի երեկվա վճիռը, որով կասեցվել է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը` հիմնականում մահմեդական յոթ երկրներից ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու, ինչպես նաև բոլոր փախստականների մուտքը երկիր կասեցնելու մասին: Դատարանն առաջարկել է Թրամփի վարչախմբին մինչև փետրվարի 6-ը նոր փաստարկներ ներկայացնել վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար: Փետրվարի 3-ին Սիեթլի դաշնային դատարանի դատավոր... Читать дальше...

Աֆղանստանում, Պակիստանում առատ ձյան պատճառով տասնյակ մարդիկ են զոհվել

Azatutyun.am 

Փետրվարի 5-ին Աֆղանստանի և Պակիստանի որոշ հատվածներում տեղացած առատ ձյունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել, փակվել են խոշոր ավտոճանապարհներ: Աֆղանստանում անցած երեք օրերի ընթացքում առնվազն 37 մարդ զոհվել է ձյան, բքի, անձևրների, ձնահյուսերի և սառնամանիքային եղանակների պատճառով: Քաբուլի միջազգային օդանավակայանը փակվել է: Պակիստանի Չիտրալ քաղաքում ձնահյուսը առնվազն 13 մարդու կյանք է խլել, իսկ Քաբուլ-Քանդահար ճանապարհին ձյան մեջ արգելափակվել է մոտ 250 ավտոմեքենա և ավտոբուս, ոստիկանությունը և զինվորականները... Читать дальше...

Թրամփը պաշտպանում է Պուտինին, պնդելով, թե ԱՄՆ-ը նույնպես «քիլլերներ» ունի

Azatutyun.am 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox հեռուստատեսությանը տված հարցազրույցում, արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած գնահատականին, թե նա «մարդասպան» է, արձագանքել է, թե Միացյալ Նահանգները նույնպես «բազմաթիվ քիլլերներ» ունի: Թրամփի հետ ամբողջական հարցազրույցը հեռարձակվելու է այսօր, երեկ Fox-ը հեռարձակել է հարձացրույցից ընդամենը մեկ հատված, որում լրագրողը` Բիլ Օ'Ռեյլին, հարցնում է Թրամփին, թե արդյո՞ք նա հարգում է Պուտինին: «Այո՛, ես հարգում եմ նրան: Բայց ես բազմաթիվ մարդկանց եմ հարգում... Читать дальше...



Փետրվարի 6-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

Azatutyun.am 

Հանրապետության տարածքում փետրվարի 6-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 5-8-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Երևան քաղաքում փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Պակիստանի հյուսիսում ձնահյուսի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Azatutyun.am 

Պակիստանի հյուսիսում գտնվող Չիտրալ քաղաքում ձնահյուսի հետևանքով 13 մարդ է զոհվել, մի քանի տներ թաղվել են ձյան հաստ շերտի տակ: Չիտրալի փրկարարական ծառայությանը հաջողվել է փրկել 12 մարդու կյանք, այժմ փորձեր են արվում նրանց հասցնել հիվանդանոց, թեև տարածքում մոլեգնող ձյունամրրիկի հետևանքով բազմաթիվ ճանապարհներ փակված են: Պակիստանի բանակը զինվորականներ է ուղարկել տարածաշրջան` փրկարարական աշխատանքներին աջակցելու համար:

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը բողոքարկել է Թրամփի հրամանագիրը կասեցրած դատավճիռը

Azatutyun.am 

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը դիմել է Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել Սիեթլի դաշնային դատարանի երեկվա վճիռը, որով կասեցվել է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը` հիմնականում մահմեդական յոթ երկրներից ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու, ինչպես նաև բոլոր փախստականների մուտքը երկիր կասեցնելու մասին: Դատավոր Ջեյմս Ռոբերտի երեկվա վճիռը հարուցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը, ով Թվիթերի իր էջում դատավորի տեսակետը «անհեթեթություն» էր որակել և սպառնացել էր, որ «վճիռը կբեկանվի»... Читать дальше...

Ադրբեջանցի զինծառայողների դին հանձնվել է ադրբեջանական կողմին

Azatutyun.am 

Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին փետրվարի 5-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժառիթով կատարված դեպքերի... Читать дальше...

Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Azatutyun.am 

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում` Քաջարան քաղաքից 8 կմ դեպի արևմուտք, 10 կմ խորությամբ 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Քաջարան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Ադրբեջանցի դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեն երկու ամսով կալանավորվել է

Azatutyun.am 

«ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փետրվարի 4-ին ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին», - տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում տալով ԼՂ դատական դեպարտամենտին։ Միջնորդությունը քննարկվել է դռնփակ դատական նիստում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի և թարգմանչի մասնակցությամբ: Դատարանի որոշմամբ՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի... Читать дальше...

Լոնդոնում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Թրամփի պետական այցի

Azatutyun.am 

Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի առջև, կոչ անելով իշխանություններին չեղյալ հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված հրավերը` պետական այց կատարել Մեծ Բրիտանիա:

Ցույցերի ճնշման տակ Ռումինիայի իշխանությունները ուժը կորցրած կճանաչեն կոռուպցիոն հրամանագիրը

Azatutyun.am 

Մեկ շաբաթ շարունակված մեծածաված բողոքի ակցիաների ճնշման տակ Ռումինիայի վարչապետ Սորին Գրինդիանուն հայտարարել է, որ իր կառավարությունը ուժը կորցրած կճանաչի կոռուպցիայի որոշ դրսևորումներ ապաքրեականացնող հրամանագիրը: «Ես չեմ ուզում պառակտել Ռումինիան», - հայտարարել է վարչապետը, խոստանալով, որ կառավարության առաջիկա նիստում հրամանագիրը ուժը կորցրած կճանաչվի: Ռումինիայիում արդեն հինգ օր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիաների էին մասնակցում ընդդեմ կոռուպցիայի որոշ դեպքեր ապաքրեականացնող օրինագծի... Читать дальше...

ԼՂ ՊՆ. Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Azatutyun.am 

Փետրվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 180 կրակոց, տեղեկացնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը: «Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ)», - ասված է հաղորդագրությունում:

Թրամփը խոստացել է Պորոշենկոյին աշխատել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Azatutyun.am 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ այդ երկրի լարված հարաբերությունները կարգավորելու և խաղաղություն հաստատելու ուղղությամբ: «Մենք կաշխատենք Ուկրաինայի, Ռուսաստանի և հակամարտությունում ներգրավված բոլոր մյուս կողմերի հետ, որպեսզի օգնենք նրանց վերականգնել խաղաղությունը սահմանի երկայնքով», - փետրվարի 4-ին տարածված հաղորդագրությունում ասել է Թրամփը: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նաև ասված է... Читать дальше...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Azatutyun.am 

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

Azatutyun.am 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

"Евро-Футбол.Ру": "Спартак" не будет подписывать камерунского форварда Абубакара


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Потапова

Потапова о поражении от Свентек на "Ролан Гаррос": организм дал сбой


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Июнь в Москве начнется с аномально жаркой погоды





Путин в России и мире
Москва

Лучшие фото за май // Запоминающиеся кадры месяца


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Песня под Ключ. Купить Песню под Ключ. Запись Песни под Ключ.



Москва

Футбольный фестиваль «ЦСКА – все сюда!» прошел в Домодедове

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net