Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Февраль
2017

Новости за 11.02.2017

Ադրբեջանից ընտանիքով Հայաստան ժամանած Շահին Միրզոևին ապաստան է տրամադրվել

Azatutyun.am 

«Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան», - տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել... Читать дальше...

Լեհաստանի վարչապետը ավտովթարի է ենթարկվել

Azatutyun.am 

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն ավտովթարի է ենթարկվել, նրա վիճակը կայուն է, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը: Միջադեպը տեղի ունեցել փետրվարի 10-ին, Լեհաստանի հարավում գտնվող վարչապետի հայրենի քաղաքի՝ Օսվենցիմի ճանապարհին: Մայրուղու վրա նրա ավտոշարասյան վրա է ընթացել մեկ այլ ավտոմեքենա, խույս տալու համար վարչապետի լիմուզինը դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին: Ոստիկանությունը հաղորդում է, որ ավտովթարի պատճառ դարձած «Ֆիատ» մակնիշի մեքենայի 21-ամյա վարորդը գտնվել է սթափ վիճակում: Բեատա Շիդլոն ուղղաթիռով տեղափոխվել է Վարշավա... Читать дальше...

Ուկրաինացի գրող Սերգեյ Ժադանը գիշերն անցկացրել է բելառուսական բանտախցում

Azatutyun.am 

Ուկրաինացի հայտնի վիպասան և բանաստեղծ Սերգեյ Ժադանը հայտարարել է, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այդ երկրի անվտանգության ծառայության գործակալները անցած գիշերը բռնել են իրեն ու պարտադրել հեռանալ երկրից: Այսօր սոցցանցերում նա գրել է, որ Մինսկի հյուրանոցներից մեկում գիշերվա մեջ ոստիկանությունը ներխուժել և առանց որևէ բացատրության բռնել է իրեն: «Գիշերն անցկացրել եմ բանտախցում»,- գրել է նա: Նա հայտնել է, որ ավելի ուշ Բելառուսի անվտանգության ծառայությունը՝ КГБ-ն ասել է, որ ինքը չի կարող լինել Բելառուսում... Читать дальше...



Հրապարակվեցին իշխող Հանրապետականի տարածքային ցուցակները

Azatutyun.am 

Գեներալ Մանվել Գրիգորյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Էրեբունու նախկին թաղապետ, պատգամավոր Մհեր Սեդրակյանն ու քրեական պատմությունների հետ կապվող մի շարք այլ կարկառուն հանրապետականներ չեն առաջադրվելու կուսակցության տարածքային ցուցակներում, որոնք առավել հայտնի են որպես «ռեյտինգային»:

Արթուր Բաղդասարյանը վերընտրվեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ

Azatutyun.am 

Արթուր Բաղդասարյանն այսօր մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համագումարի ժամանակ միաձայն վերընտրվեց «Օրինաց երկրի»-ի հիման վրա ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ:

Կարեն Դուրգարյանը պնդում է՝ օպերան պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները

Azatutyun.am 

Տասնհինգ տարուց ի վեր Կարեն Դուրգարյանը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն էր և միայն մոտ մեկևկես տարի առաջ պարզվեց, որ օպերային թատրոնին գլխավոր դիրիժոր այլևս անհրաժեշտ չէ:

«Ալյանսը» որոշեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում

Azatutyun.am 

«Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան» դաշինքի կազմում։ Կուսակցության այսօր տեղի ունեցած համագումարում ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց՝ «Ալյանսը» արդեն համարվում է «Ծառուկյան» դաշինքի անդամ։ Պատճառները պայմանավորված են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով։ Տիգրան Ուրիխանյանը Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալը բացատրեց նրանով, որ վերջինս չի գնացել արկածախնդրության և ապացուցել է, որ ճիշտ է վարվել։ «Հնարավոր չէ գործող քաղաքական մեծամասնության հետ... Читать дальше...



Վրաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Azatutyun.am 

ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ շփումներ հաստատելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ֆլինի, ինչպես նաև կոնգրեսական հանձնաժողովների նախագահների, ազդեցիկ սենատորների հետ: Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Մյաք Ֆլինը ընդգծել է Վրաստանի կարևոր ներդրումը Եվրաատլանտյան անվտանգությունում, նշելով որ Վրաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է ոչ միայն տարածաշրջանում, այլև գլոբալ առումով... Читать дальше...

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է ապրիլի 16-ին

Azatutyun.am 

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է ապրիլի 16-ին: Այսօր այս մասին հայտարարել է Ընտրական բարձր հանձնաժողովի նախագահը: Հանրաքվեի է դրվելու խորհրդարանական կառավարման համակարգից ուժեղ նախագահական կառավարման անցնելու հարցը: Եթե սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, Թուրքիայի նախագահը իրավունք կունենա լուծարել խորհրդաըանը, հրամանագրեր արձակել, արտակարգ դրություն հայտարարել, նախարարներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակել, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար հնարավորություն... Читать дальше...

Փետրվարի 11-ի մամուլ 

Azatutyun.am 

Հայաստանյան մամուլը հետևում է նախընտրական դաշինքների և ընտրացուցակների շուրջ ծավալվող զարգացումներին:

Եվրամիությունը 600 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի կառավարությանը

Azatutyun.am 

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասել է, որ Եվրամիությունը 600 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի կառավարությանը ֆինանսական կայունացման նպատակով: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 10-ին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոսմանի հետ կայացած բանակցություններից հետո: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Եվրահանձնաժողովի նախագահն ասել, թե չնայած դժվարին պայմաններին, Ուկրաինան առաջ է մղում բարեփոխումները և Եվրամիությունը հիմա պետք է կատարի Ուկրաինային օգնելու իր պարտավորությունը: «Մենք ռազմավարական... Читать дальше...

Վրաստանի ԱԳՆ․ Թիլերսոնը «լիակատար աջակցություն» է հայտնել Թբիլիսիին տարածքային ամբողջականության հարցում

Azatutyun.am 

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ իր հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնի «լիակատար աջակցությունն է հայտնել» Վրաստանի անկախության ու տարածքային ամբողջականության հարցում։ Ջանելիձեն նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտում կայացած հանդիպումից հետո։ - «Մենք, իհարկե, խոսեցինք ռուս-վրացական հակամարտության, օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին, և մենք հերթական անգամ ստացանք Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը մեր տարածքային ամբողջականության և անկախության հարցում»... Читать дальше...

Թրամփը՝ Իրանի նախագահին․ «Լավ կանի՝ ավելի զգույշ լինի»

Azatutyun.am 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե Իրանի նախագահը «լավ կանի՝ ավելի զգույշ լինի», այն բանից հետո, երբ Հասան Ռոհանին քննադատել է Միացյալ Նահանգներին և մեղադրել «պատերազմ հրահրելու» մեջ։ «Մենք կդիմագրավենք նման սադրիչ քայլերին», - 1979 թվականի Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասել էր Իրանի նախագահը։ - «Մեր ազգը զգոն է և կստիպի բոլոր նրանց, ովքեր սպառնում են Իրանին, ափսոսալ դրա համար։ Իրանի ժողովրդի հետ պետք է հարգանքով խոսել», - շեշտել էր... Читать дальше...

Թրամփը դիտարկում է նոր ներգաղթային հրամանագիր ստորագրելու տարբերակը՝ արգելափակվածի փոխարեն

Azatutyun.am 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է իմիգրացիոն նոր հրամանագիր արձակելու հարցը՝ դատական կարգով կասեցված իր հին՝ հունվարի 27-ի հրամանագրի փոխարեն։ Չնայած երկու տարբեր դատական ատյաններում կրած պարտությանը՝ Թրամփը պնդել է, որ իր հրամանագիրը օրինական է։ «Դժբախտաբար այս ամենը ժամանակ է պահանջում, բայց մենք կշահենք այդ ճակատամարտը։ Մենք նաև այլընտրանքային տարբերակներ ենք քննարկում, այդ թվում՝ նոր հրամանագրի ստորագրումը», - նախագահական օդանավում իր հետ ճանապարհորդող լրագրողների հետ... Читать дальше...

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Azatutyun.am 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Իջևան-Սարիգյուղ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Կոտայքի Աբովյան քաղաքներում, Արարատի և Սյունիքի մարզերում առկա է մառախուղ: Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս... Читать дальше...

ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ է գրանցել Թուրքիայում

Azatutyun.am 

Սույն թվականի փետրվարի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:27-ին (Գրինվիչի ժամանակով` 12:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.770 և արևելյան երկայնության 42.500 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Ալաշկերտ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

ԼՂ ՊՆ․ Հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ

Azatutyun.am 

Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանաման ռեժիմը՝ կիրառելով 60 և 82 մմ-ոց ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: Հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Источник 360.ru: птенцов придавило тренажером во дворе дома в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Бывшая российская теннисистка спела гимн Франции: «Я здесь дома»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Орнитологи напомнили москвичам, как вести себя при встрече с птенцами





Путин в России и мире
Москва

«Так вкусно»: Путин поблагодарил главу Минсельхоза Узбекистана за фрукты


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Вольфганг Амадей Моцарт

Шуфутинский – по 8000, Моцарт – 800. Какие звезды и почем выступят в Ульяновске в июне



Москва

На выставке «Россия» прошёл фестиваль «Движения первых»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net