Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Январь
2017

2016-ին ՔԿՀ-ներում «համատարած խոչընդոտվել է» հասարակական դիտորդական խմբի աշխատանքը

0
2016-ին ՔԿՀ-ներում «համատարած խոչընդոտվել է» հասարակական դիտորդական խմբի աշխատանքը

Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամները, ամփոփելով 2016-ն, մատնանշում են անցած տարվա ամենագլխավոր խնդիրը․ բոլոր բանտերում համատարած խոչընդոտվեց նրանց աշխատանքը, դիտորդներին արգելվեց տեսակցել ընդդիմադիր հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի, նաև ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» ու հարակից գործերով կալանավորված անձանց։

Խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով,՝ 2004-ից ի վեր սա առաջին նման դեպքն էր, որը մի քանի քայլ հետ գցեց տարիների ընթացքում ձեռք բերված ամբողջ արդյունքը․ - «Խմբի արգելումները սկսվեցին քաղաքական հնչեղություն ունեցող գործերով, այն անձանց, ովքեր անցնում էին նման գործերով: Այդտեղից արդեն պարզ էր, որ հատուկ հրահանգ է տրված՝ խմբին չթողնել այդ անձնանց մոտ»:

Ռևազյանն վերհիշում է, որ անգամ 2008 թվականի մարտի 1-ի գործերով խումբն անարգել աշխատում էր, իսկ անցած տարի քրեակատարողական հիմնարկներում սկսեցին կամայականություն դրսեւորել՝ հղում անելով, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից տեսակցության արգելք կա։ 

Դիտորդին հակադարձում է Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը: Ժամակավրեպ համարելով այս դիտարկումը՝  Քոչինյանն ասում է, որ իրենք բազմիցս պարզաբանել են ու ներկայացրել տեսակցությունը արգելելու օրենսդրական հիմքերը․ - «Բազմիցս արձանագրել ենք, որ պարագայում իրավակիրառը Արդարադատության նախարարությունն է՝ ի դեմս քրեակատարողական ծառայության: Եվ իրավակիրառը ինքն է մեկնաբանում օրենքները, ինքն է հիմնավորում իր որոշման հիմնավորվածությունն ու օրինականությունը, որը մինչև այսօր երբևէ չի վիճարկվել»:

«Չի կարող իրավակիրառողը տասը տարուց ավելի մի ընթացակարգ կիրառի, հանկարծ մի օր որոշի, որ՝ չէ, այդ ամբողջ ընթացակարգը, որը գոյացել է տասը տարիների ընթացքում, սխալ է կիրառվել ու պետք է փոխվի, երբ օրենսդրորեն որևէ բան չի փոխվել: Իսկ ինչ կապված է վարույթն իրականացնող մարմնի արգելանքին, ասում է՝ իրավունք չունեն հանդիպեն այդ անձինք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Իսկ օրենքը հստակ է նախատեսում, որ հասարակական դիտորդները իրավունք ունեն անարգել մտնել», - իր հեթին հակադարձեց Ռևազյանը:

Արդարադատության նախարարության աշխատակցիներին դիտորդական խմբի անդամները հիշեցնում են նաև արդեն ավանդական դարձած խնդիրների մասին։ Այս առումով 12 քրեակատարողական հիմնարկների մեջ առանձնանում է «Նուբարաշենը»։ Տարեվերջին խումբը արձանագրել էր, որ դրա նկուղային հարկերում գտնվող խցերում անմարդկային պայմաններ են, սենյակները խոնավ են, վխտում են խավարասներները։

«Կարող եք արձանագրել, որ ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում որևէ խուց չկա այլևս, որտեղ պահվում են դատապարտյալներ: Եվ այդ հարցը այնպես չէ, որ բարձրացվել է դիտորդական խմբի կողմից և այսօր էլ հնչեցվում է, որ արձանագրվել է դիտորդական խմբի տարեկան հաշվետվության մեջ», - հայտարարեց Հայկ Քոչինյանը:

Քրեակատարողական վարչության աշխատակիցը պնդում է նաև, որ կալանավայրերում այլևս գերբեռնվածության խնդիր չկա։ Նրա խոսքով, խցերում ազատազրկվածների նախատեսվածից շատ թիվն էլ երբեմն ժամանակավոր բնույթ է կրում․ - «Հնարավոր չէ, ասենք, երեկոյան ժամը 7-ին, 8-ին կամ 10-ին ապահովել բոլորի համար պատշաճ պայմաններ չորս քառակուսի մետրի առումով: Այսինքն կան դեպքեր, երբ պետք է տվյալ խումբ անձանց ժամանակավորապես բնակեցնել համատեղելիության կանոններին համապատասխանող այլ խումբ անձանց հետ միասին: Եվ տվյալ պարագայում կլինի նաև գերբեռնվածության խնդիրը»: 

Սակայն Քոչինյանին հետ համաձայն չեն դիտորդական խմբի անդամները։ 

«Խցերը նախատեսված են առավելագույնը 8 ութ անձի համար, բայց արձանագրել ենք, որ տասը անձից ավելի մարդ է պահվում խցերում: Ավելին՝ մահճակալներին թիվն էլ է քիչ եղել, քան դատապարտյալների քանակը», - ասաց Ռոբերտ Ռևազյանը:

«Տասներկու անձ էր, այնտեղ կար ութ մահճակալ: Մենք հարցրեցինք այդ կալանավորված անձնանց, ասացին, որ հերթով են քնում: Ես կոնկրետ տեսել եմ, որ անձինք սեղանի վրա էլ են նույնիսկ քնել», - հավելեց խմբի անդամներից Արա Ղարագյոզյանը:

Դիտորդական խմբի անդամները նշում են, որ քրեակատարողական հինարկներից 2016-ին ստացված ահազանգերի մեծ մասն վերաբերել է բուժսպասարկման հետ կախված խնդիրներին։ Եղել են նաև դատապարտյալներ, որոնք բողոքել են պահման պայմաններից եւ իրենց հանդեպ դաժան վերաբերմունքից։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников


Спорт в России и мире
Москва

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации





Путин в России и мире
Москва

Япония выразила России озабоченность из-за военного сотрудничества Москвы и КНДР


Лукашенко в Беларуси и мире
Минск

Белоруссия планирует наращивать товарооборот с Ленобластью




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Визбор

Вечер памяти Юрия Визбора прошел в Центральной библиотеке Кедрина в Мытищах



Москва

Выпускной вечер для 1200 учеников пройдет в Химках 28 июня

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net