Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Январь
2017

Новости за 03.01.2017

Բուք և վատ տեսանելիություն՝ Վարդենյաց լեռնանցքում

Azatutyun.am 

Այսօր ժամը 19:30-ի դրությամբ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



Թրամփը ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ կքննարկի հաքերային հարձակումների խնդիրը

Azatutyun.am 

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է ամերիկյան հետախուզական և անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ՝ հստակեցնելու հաքերային հարձակումների հետ կապված իրավիճակը, որ տեղի են ունեցել Միացյալ Նահանգների նախագահական ընտրապայքարի ընթացքում։ Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Թրամփի ավագ խորհրդական Քելյան Քոնուեյը: Նույն խնդիրը քննարկվելու է նաև հունվարի 5-ին ամերիկյան Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի լսումներում: Ջոն ՄըքՔեյնի գլխավորած հանձնաժողովի... Читать дальше...

Ղրղըզստանը հերքում է իր քաղաքացու առնչությունը Ստամբուլի հարձակմանը

Azatutyun.am 

Ղրղըզստանի իշխանությունները հերքում են մինչ այսօր շրջանառվող վարկածը, թե Ղրղըզստանի քաղաքացի Լակխե Մաշրապովը առնչություն ունի Ստամբուլի գիշերային ակումբում Ամանորի գիշերը իրականացված ահաբեկչական հարձակմանը, որի արդյունքում 39 մարդ է սպանվել: Որպես հնարավոր կասկածյալ՝ Մաշրապովի անունն ու անձնագրի լուսանկարը հայտնվել էր սոցցանցերում, ինպես նաև թուրքական և իտալական մամուլում: Ղրղըզստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Ռախատ Սուլեյմանովը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է, որ Մաշրապովը հիմա Ղրղըզստանում է... Читать дальше...

Մոլդովայի նոր նախագահը և Մերձդնեստրի առաջնորդը հունվարի 4-ին կհանդիպեն

Azatutyun.am 

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ հունվարի 4-ին հանդիպելու է անջատական Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկիի հետ: Ֆեյսբուքի իր էջում Դոդոնը գրել է, որ հանդիպումը անհրաժեշտ է՝ ակտիվացնելու համար Մերձդնեստրի խնդրի կարգավորման բանակցությունները: Նա նաև նշել է, որ անջատական տարածքի խնդիրը լինելու է հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք բանակցությունների հիմնական հարցը: Մոլդովայի նախագահի և Մերձդնեստրի առաջնորդի հանդիպումը վաղը կայանալու է հակամարտ... Читать дальше...



Օտարերկրյա 29 էներգետիկ ընկերություն Իրանում աշխատելու հնարավորություն ստացավ

Azatutyun.am 

Իրանի կառավարությունը հաստատել և հրապարակել է եվրոպական ու ասիական էներգետիկ 29 ընկերությունների ցանկը, որոնք կարող են մասնակցել էներգակիրներով հարուստ այդ երկրի նավթի և գազի արդյունահանման ծրագրերին: Այսօր Իրանի նավթի նախարարությունը հայտնել է, որ շուտով Ազգային նավթային ընկերությունը մրցույթ է հայտարարելու էներգակիրների հետազոտման և արդյունահանման համար: Սա հնարավոր է դարձել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Թեհրանի և աշխարհի վեց հզոր երկրների միջև 2015-ին ձեռք բերված պատմական համաձայնության շնորհիվ... Читать дальше...

Իրաքում ինքնասպան ահաբեկիչների հարձակման հետևանքով 4 ոստիկան է զոհվել

Azatutyun.am 

Իրաքի հյուսիսային Սամարրա քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա ինքնասպան ահաբեկիչների հարձակման արդյունքում երեք ոստիկան է զոհվել, որոնցից մեկը բարձրաստիճան սպա էր՝ գեներալ-լեյտենանտ: Չորս ոստիկան վիրավորվել է: Հունվարի 2-ի երեկոյան չորս զինյալներ, պայթուցիկ գոտիներ կապած, հարձակվել և իրենց վերահսկողության տակ են վերցել Սամարրայի Մութավաքի շրջանի ոստիկանական բաժանմունքը: Մի քանի ժամ շարունակված փոխհրաձգությունը ավարտվել է այսօր առավոտյան՝ չորս զինյալները սպանվել են: Հարձակման պատասխանատվությունը... Читать дальше...

Թուրքիայի խորհրդարանը այս շաբաթ կքվեարկի արտակարգ դրության երկարաձգման հարցը

Azatutyun.am 

Թուրքիայի խորհրդարանը այս շաբաթվա ընթացքում քննարկելու և քվեարկելու է արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու հարցը։ Այսօր այդ մասին ասել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Արտակարգ դրությունը կառավարությանը հնարավորություն է ընձեռում շրջանցելով խորհրդարանը օրենքներ ընդունել և ըստ իր հայեցողության սահմանափակել ու սառեցնել այս կամ այն իրավունքներն ու ազատությունները... Читать дальше...

Ուկրաինայում Արդարադատության բարձրագույն խորհուրդ է ստեղծվում

Azatutyun.am 

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ստորագրել է «Արդարադատության բարձրագույն խորհրդի մասին» օրենքը, որը խորհրդարանն ընդունել էր անցած դեկտեմբերին: Այսուհետ այս անկախ մարմինն է որոշելու դատավորների պաշտոնանկության կամ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը: Նախկինում այդ լիազորություններով օժտված էր Գերագույն ռադան:

Թրամփը հակադարձում է Փհենյանի սպառնալիքներին

Azatutyun.am 

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրել է. - «Հյուսիսային Կորեան հայտարարում է, թե միջուկային զենքի ստեղծման վերջին փուլում է, որը կարող է հասնել նաև Միացյալ Նահանգներ: Դա տեղի չի ունենա»: Հունվարի 1-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը հայտարարել էր, թե իր երկիրը մոտ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծմանը, և շուտով կանցկացվի այդ հրթիռների առաջին փորձարկումը:

Սպիտակ տան ապագա խոսնակ. Ռուսաստանը չի ազդել ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքների վրա

Azatutyun.am 

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է՝ ոչ մի ապացույց չկա, որ Ռուսաստանի հաքերային հարձակումները ազդեցություն են ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Երեկ Fox News-ի հարցազրույցում Սփայսերն ասել է, թե Ռուսաստանի կողմից ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունը խաղարկում է մամուլը: Հունվարի 20-ին, երբ Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, Շոն Սփայսերը կդառնա Սպիտակ տան մամուլի խոսնակը:

Ամանորի օրերին սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել

Azatutyun.am 

Դեկտեմբերի 31-ից ցայսօր սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը՝ դա պայմանավորելով նաև նախարարության կողմից տարված բացատրական աշխատանքով: Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ նշված ժամանակահատվածում իրենք ևս թունավորման որևէ դեպք չեն գրանցել:

Բրազիլիայի բանտում բախումներում առնվազն 56 դատապարտյալ է սպանվել

Azatutyun.am 

Բրազիլիայի Ամազոնաս հյուսիսային նահանգի բանտերից մեկում մի հանցախմբի անդամ դատապարտյալների՝ հակառակորդների վրա հարձակումը վերածվել է արյունալի բախումների, որոնցում առնվազն 56 մարդ է սպանվել, զոհվածներից շատերի մարմինները գլխատված են, խեղված կամ այրված։ Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Բախումներից հետո 112 դատապարտյալ փախուստի է դիմել տվյալ, 72-ը՝ մերձակա մեկ այլ քրեակատարողական հիմնարկից, առայժմ իրավապահներին հաջողվել է հայտնաբերել և բանտ վերադարձնել նրանցից 40-ին։ Ըստ իշխանությունների՝... Читать дальше...

2016-ի զավեշտները՝ պաշտոնյաների կատարմամբ

Azatutyun.am 

2016 թվականի ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, որոնք ուղեկցվել են հետաքրքիր, տարօրինակ, զարմանալի, զվարճալի արտահայտություններով։ Տարվա հայտնությունը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով առաջին հերթին աչքի ընկավ շատ ուրույն ոճով՝ ինքն իր հետ կարճ հարցուպատասխաններով համեմված խոսքով։ Այդ ոճը սոցիալական ցանցերում կայծակնային արագությամբ տարածվեց՝ դառնալով խիստ թրենդային։ Վերհիշում ենք անցած քաղաքական տարվա ամենատպավորիչ պահերն ու աչքի ընկած գործիչներին։

Արդեն մեկ տարի է՝ Գևորգ Սաֆարյանը ճաղերի հետևում է

Azatutyun.am 

Ճիշտ մեկ տարի է՝ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը ճաղերի հետևում է։ Իրավապահների արգելքը՝ Ամանորի գիշերը տոնածառ չբերել Երևանի Ազատության հրապարակ, ընդդիմադիր ակտիվիստին ազատազրկելու պատճառ դարձավ։


Музыкальные новости
Джиган

Джиган планирует торговать пивом





Персональные новости
Дмитрий Песков

Песков: Изъятие активов России станет «солидным гвоздем» в гроб западной экономики





Ամանորի օրերին Հայաստանում գրանցվել է 13 ավտովթար, մեկ մարդ զոհվել է

Azatutyun.am 

2016 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 24-ից մինչև 2017-ի հունվարի 3-ը Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ՝ Երևանում, 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ոստիկանությունը՝ վկայակոչելով իր օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերը։

ԻՊ-ը ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը

Azatutyun.am 

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում երեկ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 36 մարդ է զոհվել, ևս 52 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, երկուշաբթի օրը ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է Իրաքի մայրաքաղաքի՝ առավելապես շիա մահմեդականներով բնակեցված Սադր Սիթի թաղամասի մարդաշատ վայրում կայանված բեռնատարը։ Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա... Читать дальше...

Մինչև հունվարի 7-ը՝ առավելապես առանց տեղումների եղանակ

Azatutyun.am 

Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երևանում, հունվարի 3-7-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 3-ից մինչև հունվարի 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, հունվարի 7-ին նույնքան կբարձրանա:

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի անցակետը բաց է

Azatutyun.am 

Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:  Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզումտեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս... Читать дальше...

Շփման գծում երեկ և անցած գիշեր հրադադարը խախտվել է 50 անգամ, արձակվել է 400 կրակոց

Azatutyun.am 

Հունվարի 2-ին և լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (1 արկ): Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի դիրքապահ... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Росгвардия приняла участие в обеспечении безопасности при проведении футбольных матчей в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

WTA огорчила Елену Рыбакину после турнира в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Кирилл Купченко, Директор по послепродажному обслуживанию ABTOДОМ МКАД рассказал о сервисном обслуживании электромобилей Zeekr





Путин в России и мире
Москва

Посвященную инаугурации Путина марку начали продавать в главпочтамте Москвы


Лукашенко в Беларуси и мире
Минск

Польский судья приехал в Минск и попросил защиты у Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Кудрявцева отправила сообщение Волочковой с призывом бросить пить алкоголь



Москва

Сотрудники «Россетей» привели в порядок 23 памятника Подмосковья

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net