Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում՝ կին պատգամավորների միջև
Թուրքիայի խորհրդարանում կրկին թեժ կրքեր են բորբոքվել, այս անգամ ծեծկռտուքի են բռնվել կին պատգամավորները: Վիճաբանությունը սկսվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումների ժամանակ:
Անկախ պատգամավոր Այլին Նազլըաքան ի նշան բողոքի ինքն իրեն ձեռնաշղթայել է Մեջլիսի ամբիոնի խոսափողից և այդ կերպ բոյկոտել խորհրդարանական քննարկումները: Խորհրդարանի փոխխոսնակը տեղից կոչ է արել վերջ տալ ակցիային և թույլ տալ շարունակել քննարկումները, ինչին ի պատասխան Նազլըաքանը գործընկեր կանանց կոչ է արել համախմբվել:
Ծեծկռտուքը սկսել է այն պահին, երբ իշխող կուսակցության կին պատգամավորներից մեկը փորձել է բռնի ուժով հանել Նազլըաքանի ձեռնաշղթաները: