Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2019

Новости за 29.03.2019

Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում հանդիպել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավարությանը

Azatutyun.am 

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավարության հետ։ Ըստ Պաշտպանության նախարարության կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման հետագա քայլերը։

Ռուսաստանյան 3 խոշորագույն հեռուստաընկերություններ միաժամանակ անդրադարձել են Քոչարյանի գործին

Azatutyun.am 

Ռուսաստանյան Россия 24, НТВ և ТВЦ հեռուստաընկերությունները երեկ երեկոյան հեռուստառեպորտաժներ հեռարձակեցին, որոնցում կասկածի տակ էր դրվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործի օրինբականությունը: Դրանցում նշվում է, որ Հայաստանի նախկին նախագահն ունի անձեռնմխելիություն: Ընդ օրում, օրինակ Россия 24֊ի ռեպորտաժում նաև ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից է: Երեք դաշնային հեռուստաընկերություններն էլ երեկոյան լուրերի ընթացքում՝ prime... Читать дальше...

Վախճանվել է լեգենդար կինոբեմադրիչ Անյես Վարդան

Azatutyun.am 

90 տարեկանում մահացել է ֆրանսիացի լեգենդար կինոբեմադրիչ Անյես Վարդան:  Ազգականների փոխանցմամբ, Վարդան մահացել է մարտի 29-ին իր տանը՝ քաղցկեղից:  Անյես Վարդան համարվել է «նոր ֆրանսիական ալիք» ուղղության հիմնադիրներից մեկը: 1962 թվականին համաշխարհային ճանաչում է ստացել կինոբեմադրիչի նկարահանած «Կլեոն 5-ից 7-ը» ֆիլմը: 2017 թվականին նա «Օսկար» է վաստակել կինոարվեստին մատուցած բազմամյա ծառայության համար:  Աշխատանքի ընթացքում Անյես Վարդան վաստակել է նաև ֆրանսիական և միջազգային բազմաթիվ այլ մրցանակներ... Читать дальше...



Քաշմիրում 6 զինյալ է սպանվել

Azatutyun.am 

Քաշմիրի վիճահարույց շրջանի Հնդկաստանի կողմից վերահսկվող հատվածում փոխհրաձգության ընթացքում սպանվել է երկու զինյալ: Մարտը տեղի է ունեցել Սիստու գյուղի մոտակայքում: Նախօրեին ևս 4 զինյալ սպանվել է Շոպիանի և Հանդվարայի ենթաշրջաններում: Ըստ Հնդկաստանի պաշտոնյաների, սպանված զինյալները «Մոջահեդին» և «Լաշքար-Է-Թայբա» խմբավորումներից էին: Անկախություն ստանալուց հետո Հնդաստանը և Պակիստանը տասնամյակներ շարունակ պայքարում են Քաշմիրում լիակատար վերահսկողություն հաստատելու համար:

Քվորումն ապահովվեց. մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը

Azatutyun.am 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք այսօր պաշտոնական այցով Արցախ էին մեկնել, ճանապարհի կեսից վերադարձել են և գրանցվել, որպեսզի ԱԺ նիստը մեկնարկի, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Պատգամավորը նշեց, որ խնդիրը բացառապես տեխնիկական է և այստեղ քաղաքական բոյկոտ փնտրել պետք չէ։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվորում չկա. «Բաց ռեժիմ է գործում, պատգամավորները չորս ժամվա ընթացքում կարող են գալ և գրանցվել։ Էն պահին... Читать дальше...

Մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը

Azatutyun.am 

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում քիչ առաջ ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այս պահին երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման... Читать дальше...

Ադրբեջանը ներկայացնող մարզիկին զրկել են օլիմպիական բրոնզե մեդալից

Azatutyun.am 

Ադրբեջանցի ծանրամարտիկ Վալենտին Խրիստովին որակազրկվել է խթանիչ օգտագործելու համար: Միջազգային օլիմպիական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ, Խրիստովը զրկվել է 2012 թվականի Օլիմպիական խաղերում վաստակած բրոնզե մեդալից: Մինչև 56 կիլոգրամ քաշային կատեգորիայում հանդես եկած մարզիկը հիմա պարտավոր է վերադարձնել մեդալը: Խրիստովը ծագումով բուլղարացի է: Նա Ադրբեջանի ծանրամարտիկների հավաքականին է միացել 2011 թվականին: Որակազրկվել են նաև Բելառուսը ներկայացնող թեթևատլետներ Ալենա Մատոշկան և Անիս Անանենկոն... Читать дальше...

Վիեննայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև ընդլայնված կազմով հանդիպումը

Azatutyun.am 

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ երկու երկրներների ղեկավարների բանակցությունները անցկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հովանու ներքո:



Գլխավոր դատախազը Գագիկ Հեբոյանի հարցով երկու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ

Azatutyun.am 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործը երեկ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։ ՀՔԾ-ն... Читать дальше...

Ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է. ՊԵԿ նախագահ

Azatutyun.am 

Հայաստանի տնտեսության ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը։ «Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվեց Անանյանից, թե ո՞րն է Հայաստանի տնտեսության ամենաստվերային ոլորտը։ «Մանրածախ վաճառքը», - պատասխանեց Անանյանը։ Հարցին, թե կարո՞ղ է մոտավոր թիվ ասել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. - «Ո՛չ, կարող եմ, բայց չեմ ասի, դա աշխատանքային է»։

Դատարանը դռնփակ նիստում քննում է ԲՀԿ-ական պատգամավորի գործով գաղտնալսումները

Azatutyun.am 

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց դռնփակ: Դատարանը հետազոտում է այս գործով ներկայացված ապացույցները՝ դրանք Հրաչյա Հարությունովի հեռախոսային գաղտնալսումներ են: Նախորդ նիստին Հարությունովի փաստաբանը նիստը դռնփակ անցկացնելու միջնորդություն ներկայացրեց դատարան՝ պնդելով, որ այդ ձայնագրություններում կան հայհոյանքներ և Հարությունովի կնոջ և որդու անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Թեև դատախազն առարկեց՝ դատարանը բավարարեց միջնորդությունը: Հրաչյա... Читать дальше...

Թրամփ. «Վհուկաորսն ընտրություններում պարտվածներին էր ձեռնտու»

Azatutyun.am 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանում մոռանալ և ներել նրանց, ովքեր պնդել են, որ հետաքննություն կատարվի 2016  թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցով: Միչիգանի նահանգում հանրության հետ հանդիպման ընթացքում Թրամփը վերստին պնդել է, որ ռուսների հետ շահերի բախում չի եղել, իսկ իրեն ռուսների հետ ապօրինի կապերի մեջ կասկածողներին անվանել է «հիվանդ մարդիկ»: «Շահերի բախման մոլուցքն էլ չկա, վհուկաորսն ավարտվեց, այն ձեռնտու էր ընտրություններում պարտվածներին, նրանք ուզում էին խլել... Читать дальше...

«Մուդիս»-ը ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական». Փաշինյան

Azatutyun.am 

«Մուդիս» վարկանշային կազմակերպությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը և Հայաստանի բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական», ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա վկայում է այն մասին, որ «Մուդիս»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական», - գրել է վարչապետը:

Բրիտանիայի խորհրդարանը նորից կանդրադառնա «Բրեքզիթ»-ին

Azatutyun.am 

Մեծ Բրիտանացի օրենսդիրներն այսօր հերթական անգամ կանդրադառնան «Բրեքզիթ»-ին: Քվրեարկության է դրվելու «Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը»: Մեծ Բրիտանիայի համար այսօր պետք է մեկնարկեր Եվրոպական միությունից դուրս գալու գործընթացը, սակայն խորհրդարանը՝ Բրյուսելի հավանությամբ, ընդունել է որոշում, ըստ որի, եթե «Բրեքզիթ»-ի ծրագիրը հաստատվի, մեկնարկի օր կդառնա մայիսի 22-ը, բայց եթե գործարքը տապալվի՝ Եվրամիությունից թագավորության դուրս գալու օր կդառնա ապրիլի 12-ը: Համայնքների պալատի ղեկավար Անդրեա... Читать дальше...

Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերայի տնօրենի պաշտոնից

Azatutyun.am 

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի երեկվա հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Օպերայի լրատվական բաժնից: Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։

Չարաշահումներ Արթիկի հիմնական դպրոցում, հարուցվել է քրգործ. Ոստիկանություն

Azatutyun.am 

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրերս  պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել։ Ըստ Ոստիկանության, ձեռնարկված միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996 թվականի հոկտեմբերից 2014 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։ «Նա փաստացի աշխատանքի չի հաճախել և պարբերաբար բացակայել է հանրապետությունից։ Նախկին տնօրենը... Читать дальше...

Պատգամավորների բացակայությունը տեխնիկական հարց է. «Իմ քայլը»-ը մեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ. Թագուհի Թովմասյան

Azatutyun.am 

Ազգային ժողովում պատգամավորների այսօրվա բացակայությունը տեխնիկական հարց է. «Իմ քայլը» խմբակցությունը մեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվեց պատգամավորից, թե զգացե՞լ է այն տարբերությունը, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է լինում Ազգային ժողովում, պատգամավորները մեկ մարդու նման ներկայանում են նիստին։ «Այստեղ անձերի խնդիր չէ, ընդամենը տեխնիկական հարց է՝ վաղուց որոշված հարցեր էր, որ... Читать дальше...

Կառավարության այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

Azatutyun.am 

Մեկնարկել է կառավարության նիստն։ Այն վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վիեննա, որտեղ այսօր Երևանի ժամանակով ժամը 14։00-ին մեկնարկելու են Ալիև-Փաշինյան բանակցությունները։ Նշենք, որ կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովում ներկայացնում էր Կառավարության ծրագրի 2018 թվականի կատարողականը, Կառավարության նիստը հետաձգվել էր։

ԱԺ նիստը դեռ չի մեկնարկել, քվորում չկա

Azatutyun.am 

Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում հաստատել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Սակայն քվորում չլինելու պատճառով նիստը դեռ չի մեկնարկել։ Ժամը 11-ի դրությամբ 105 պատգամավորից գրանցվել է ընդամենը 51-ը։ Չորս ժամվա ընթացքում, եթե համապատասխան թվով պատգամավոր այնուամենայնիվ չներկայանա, նիստը կտապալվի։


Музыкальные новости
VK Fest

ГК «Садовое кольцо» приглашает уфимцев посетить первый VK Fest в Башкортостане





Персональные новости
Алексей Сёмин

Выгодно ли покупать квартиру в новостройке?





ԱՄՆ-ը կփորձի մեծացնել ճնշումը Իրանի նկատմամբ. ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա

Azatutyun.am 

Միացյալ Նահանգները կփորձի մեծացնել ճնշումը Իրանի նկատմամբ, Սինգապուրում հայտարարել է պատժամիջոցների հարցերով զբաղվող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության գծով Ֆինանսների փոխպետքարտուղար Սիգալ Մանդելկերը հայտարարել է, որ Սինգապուրում, Մալայզիայում և Հնդկաստանում առաջիկա օրերին նախատեսված հանդիպումների ընթացքում պատրաստվում է ներկայացնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Իրանի հետ հարաբերություններում։ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ իր նպատակն է Իրանի... Читать дальше...

Մեյի կառավարությունը կփորձի երրորդ անգամ Համայնքների պալատին ներկայացնել «Բրեքզիթ»-ի շուրջ համաձայնագիրը

Azatutyun.am 

«Եթե իրոք ուզում ենք լքել ԵՄ-ն մինչև մայիսի 22-ը, ապա համաձայնագիրը պետք է հաստատվի մինչև մարտի 29-ի ժամը 23։00», - ասել է Համայնքների պալատում Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը։

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Azatutyun.am 

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ այդ երկրի Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում մարտի 27-ին տեղի ունեցած ռազմական «Մի-8» ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին:  Երեկ Ղազախստանի նախագահին ցավակցական հեռագիր է հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության, գիտելիքահեն կրթության հետ. Արմեն Սարգսյան

Azatutyun.am 

Նախագահ Արմեն Սարգսյանն երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք Հայաստանում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։ Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա: «Վստահ եմ, որ Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության... Читать дальше...

Ճամբարակում մոտ 3 միլիոն 500 հազար դրամի յուրացման դեպք է արձանագրվել. ոստիկանություն

Azatutyun.am 

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանությունն առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք է արձանագրել:  Ըստ հաղորդագրության, իրավապահները պարզել են, որ Բնապահպանության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` 2015 թվականի հուլիսին նույն անտառտնտեսության մասնաճուղում աշխատանքի է հրամանագրել երկու քաղաքացու... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Певица Пелагея разделила имущество с бывшим мужем


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Надаль пропустит Уимблдон из-за желания сыграть на Олимпиаде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Июнь в Москве начнется с аномально жаркой погоды





Путин в России и мире
Москва

Лучшие фото недели // Запоминающиеся кадры 27–31 мая


Лукашенко в Беларуси и мире
Минск

БЕЛТА: Лукашенко и Путин обсудили представительство России на параде в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Ирина Серегина

Сотрудники Росгвардии проверили готовность детских оздоровительных лагерей к работе в г.о. Клин



Москва

Поминальную кутью раздадут гостям церемонии прощания с Анастасией Заворотнюк

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net