Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Декабрь
2017

Новости за 23.12.2017

Լարսը փակ է, ռուսական կողմում մոտ 100 բեռնատար և 30 մարդատար մեքենաներ են կուտակվել

Azatutyun.am 

Այսօր երեկոյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային Օսիայի ՃԿԿ-ից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված մոտ 100 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենաներ: Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Լարսի ճանապարհը փակ էր միայն ծանրաքաշ մեքենաների համար՝ ձյան պատճառով... Читать дальше...



Պաղեստինյան «Ֆաթհ» շարժումը կոչ է անում «Ցասման օրեր» կազմակերպել

Azatutyun.am 

Պաղեստինի Ազատագրության կազմակերպության կազմում գործող ամենաազդեցիկ կառույցը` «Ֆաթհ» շարժումը, կոչ է արել իր կողմնակիցներին ակտիվացնել բողոքի գործողությունները` պահանջելով վերանայել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: «Մենք կոչ ենք անում մեր շարժման կողմնակիցներին, ինչպես նաև ողջ պաղեստինցի ժողովրդին՝ «Ցասման օրեր» կազմակերպել Ծննդյան տոների ընթացքում», - նշել  է «Ֆաթհ» շարժման ղեկավարներից Մուհամադ Լյահամը: Թրամփի որոշումից հետո Հորդանանի... Читать дальше...

Hurriyet. Վաշինգտոնը շուրջ 400 մլն դոլարի զենք-զինամթերք կտրամադրի սիրիական ընդդիմությանը

Azatutyun.am 

Արևմուտքի հետ համագործակցող մի շարք սիրիական խմբավորումներին 393 միլիոն դոլարի զենք և զինամթերք տրամադրելու ծրագիրը հավանության է արժանացել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը` նշելով, որ Պենտագոնի կողմից տրամադրված սպառազինության ցանկը Սպիտակ տան ղեկավարը ստորագրել է դեկտեմբերի 12-ին: Թուրքական պարբերականի տեղեկություններով՝ ամերիկացիներն առաջիկայում Սիրիայում մարտնչող դաշնակիցներին կտրամադրեն 12 հազար «Կալաշնիկով» ինքնաձիգ և շուրջ 6 հազար գնդացիր... Читать дальше...

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ

Azatutyun.am 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին և վարչապետ Շինձո Աբեին երկրի Ազգային տոնի՝ կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ճապոնիայի կայսր Ակիհիտոն այսօր դարձավ 84 տարեկան:

Սերժ Սարգսյանը վաղը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Azatutyun.am 

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Հայաստան նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության... Читать дальше...

Վարչապետի մոտ քննարկվել են մարզային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացման հարցեր

Azatutyun.am 

Մարզերից ներկայացվող ներդրումային և գործարար ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Զեկուցվել է, որ մարզերից ներկայացված 80 ծրագրի հայտի ընթացք չէր տրվել, բայց դրանք ևս մեկ անգամ վերագնահատվել են, և 19 ծրագիր որոշակի վերապահումներով կարող է ներկայացվել ֆինանսավորման՝ անցնելով համապատասխան ընթացակարգը: Վարչապետը հանձնարարել է ոլորտային գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում... Читать дальше...



Ռամզան Կադիրովի օգտահաշիվները սոցիալական ցանցերում արգելափակվել են

Azatutyun.am 

Այսօր վաղ առավոտից Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օգտահաշիվները Facebook և Instagram սոցիալական ցանցերում հասանելի չեն: Չեչնիայի իշխանությունների պնդմամբ՝ տեղի ունեցածը «ստոր կիբերհարձակման արդյունք է»: Ինքը Կադիրովը մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ Instagram-ում իր օգտահաշիվը արգելափակվել է «ամերիկյան Պետդեպարտամենտի հրահանգով»: Instagram-ում Ռամզան Կադիրովը շուրջ 3 միլիոն բաժանորդ ուներ, իսկ Facebook-ում՝ ավելի քան 750 հազար: Սոցիալական ցանցերում Կադիրովի օգտահաշիվները արգելափակվել են... Читать дальше...

Դեկտեմբերի 23-ի մամուլ

Azatutyun.am 

Հայաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում է քրեական աշխարհի հետ առնչություն ունեցող անձանց ու կազմակերպությունների թվում հայազգի Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների սահմանումը: Լրատվամիջոցներն անդրադառնում են նաև 2018-ի ապրիլի 1-ից աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքն արգելող նախագծերին և դրանց շուրջ զարգացումներին, այլ հրատապ թեմաների:

Պուտին. Ռուսաստանը հաջողության կհասնի միայն համազգային միասնության պայմաններում

Azatutyun.am 

Ռուսաստանը կկարողանա իր առջև դրված նպատակներին հասնել միայն համազգային միասնության պայմաններում: Այսօր Մոսկվայում` իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության 17-րդ համագումարի ընթացքում, նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հարկավոր է շատ խնամքով վերաբերվել հասարակությունում ձևավորված հիմնարար արժեքներին: Միայն այդ դեպքում մեր երկիրը կապրի, կարդիականանա, ի վիճակի կլինի ամրացնել իր հիմքերը և պահպանել ինքնությունը», - ասել է Պուտինը` հատուկ ընդգծելով, որ հիմնարար արժեքներ... Читать дальше...

Մերկելը և Մակրոնը կոչ են անում Արևելյան Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու ջանքեր գործադրել

Azatutyun.am 

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը այսօր հանդես են եկել Արևելյան Ուկրաինայում ստեղծված կացությանը վերաբերող համատեղ հայտարարությամբ: «Կոչ ենք անում Արևելյան Ուկրաինայում ծավալված հակամարտությունում ներգրավված ուժերին կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները՝ նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտումների քանակը: Մենք նաև կոչ ենք անում ռուսաստանցի սպաներին վերսկսել աշխատանքը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ իրականացնող կենտրոնում», - նշված է Մերկելի և Մակրոնի համատեղ հայտարարությունում... Читать дальше...

Կարասին. Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը վտանգում է մինսկյան համաձայնագրերի կատարումը

Azatutyun.am 

Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու մասին պաշտոնական Վաշինգտոնի որոշումը խաթարում է մինսկյան համաձայնագրերի կատարման հեռանկարները: Այսօր Մոսկվայում TACC գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Այս որոշումը ըստ էության  վտանգում է 2015 թվականին Մինսկում կնքված համաձայնագրերի կատարմանն ուղղված բոլոր ջանքերը: Այս որոշումը նաև աջակցություն է Կիևում գործող «պատերազմի կուսակցությանը», որը Դոնբասի խնդիրը ցանկանում է լուծել ուժային ճանապարհով»... Читать дальше...

Շփման գծում հարաբերական հանգիստ իրադրությունը անցած մեկ շաբաթում պահպանվել է․ ԼՂ ՊՆ

Azatutyun.am 

Դեկտեմբերի 17-23-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: «Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության... Читать дальше...

Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով առնվազն 133 մարդ է զոհվել

Azatutyun.am 

Ֆիլիպինների հարավում արևադարձային փոթորիկը այսօրվա դրությամբ առնվազն 133 մարդու մահվան պատճառ է դարձել:  France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փոթորիկը, որին տրվել է «Թեմբին» անվանումը, երեկվանից մոլեգնում է երկրի մեծությամբ երկրորդ Մինդանաո կղզում, դառնալով հեղեղումների և սողանքների պատճառ:

Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության 2018-2021 թվականների ծրագիր է ստորագրվել

Azatutyun.am 

Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացված Երևանի օրերի շրջանակում երկու մայրաքաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև ստորագրվել է 2018-2021 թվականների համար համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ստորագրված փաստաթղթով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության... Читать дальше...

Հայաստանի որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Azatutyun.am 

Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝... Читать дальше...

Մինչև երկուշաբթի՝ տեղումներ և մառախուղ

Azatutyun.am 

Այսօր և վաղը, դեկտեմբերի 25-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը երկրի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 22-24-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-27-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Спорт в России и мире
Москва

Искусство продвинутого анализа в спортивном прогнозировании


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Новак Джокович низко оценил свою готовность к «Ролан Гаррос» и Олимпиаде-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Станислав Кондрашов Telf AG: компания SSAB из Швеции разрабатывает экологически чистый мини-завод в Лулео





Путин в России и мире
Москва

Зачистки не будет: Хазин объяснил, как Путин обновит элиту


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Ждём расстрела или отравления Зеленского в ближайшее время – Макгрегор


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Пианист

Пианист-виртуоз Култышев исполнит редкие сочинения Баха и Брукнера на концерте в «Зарядье»



Москва

Японцы снова заговорили о Курилах 

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net