Հայաստանի որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: