Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июль
2017

Новости за 17.07.2017

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Azatutyun.am 

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկ է մեկնում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Դպրոցների 30 տնօրենները հրաժարվեցին Իոաննիսյանի դեմ հայցերից

Azatutyun.am 

30 տնօրենների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ բոլոր 30 տնօրենները հրաժարվել են ներկայացված հայցերից։ Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության և դրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած հայցից հրաժարվել էր տնօրեններից Երանուհի Հարությունյանը։ Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են... Читать дальше...

Աբովյանի և Հրազդանի ավտոկայարանների զարգացման ծրագիր կմշակվի

Azatutyun.am 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր այցելել է Աբովյանի և Հրազդանի ավտոկայարաններ։  Ըստ նախարարության հաղորդագրության, Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։ Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։ Տնօրենը նշել է, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երևան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղևորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում... Читать дальше...



Հայաստանում արևային կայանի կառուցման նախաորակավորման փուլը հաղթահարել է 10 մասնակից

Azatutyun.am 

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 առաջին արևային համակարգային 55 մեգավատ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն և կոնսորցիում, տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Նախաորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական և իրավական գնահատման արդյունքում այդպիսի որոշում է կայացրել գնահատող հանձնաժողովը։ Մրցույթի երկրորդ փուլ են անցել նիդեռլանդական... Читать дальше...

Բակո Սահակյանն ընդունել է Վիգեն Սարգսյանին

Azatutyun.am 

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Այս մասին հաղորդում է ԼՂ նախագահի կայքէջը: Հանդիպմանը մասնակցել է ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը». Սերժ Սարգսյան

Azatutyun.am 

Նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի մտածել, թե որն է լինելու իր հաջորդ գործունեության ոլորտը։ Այս մասին նախագահը հայտարարեց երեկ՝ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ցանկանո՞ւմ է 2018 թվականին լինել վարչապետ։ «Ես բազմաթիվ անգամ ասել եմ և դա ես ասել եմ անկեղծորեն՝ առանց որևէ բան պահելու՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, և նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չէ, չէ՞։ Մեր... Читать дальше...

Թուրքական բանտից փախուստի դիմած Սևան Նիշանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում

Azatutyun.am 

Թուրքական բանտից փախուստի դիմած հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը, ում գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Կարծում եմ երկրի զգացմունքների թարգմանիչը դարձա», - գրել է Նիշանյանը: «80 միլիոն բանտարկվածները երազում են փախչել այդ գժանոցից», - նշել է նա՝ ակնարկելով Թուրքիան, որի բնակչությունը մոտ 80 միլիոն է: 2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով... Читать дальше...

Պուտինը կպատասխանի ռուսաստանցի դպրոցականների հարցերին

Azatutyun.am 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 21-ին կմեկնի Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոն, որտեղ նա կշփվի ռուսաստանցի դպրոցականների հետ, կպատասխանի նրանց հարցերին։ Դպրոցականները կարող են Ռուսաստանի նախագահին հարցեր ուղղել նաև սոցիալական ցանցերի միջոցով։ Ասուլիսը տեղի կունենա «Ոչ-մանկական զրույց Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստածրագրի շրջանակում։ «Վերջերս անցկացրած ավանդական «Ուղիղ գիծ Պուտինի հետ» ծրագիրն այնքան էլ հաջող չէր։ Ընդհանուր տրամադրությունն այնպիսին էր, որ Պուտինը հոգնել էր, ուղիղ գիծը հոգնեցնող էր և էմոցիոնալ չէր»... Читать дальше...



Հարավային Կորեան բանակցությունների է հրավիրում Հյուսիսին՝ հրթիռային մի շարք փորձերից հետո

Azatutyun.am 

Հարավային Կորեան առաջարկել է բանակցություններ անցկացնել Հյուսիսային Կորեայի հետ և դադարեցնել թշնամական գործողությունները սահմանին: «Մենք առաջարկում ենք հուլիսի 21-ին՝ Տոնտգիլակում, բանակցություններ անցկացնել Հյուսիսի հետ տարածաշրջանում լարվածությունը բարձրացնող թշնամական գործողությունները դադարեցնելու նպատակով», - այսօր հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության փոխնախարար Սու Չու-սուկը: Հարավային Կորեայի այս հայտարարությունը հնչում է Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված մի շարք հրթիռային փորձարկումներից հետո... Читать дальше...

Դպրոցի տնօրենը հրաժարվեց Իոաննիսյանի և նրա կազմակերպության դեմ հայցից

Azatutyun.am 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության և դրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած 30 տնօրենների հայցի առաջին նիստին տնօրեններից Երանուհի Հարությունյանը չէր ներկայացել։ Դատարանում դատավոր Անի Մխիթարյանը հայտարարեց, որ հայցվոր Հարությունյանը հրաժարվել է ներկայացված դիմումից։ Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ Հանրապետական կուսակցության... Читать дальше...

Վարշավայում բողոքի մեծ ակցիա է անցկացվել ընդդեմ դատավարական համակարգի բարեփոխումների

Azatutyun.am 

Հուլիսի 16-ին հազարավոր լեհաստանցիներ դուրս են եկել մայրաքաղաք Վարշավայի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով օրենսդրական փոփոխությունների դեմ, որոնք, նրանց պնդմամբ, սահմանափակում են դատավորների անկախությունը և չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Հուլիսի 14-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն, խորհրդարանը լրացուցիչ լծակներ է ստանում դատավորների նշանակման մասին: Լեհաստանի ընդդիմությունը պնդում է, որ այդպիսով խախտվում է իշխանության թևերի միջև հավասարակշռությունը: Մինչդեռ... Читать дальше...

Փաստաբանը «Սասնա ծռեր»-ի չորս անդամների ծեծի գործով արդար քննություն չի ակնկալում

Azatutyun.am 

Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում «Սասնա ծռեր» խմբի չորս անդամների ծեծի գործով արդար քննություն չի ակնկալում։ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ որևէ ոստիկան այս գործով պատասխանատվության կենթարկվի։ «Եթե իրականում մենք իրավական երկիր լինեինք, դրանք շատ նորմալ պրոցեսներ կլինեին, և անկախ նրանից, թե անձը ամբաստանյալ է, նա կդատապարտվեր այս գործով, թե չէր դատապարտվի, եթե մյուս գործով տուժող էր, ապա կլինեին մեղավոր անձինք, որոնք կենթարկվեին պատասխանատվության։ Բայց ես կարծում եմ... Читать дальше...

Իրանը հրապարակել է 10 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացու անունը

Azatutyun.am 

Իրանը հրապարակել է ԱՄՆ քաղաքացու անունը, ով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել լրտեսության համար․ վերջինս Փրինսթոնի համալսարանի 37-ամյա գիտաշխատող Շիուե Վանգն է: Իրանական պաշտոնական «Միզանօնլայն» գործակալության տվյալներով, Վանգը ձերբակալվել է 2016-ի օգոստոսին՝ Իրանից հեռանալու փորձ կատարելիս: Գործակալությունը նշում է, որ ամերիկացի հետազոտողը փորձել է ամերիկյան և բրիտանական կազմակերպությունների՝ այդ թվում Փրինսթոնի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Հարվարդի համալսարանի և Պարսկական հետազոտությունների բրիտանական... Читать дальше...

Անկարան հորդորում է Վաշինգտոնին սահմանափակել Գյուլենի տեղաշարժը և քննել նրա շփումները

Azatutyun.am 

Պաշտոնական Անկարան հորդորում է Վաշինգտոնին սահմանափակել Միացյալ Նահանգներում ապաստանած իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի տեղաշարժն ու մանրազնին քննության ենթարկել նրա բոլոր շփումներն աշխարհի հետ: «Վաշինգտոնը պետք է օգնի մեզ գտնել նոր վկայություններ, որոնք կապացուցեն, որ հենց նա էր կազմակերպել Թուրքիայում անցած տարի իրականացված հեղաշրջման փորձը», - «Ռոյթերզ»-ին ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը՝ հավելելով. - «Ամերիկան պետք է օգնի մեզ այս հարցում, քանի որ մենք այստեղ մեր ազգային հետախուզական կառույցները չունենք»... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Генпрокуратура потребовала передать государству велотрек с Олимпиады-80


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

После поражения де Минору россиянин Медведев завершает выступление в престижном теннисном турнире


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Выходки эстонских забияк: так ли всё безобидно?


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

МИД РФ: Зеленский умолял лидеров СНГ приехать в Швейцарию


Навальный в России и мире
Москва

В Москве и Новосибирске задержали четырех сторонников Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

Григорий Лепс, Мот, Seville, MIA BOYKA, Джиган и другие гости презентации нового альбома Юрия Киселёва «Иду за мечтой»



Москва

Юные северяне приняли участие в масштабном Фестивале детства и юности Движения Первых на ВДНХ

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net