Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июль
2017

Новости за 15.07.2017

ՀՀ դեսպանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը այցելել են վիրավորված հայաստանցիներին

Azatutyun.am 

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը Կահիրեի հիվանդանոցում այցելել են Հուրգադա քաղաքում երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված Հայաստանի քաղաքացիներին։ Այդ մասին Թվիթերում գրառմամբ հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը: Այսօր ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Հուրգադա հանգստավայրում երեկվա հարձակման հետևանքով վիրավորվածներին, այդ թվում՝ Հայաստանի երկու քաղաքացիներին, հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը`... Читать дальше...

Հուլիսի 15-ի մամուլ

Azatutyun.am 

Լրատվամիջոցներն անդրադառնում են հայկական Զինված ուժերի հնարավորությունների ու սպառազինության մասին Հայաստանի նախագահի և Ադրբեջանի բանակի մասին այդ երկրի պաշտպանության նախարարի հայտարարություններին, Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի վկայականների նկատմամբ սահմանափակումներին, այլ հրատապ թեմաների:



Կադիրովը հրապարակավ քննադատում է միասեռականներին

Azatutyun.am 

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հրապարակավ քննադատել է միասեռականներին՝ պնդելով, թե իր երկրում նման մարդիկ չկան: «Եթե կան՝ տարեք նրանց Կանադա, թող մեր արյունը մաքրվի», - ասել է նա ամերիկյան հեռուստաընկերության հետ զրույցում: Ամիսներ առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկը հաղորդել էր միասեռականների նկատմամբ Չեչնիայում իրականացվող դաժան հալածանքների, կտտանքների ու սպանությունների մասին: «Այդ տեղեկությունները տարածում են սատանաները, որոնք պետք է պատժվեն», - ամերիկյան HBO-ի հետ զրույցում պնդել է Կադիրովը... Читать дальше...

Ներգաղթի օրենսդրությունը խստացնելու պահանջով ցույց Թբիլիսիում

Azatutyun.am 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ շուրջ 2 հազար մարդ է փողոց դուրս եկել՝ ներգաղթի վերաբերյալ օրենսդրությունը խստացնելու, երկրում ապօրինի բնակվողներին ու հանցագործություն կատարած օտարերկրացիներին անհապաղ վտարելու պահանջով: Ցուցարարները նաև կոչ են արել արգելել վրաստանյան կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա աղբյուրներից: Հաղորդվում է, որ ցույցը կազմակերպել են ազգայնական ու ռուսամետ ուժեր, որոնք խոստանում են սաստկացնել պայքարը, եթե կառավարությունը առաջիկայում քայլեր չձեռնարկի իրենց պահանջները կատարելու համար... Читать дальше...

Իջևանի բժշկական կենտրոնում նորածին է մահացել, հարուցվել է քրգործ

Azatutyun.am 

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այսօր հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ երեկ Իջևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը նույն օրը ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, ինչից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է: Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից... Читать дальше...

Նախագահը ստորագրեց Սևանից ջրառը 100 մլն խմ-ով ավելացնելու օրենքը

Azatutyun.am 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Այս օրենքով, հիշեցնենք, նախատեսվում է Սևանից ջրառը այս տարի ավելացնել 100 միլիոն խորանարդ մետրով, ինչը բնապահպանների մտահոգությունն է հարուցել... Читать дальше...



Անկարան արգելում է գերմանացի օրենսդիրների մուտքը նաև Քոնիայի ռազմակայան

Azatutyun.am 

Թուրքիայի իշխանությունները արգելել են գերմանացիր օրենսդիրների մուտքը Քոնիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայան: Գերմանիայի արտգործնախարարությունը հաղորդում է, թե Անկարան խնդրել է հետաձգել այցը՝ որպես փաստարկ բերելով երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը: Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիան արգելել էր նաև գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ավիաբազա, ինչից հետո պաշտոնական Բեռլինը որոշել է դուրս բերել զորախումբը Ինջիրլիքից: «Այժմ կառավարությունը, հատկապես կանցլեր Անգելա Մերկելը պետք է անհրաժեշտ... Читать дальше...

Ռումինիայում ՆԱՏՕ-ի վարժանքներին մասնակցում են նաև Հայաստանի զինծառայողները

Azatutyun.am 

ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի, շուրջ 5 հազար զինծառայողներ վարժանքներ են անցկացնում Ռումինիայում, որոնց հետևում են Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականներն ու Ռումինիայի նախագահը: Վարժանքների մեկնարկին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Հայաստանի, Ռումինիայի և Խորվաթիայի զորախմբերը կրակ են բացել՝ ամերիկյան և ռումինական օդուժի աջակցությամբ: Միացյալ Նահանգների հրամանատարությամբ անցկացվող զորավարժությունները սկսվել են այս շաբաթ և կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը: Հաղորդվում է... Читать дальше...

Թուրքիայում ևս 7 հազար մարդ է ձերբակալվել

Azatutyun.am 

Թուրքիայում նախօրեին ևս 7 հազար ոստիկան, պաշտոնյա և ուսուցիչ է ձերբակալվել՝ անցած տարվա հեղաշրջման փորձին աջակցելու համար: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, հիշեցնենք, երկրի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ ու սպաներ փորձեցին տապալել նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը: Հիմնական իրադարձությունները ծավալվում էին մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, բախումների արդյունքում զոհվեց առնվազն 260 մարդ: Ապստամբության փորձը ճնշելուց հետո գործող վարչակազմը արտակարգ դրություն հայտարարեց՝ ազատազրկելով ավելի քան 50 հազար պետական ծառայողների... Читать дальше...

Թրամփ կրտսերի և Վեսելնիցկայայի հանդիպմանը ներկա է եղել նաև ռուս լոբբիստ Ախմետշինը

Azatutyun.am 

Թրամփ կրտսերի և ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպմանը ներկա է եղել նաև ռուս լոբբիստ Ռինատ Ախմետշինը, որին ամերիկյան լրատվամիջոցները ներկայացնում են որպես խորհրդային անվտանգության ծառայությունների նախկին գործակալ: Associated Press-ին տված հարցազրույցում Ախմետշինը հաստատել է հանդիպմանը մասնակցելու տեղեկությունը, ընդունելով նաև, որ երկու տարի ծառայել է խորհրդային բանակի հակահետախուզությունում: Անցած օրերին թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե՛ նրա որդին քանիցս հայտարարել են, թե այդ հանդիպումը եղել է իմաստազուրկ ու անարդյունավետ... Читать дальше...

Հուրգադայում հարձակման հետևանքով վիրավորվածներին կտեղափոխեն Կահիրե

Azatutyun.am 

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվածներին, այդ թվում՝ Հայաստանի երկու քաղաքացիներին, հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին Թվիթերում գրում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Արմենպրես»-ը այսօր հաղորդում է, որ միջադեպի արդյունքում տուժած երկու հայաստանցիները կանայք են: Տիգրան Բալայանը գործակալությանը հայտնել է, որ նրանցից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է... Читать дальше...

Երգչուհի Հասմիկ Հացագործյանը 60 տարեկան է

Azatutyun.am 

Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանը այսօր դարձավ 60 տարեկան: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել երգչուհուն հոբելյանի առթիվ, որում, Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես ասված է․ - «Դուք հայ օպերային արվեստի և դասական երգեցողության դպրոցի երևելի ներկայացուցիչներից եք՝ արվեստասեր հանրության սերն ու ճանաչումը նվաճած արվեստագետ, որի անզուգական կատարումները մնայուն արժեքներ են մեր օպերային թատրոնի տարեգրության էջերում... Читать дальше...

Նախագահը գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամներ է նշանակել

Azatutyun.am 

Նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ է նշանակել Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանին, ՀՀ նախագահի ռեֆերենտ Արտյոմ Սեդրակյանին, կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանին և Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանին: Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագիրը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: Նախագահի այսօրվա կարգադրությամբ էլ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը... Читать дальше...

Նալբանդյանը երկուշաբթի օրը կմեկնի Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ նիստին

Azatutyun.am 

Հուլիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Անցած մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ․ ԼՂ ՊՆ

Azatutyun.am 

Հուլիսի 9-15-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն... Читать дальше...

Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի հոր հոգեհանգստին

Azatutyun.am 

Ընդդիմադիր գործիչ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով շուրջ մեկ տարի կալանքի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին, ինչպես «Ազատությանը» փոխանցեց նրա կինը, թույլ է տրվել այսօր մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստի արարարողությանը։ Կալանավորվելուց հետո Ղուկասյանն այդպես էլ չէր կարողացել տեսնել հորը։ Քննչական մարմինը մերժել էր նրա միջնորդությունը՝ թույլ տալ տանը տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը: Այս շաբաթ, հիշեցնենք, դատախազությունը Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը հաստատեց՝ գործն ուղարկելով դատարան... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

«Торпедо» объявило об уходе хоккеистов Кручинина, Бауи и Малова


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина узнала неприятную новость перед "казахстанским дерби"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

6 городов России, где можно увидеть белые ночи кроме Санкт-Петербурга





Путин в России и мире
Москва

«Ану-ка, девушки!»: какой была легендарная передача, которая вернется на ТВ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко заявил о желании построить в Белоруссии вторую АЭС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Генсек НАТО прибыл в Киев: главные заявления Столтенберга и Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Балерина Волочкова часто летала на Мальдивы из-за возможности поплавать без трусов



Москва

МЧС: в промзоне в Королеве локализовали пожар на 550 квадратных метрах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net