Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2017

Новости за 27.03.2017

«Չհամաձայնեցված ցույցեր կազմակերպելու համար» Նավալնին տուգանվեց 20 հազար ռուբլով

Azatutyun.am 

Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանն այսօր 20 հազար ռուբլի տուգանք է սահմանել երեկ կայացած բողոքի գործողությունների նախաձեռնողի՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համար` նրան մեղավոր ճանաչելով չհամաձայնեցված բողոքի գործողություն կազմակերպելու մեջ: Մոսկվայի ոստիկանությունը Նավալնիին բերման էր ենթարկել երեկ` բողոքի ակցիայի առնվազն 600 այլ մասնակիցների հետ միասին:

Բելառուսցի ընդդիմադիրն ազատ է արձակվել ՊԱԿ-ի մեկուսարանից

Azatutyun.am 

Երեք օր Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի մեկուսարանում անցկացնելուց հետո այսօր ազատ է արձակվել ընդդիմադիր գործիչ Նիկոլայ Ստատկևիչը: Բելառուսցի ընդդիմադիրի գտնվելու վայրն անհայտ էր մարտի 25-ից: Ստատկևիչը Մինսկի կենտրոնում շաբաթ օրը նախատեսված բողոքի ակցիայի նախաձեռնողներից մեկն էր: Բելառուսական ոստիկանությունը կանխեց հավաքի անցկացումը` ձերբակալելով մայրաքաղաքի կենտրոնում հավաքված հազարից ավելի ընդդիմության աջակիցների:

Բողոքի գործողությունները սադրիչ բնույթ էին կրում. Պեսկով

Azatutyun.am 

«Կիրակի օրը Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի գործողությունները սադրիչ բնույթ էին կրում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, թե «Կրեմլը բավական սթափ է գնահատում երեկ տեղի ունեցած բողոքի գործողությունները` չգերագնահատելով և չթերագնահատելով դրանց ծավալները»։ Նշենք, որ Մոսկվայում բողոքի ակցիային մասնակցել է, տարբեր տվյալներով, 8-ից մինչև 20 հազար մարդ, շուրջ 700 մարդու ոստիկանությունը ձերբակալել... Читать дальше...



Վիրահայոց թեմի քահանան կարգալույծ է արվել ծառայության վայրը լքելու համար

Azatutyun.am 

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մովսես քահանա Մանուկյանը (Վիրահայոց թեմ): Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա Մանուկյանի` հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Խորեն Մանուկյան... Читать дальше...

Հեռուստաընկերությունները ավելի շատ լուսաբանում են ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» քարոզարշավը

Azatutyun.am 

Քարոզչության երկու շաբաթների ընթացքում հեռուստաէկրաններին ավելի շատ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են հայտնվել:  Երևանի մամուլի ակումբի կողմից հինգ հեռուստաալիքների մշտադիտարկումը ցույց է տվել, որ այս առումով իշխող կուսակցությունից հետ չի մնացել «Ծառուկյան» դաշինքը։ Դիտարկվել են «Կենտրոն», «Երկիր մեդիա», «Հանրային», «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությանները։ «Եթե Հանրապետական կուսակցությունը մոտավորապես հավասարաչափ է լուսաբանված տարբեր լրատվամիջոցներում, «Ծառուկյան դաշինքի» առավելությունը հիմնականում «Կենտրոն»-ի հաշվին է... Читать дальше...

Վախճանվել է ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը

Azatutyun.am 

Երեկ, կյանքի 82-րդ տարում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը: Այդ մասին հաղորդում է մշակույթի նախարարությունը: Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով, ասված է հաղորդագրությունում:



Տնօրենների կողմից ցուցակագրումների մասին զեկույցը ԿԳՆ «ուշադրության կենտրոնում է»

Azatutyun.am 

Կրթության և գիտության նախարարությունը մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) վերաբերյալ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: Կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին` սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ... Читать дальше...

ՀՀԿ-ի հետ որևէ համագործակցություն չի լինելու. Զոհրաբյան

Azatutyun.am 

Հանրապետականի (ՀՀԿ) հետ որևէ համագործակցություն չի լինելու։ Այսօր Գառնիում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ այդ մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Ուժերը, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա, մի երկրորդ ապատեղեկատվություն են տարածում, որ՝ «մեկ ա, ժողովուրդ, «Ծառուկյան» դաշինքը ընտրություններից հետո կոալիցիա է գնալու Հանրապետական կուսակցության հետ»։ Հարգելիներս, սիրելիներս, Ծառուկյանը հստակ ասեց՝ «իմ անունը և իմ պատիվը ես չեմ վաճառում»... Читать дальше...

Հարավային Կորեայի նախկին նախագահը կարող է կալանավորվել

Azatutyun.am 

Հարավային Կորեայի դատախազությունը որոշել է կալանավորել կոռուպցիոն սկանդալում հայտնված նախկին նախագահ Փարք Գուն-Հային։ Դատարանը, այդուհանդերձ, մինչ նման որոշում կայացնելը պետք է հարցաքննի կին նախկին նախագահին։ 65-ամյա Փարք Գուն-Հայը մեղադրանքը չի ընդունում։

Կոռուպցիայի դեմ բողոքի բազմահազարանոց ցույց Դոմինիկյան Հանրապետությունում

Azatutyun.am 

Դոմինիկյան Հանրապետությունում տասնյակ հազարավոր մարդիկ երեկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ կոռուպցիայի։ Ցուցարարները պահանջում էին պատժել այն պաշտոնյաներին, ովքեր ներգրավված են «Օդեբրեխտ» շինարարական ընկերության հետ կապված սկանդալում։ Բողոքի ակցիայի մասնակիցները կանաչ հագուստներով էին՝ որպես խորհրդանշան հավատի առ այն, մի օր կապրեն կոռուպցիայից ազատ երկրում։ Ցույցը անցել է առանց միջադեպերի։

ԱՄՆ-ը քննադատում է հարյուրավոր ցուցարարների ձերբակալությունը Ռուսաստանում

Azatutyun.am 

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը քննադատել է Ռուսաստանում բողոքի ակցիաների մասնակից հարյուրավոր քաղաքացիների ձերբակալությունը։ Պետդեպարտամենտը կատարվածը որակել է որպես վիրավորանք ժողովրդավարական արժեքների նկատմամբ։ «Կոչ ենք անում ռուսաստանյան իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր խաղաղ ցույցի էին մասնակցում», - ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարությունում։ Միացյալ Նահանգները ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության... Читать дальше...

Հայաստանի բոլոր ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Azatutyun.am 

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Անցկացվել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը

Azatutyun.am 

Զինված ուժերի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն` մարտի 21-25-ը անցկացվել է Հայաստանի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը: «ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման պաշտպանական գործողության նախապատրաստում» թեմայի շրջանակում անցկացված վարժանքների նպատակն էր կատարելագործել կառավարման կետերի աշխատանքային խմբերի ներդաշնակումը, զարգացնել միացյալ խմբավորման գործողությունների նախապատրաստման և անցկացման հմտությունները, ասված է Հայաստանի պաշտպանության... Читать дальше...

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 40 անգամ, արձակվել է 340 կրակոց

Azatutyun.am 

Մարտի 26-ին և լույս 27-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 340 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, ասված է հաղորդագրությունում... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Работники Пожарно-спасательного центра показали свою слаженность в боевом развертывании


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Сюзанн Ленглен

Последний танец Надаля и юбка Сюзанн Ленглен: 6 важных фактов о «Ролан Гаррос»-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Акция «Чистый лес» прошла на территории округа Балашиха





Путин в России и мире
Москва

Власти Зимбабве поблагодарили Москву за помощь в период засухи


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск приостановил участие в договоре о вооруженных силах в Европе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Белый дом признал причастность к выработке «формулы мира» Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Шевчук

Поэт Влад Маленко заявил, что творчество Шевчука потеряло патриотизм



Москва

Синоптик Леус: в Москве 30 мая будет до +29 градусов

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net