Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2017

Новости за 12.03.2017

Անցյալ տարի կարկուտից տուժած գյուղացիները այդպես էլ փոխհատուցում չեն ստացել

Azatutyun.am 

Նախորդ տարվա ամռանը տեղացած ավերիչ կարկուտից կես տարուց ավելի է անցել, Այգեշատի գյուղացիները, սակայն փոխհատուցում այդպես էլ չեն ստացել։ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում հողատարածքների բերքից բացի, կարկուտի հարվածներին չէին դիմացել գյուղի ջերմոցները։ Ջերմոցում ծաղիկներ աճեցնող Արմեն Սարգսյանը պատմում է, որ մի քանի րոպե տեղացած կարկուտի պատճառով զրկվել է ամբողջ տարվա եկամուտից։  «Նոր նստել էր բերքի, որ նոր պիտի սկսեինք շուկա գնալ ու կարկուտն եկավ: Ջարդե է ամբողջ ապակիները ու տակի բույսը: Եթե ես վաճառեի ընդամենը երեք ամիս ծաղիկ՝ 2-3 միլիոն»... Читать дальше...

Մարուքյանի քարոզչական պաստառը պատռել են երկու անչափահաս բնակիչներ․ Ոստիկանություն

Azatutyun.am 

Ոստիկանները պարզել են, թե Վանաձորում ինչպես է վնասվել պատգամավորության թեկնածուի պաստառը: «Մարտի 11-ին, ժամը 17:30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածուառաջադրված Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վանաձորի... Читать дальше...



Քննություն է կատարվում Ջրառատի միջադեպի առթիվ․ Ոստիկանություն

Azatutyun.am 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանը  «Ազատությանը» փոխանցեց, որ քննություն է կատարվում այսօր Ջրառատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Ոստիկանությունը ուսումնասիրում է, քննություն է կատարում: Միջադեպը կատարվել է քարոզարշավից շատ ավելի ուշ», - ասաց Ահարոնյանը՝ խոստանալով մանրամասներ հաղորդել ավելի ուշ: Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարեց, որ կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով... Читать дальше...

ԿԸՀ-ն օրինաչափ է որակում վարչապետի իրականացրած քարոզարշավը

Azatutyun.am 

Վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունն իրավաչափ է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել մամուլում և սոցցանցերում վերջին օրերին քննարկվող հարցի վերաբերյալ, թե արդյոք Կարեն Կարապետյանը իրավունք ունի առանց արձակուրդ գնալու՝ աշխատանքային ժամերին Հանրապետականի օգտին քարոզչություն իրականացնել:  Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, քարոզչություն անելու սահմանափակումը կապված է ոչ թե աշխատանքային ժամի այլ պաշտոնական լիազորությունների իրականացման հետ... Читать дальше...

Վարչապետը հակադարձում է ընդդիմադիրներին

Azatutyun.am 

Այսօր Վայոց Ձորում ընթացող Հանրապետական կուսակցության քարոզարշավի ընթացքում, պատասխանելով «Ազատության» հարցին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ իշխող ՀՀԿ-ն ներկայացրել է ու գնում է կոշտ ու կտրուկ բարեփոխումների: Ըստ էության Կարապետյանը հակադարձում էր ընդդիմախոսներին, ովքեր պնդում էին, որ Հայաստանին զարգացման համար ոչ թե երկարաժամկետ հեռանկարային ծրագիր է պետք, այլ կոշտ ու կտրուկ բարեփոխումներ: «Ես չեմ կարծում, որ մեր բարեփոխումները կտրուկ և արագ չեն: Ինչքան հորիզոնդ երկար է, դա չի նշանակում, որ շատ ուշ ես սկսելու»... Читать дальше...

Օհանյան․ դատաիրավական համակարգը թերացել է բանակում հանցագործությունները բացահայտելիս

Azatutyun.am 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր հայտարարեց, որ զինված ուժերում տեղ գտած հանցագործությունները, ներառյալ սպանությունները բացահայտելու գործում դատաիրավական համակարգը թույլ է տվել բազմաթիվ թերություններ: Կեսօրին մոտ Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների ելույթներն ընդհատեց մոտ ութ տարի առաջ բանակում՝ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի մայր Նանա Մուրադյանը, ով դիմելով Օհանյանին՝ ասաց, որ իր 19-ամյա որդուն բանակում սպանել են հենց նրա՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ... Читать дальше...

Հոլանդիան շատ բարձր գին կվճարի իր քաղաքականության համար․ Էրդողան

Azatutyun.am 

Թուրքիայի նախագահն այսօր սպառնացել է ամենակոշտ ձևով արձագանքել Նիդերլանդների իշխանություններին, որոնք երեկ թույլ չտվեցին թուրք նախարարներին հանրահավաք անցկացնել Ռոտերդամում՝ էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին: «Ֆաշիզմը մինչ օրս լայն տարածում ունի եվրոպական երկրներում», -այսօր Ստամբուլում կրկնել է Էրդողանը՝ զգուշացնելով՝ Հոլանդիան շատ բարձր գին կվճարի իր այս քաղաքականության համար: «Նրանք պետք է սովորեն՝ ինչ է նշանակում դիվանագիտություն, այն, ինչ տեղի ունեցավ, չի կարող մնալ անպատասխան»... Читать дальше...



Իրաքի անվտանգության ուժերը առաջխաղացում են գրանցել Մոսուլում

Azatutyun.am 

Իրաքի անվտանգության ուժերը հայտարարել են, որ գրավել են Մոսուլի ավելի քան մեկ երրորդը: Գեներալ Մաան ալ-Սաադիի խոսքով հակաահաբեկչական ուժերը մարտեր են վարում Արևմտյան Մոսուլի ալ-Ջադիդա և Ալ-Աղավատ հատվածներում: Նրա փոխանցմամբ, առաջկա ժամերին այդ հատվածներում մարտերն արդեն ավարտված պետք է լինեն։

Իրանը հայտարարում է տանկերի զանգվածային արտադրություն սկսելու մասին

Azatutyun.am 

Իրանը ցուցադրել է տեղական արտադրության տանկ և հայտարարել է զանգվածային արտադրություն սկսելու մասին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանն այսօր հայտարարել է, որ «Քարրար» կոչվող տանկը կարող է հրթիռներ կրակել և դրանք ճշգրտորեն կառավարել: Նրա պնդմամբ, տանկը կարող է մրցակցել աշխարհի ամենաառաջատար տանկերի հետ «հզորությամբ, ճշգրտությամբ և շարժունակությամբ»:

Աբխազիայում խորհրդարան են ընտրում

Azatutyun.am 

Աբխազիայում խորհրդարանական ընտրություններ են: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ խորհրդարանի 35 տեղի համար 137 թեկնածու է պայքարելու իշխանական և ընդդիմադիր կուսակցություններից:

Դավաճանության համար դատապարտված կինն ազատ է արձակվել Պուտինի հրամանագրով

Azatutyun.am 

Դավաճանության մեղադրանքով 7 տարվա ազատազրկմանդատապարտված Օկսանա Սևաստիդին ազատ է արձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:  Սևաստիդին դատապարտվել էր անցյալ տարվա մարտին այն բանի համար, որ 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանում գտնվող իր ընկերոջը տեքսային հաղորդագրություն էր ուղարկել դեպի Աբխազիա ուղևորվող ռազմական սարքավորումներով բեռնված ռուսական գնացքի մասին: 46-ամյա Սևաստիդիի փաստաբանները հայտարարել էն, որ ողջունում են Պուտինի հրամանագիրը և որ աշխատելու են... Читать дальше...

Դամասկոսում ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը հասավ 74-ի

Azatutyun.am 

Դամասկոսում շիաների ուխտավայրում երեկ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքուվ մահացածների թիվը հասել է 74-ի: Նրանց թվում 54 քաղաքացիական անձինք են, 20 անվտանգության աշխատակիցներ:Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խումբը: Զոհվածների մեծ մասը իրաքցի ուխտավորներ էին, ովքեր ժամանել էին Սիրիայի մայրաքաղաք՝ այցելելու շինաների սրբավայրերը Դամասկոսի հայտնի հին քաղաքում:

Բախումներ Բաթումիում՝ տեղի բնակիչների և ոստիկանների միջև

Azatutyun.am 

Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Անկարգությունների հետևանքով ավելի քան 20 մարդ տուժել է, այդ թվում՝ 11 ոստիկան և 1 պատգամավոր։ Այս մասին հաղորդում է BBC-ին՝ հղում կատարելով Աջարիայի առողջապահության նախարարությանը։ Բնակիչների ինքնաբուխ բողոքի ակցիայի պատճառ է դարձել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված վարչական տուգանքների աճը։ Անկարգությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են տուգանել երկու վարորդների... Читать дальше...

Ցույցեր Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ

Azatutyun.am 

Այսօր առավոտյան Հոլանդիայի ոստիկանությունը շներ և ջրցան է օգտագործել հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար, ովքեր հավաքվել էին Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ: Նրանք թափահարում էին թուրքական դրոշներ և քարեր ու շշեր էին նետում: Ցույցեր են տեղի ունեցել նաև Անկարայում Հոլանդիայի դեսպանատան և Ստամբուլում հոլանդական հյուպատոսարանի մոտ: Ցուցարարները ձվեր և քարեր են նետել շենքերի ուղղությամբ:  «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հոլանդիան «ամենախիստ ձևով» պատասխան է տալու այն բանի համար... Читать дальше...

Վարչապետն այցելել է Ագարակի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Սյունիք Ֆուդ» գործարան

Azatutyun.am 

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ: Կարեն Կարապետյանն կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել կոմբինատին աջակցության հնարավորությունները:  «Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր գործարարները, նման խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ, ներդրողները բավարարված լինեն իրենց եկամտաբերությունից, որովհետև դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը մեր բոլորի բարեկեցիկ ապագան է: Դա աշխատավարձ է, նոր աշխատատեղեր, սոցիալական պատասխանատվություն և... Читать дальше...

Ոստիկանությունը պարզաբանում է անձը հավաստող ժամանակավոր վկայական ստանալու կարգը

Azatutyun.am 

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել անձը հավաստող ժամանակավոր վկայականի տրամադրման կապակցությամբ:  «Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենցանձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձը հավաստող ժամանակավոր վկայական: Տեղեկացնում ենք, որ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական բացառապես տրվում է 2 դեպքում, 1) երբ անձը կորցրել է... Читать дальше...

Մեկնարկում են ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները

Azatutyun.am 

Երեկ կայացել են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների համար ձևավորված բոլոր 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը:  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ, այսօրվանից կմեկնարկեն ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների ավելի քան 16 հազար անդամների համար նախատեսված ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները:

Այս գիշեր հրադադարը խախտվել է 40 անգամ․ ԼՂ ՊԲ

Azatutyun.am 

Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Բախումներ Բաթումիում՝ տեղի բնակիչների և ոստիկանների միջև

Azatutyun.am 

Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Անկարգությունների հետևանքով ավելի քան 20 մարդ տուժել է, այդ թվում՝ 11 ոստիկան և 1 պատգամավոր։ Այս մասին հաղորդում է BBC-ին՝ հղում կատարելով Աջարիայի առողջապահության նախարարությանը։ Բնակիչների ինքնաբուխ բողոքի ակցիայի պատճառ է դարձել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված վարչական տուգանքների աճը։ Անկարգությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են տուգանել երկու վարորդների... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

«Торпедо» объявило об уходе хоккеистов Кручинина, Бауи и Малова


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина узнала неприятную новость перед "казахстанским дерби"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Институт СТЭИ при поддержке Комитета общественных связей и молодежной политики города Москвы реализует проект "Вода Москвы"





Путин в России и мире
Москва

Собянин: к 2030 году на долю Москвы придется 35–40% туристов в России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко заявил о желании построить в Белоруссии вторую АЭС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Цинизм зашкалил: Елена Зеленская повеселилась в Киеве с герцогиней Эдинбургской


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Актерское агентство Киноактер. Актерское агентство в Москве.



Москва

III класс пожарной опасности ожидается на территории Подмосковья 1–3 мая

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net