Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Август
2016

Новости за 28.08.2016

Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցնում Սիրիայի հյուսիսում

Azatutyun.am 

Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցնում թուրք-սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող Ջարաբլուս բնակավայրում տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրները, հաղորդում է, որ թուրքական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները նախօրեին ոչնչացրել են Ջարաբլուսի հարավում գտնվող հրամանատարական կետեր և զինապահեստներ։ Թուրքական տասնյակ տանկեր ու ռազմական կործանիչներ անցած չորեքշաբթի ներխուժեցին Սիրիայի տարածք՝ պաշտոնական Անկարայի հավաստմամբ՝ Թուրքիայի... Читать дальше...

«Զվարթնոցում» ձերբակալված ռուսաստանցու կինը տեղի ունեցածը կապում է ամուսնու աշխատանքի հետ

Azatutyun.am 

Ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի տիկինը՝ Յուլիա Միրոնովան, կարծում է, որ ամերիկացի իրավապահները ցանկանում են ինչ-որ տեղեկություն ստանալ իր ամուսնուց: Այսօր «Ազատության» հետ զրույցում Միրոնովան պատմեց, որ ամուսնու հետ Հայաստան էին եկել՝ հանգստանալու և Սերգեյը ձերբակալվել է օդանավակայանում՝ անձնագրային ստուգում անցնելիս: Տիկնոջ խոսքով, ԱԱԾ ներկայացուցիչները հայտարարել են, որ Սերգեյ Միրոնովը հետախուզվում է ԱՄՆ իրավապահների կողմից, նրան կասկածում... Читать дальше...

Փոլ ՄքՔարթնիի` վերջերս հայտնաբերված ձայնագրությունը վաճառվել է 18,000 ֆունտով

Azatutyun.am 

Բրիտանիայում 18 հազար ֆունտով (23,600 ԱՄՆ դոլար) աճուրդում վաճառել են Ջոն Լենոնի և Փոլ ՄքՔարթնիի It's For You («Քեզ համար») երգի ձայնագրության երիզը: Երկու բիթլերն այն 1964 թվականին ձայնագրել են հայտնի երգչուհի Սիլլա Բլեքի համար: 2015 թվականին երգչուհին մահացել է: Նրա զարմիկը՝ Սայմոն Ուայթը, երիզը հայտնաբերել է իր երաժշտասեր հոր հավաքածուում, և միայն հետագայում է պարզվել, որ երգը կատարում է Փոլ ՄքՔարթնին:



Գերմանիան այս տարի ակնկալում է ընդունել 250-300 հազար փախստական

Azatutyun.am 

Գերմանիայի կառավարությունը ենթադրում է, որ այս տարի երկիր մուտք կգործի 250-ից 300 հազար փախստական: Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գործակալության ղեկավար Ֆրանկ-Յուրգեն Վայզեն Bild am Sonntag պարբերականին այսօր տված հարցազրույցում պարզաբանել է, որ «փախստական» եզրույթը Գերմանիայում օգտագործում են և՛ ընդունված փախստականների, և՛ փախստականի կարգավիճակ հայցողների նկատմամբ: Նրա խոսքերով, անցյալ տարի Գերմանիա է ժամանել մեկ միլիոնից քիչ փախստական, թեպետ նախկիմում հրապարակվել է 1 միլիոն 100 հազար թիվը... Читать дальше...

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը մեկնել է Իրան

Azatutyun.am 

Ֆրանսիայի բնապահպանության նախարար Սեգոլեն Ռոյալը մեկնել է Իրան, որտեղ հայտարարել է, որ երկու պետությունները համատեղ ծրագրեր են իրականացնալու էներգետիկայի, ջրի պակասի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: Ռոյալի փոխանցմամբ, իրանա-ֆրանսիական համատեղ ծրագրերը կհաստատվեն մինչև 2017 թվականի փետրվար: Վաղը նա ուղևորվելու է Ուրմիա աղի լիճ, որն ըստ ՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների, վտանգի տակ է հայտնվել անցած 20 տարիների ընթացքում կառուցված ամբարտակների, ինտենսիվ գյուղատնտեսության և կլիմայական փոփոխությունների հետևանքով... Читать дальше...

Թուրքիան արտաքսել է հինգ մակեդոնացիների, ովքեր փորձել են անդամակցել ԻՊ-ին

Azatutyun.am 

Թուրքիան արտաքսել է հինգ մակեդոնացիների, ովքեր փորձել են անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժմանը: Մակեդոնիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ արտաքսումը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ Ստամբուլում՝ թուրք և մակեդոնացի ոստիկանների համատեղ իրականացրած գործողության շնորհիվ: Արտաքսված մակեդոնացիները 18-ից 24 տարեկան են, այս պահին նրանք ձերբակալված են և գտնվում են Մակեդոնիայում: Անցյալ տարվա ընթացքում Մակեդոնիայում 11 քաղաքացի ազատազրկվել է «Իսլամական պետությանն» անդամակցելու համար... Читать дальше...

Ուզբեկստանի նախագահը տեղափոխվել է Տաշքենդի հիվանդանոց

Azatutyun.am 

Ուզբեկստանի կառավարությունն այսօր հաղորդել է, որ նախագահ Իսլամ Քարիմովը տեղափոխվել է մայրաքաղաք Տաշքենդի հիվանդանոց, որտեղ բուժում է ստանում: Կառավարությունը 78-ամյա նախագահի հիվանդության մասին տեղեկություն չի հայտնում: Քարիմովը պետք է սեպտեմբերի 1-ին մասնակցեր Ուզբեկստանի անկախության 25-ամյակին նվիրված հանրային-պետական հանդիսավոր միջոցառումներին:

Դիարբեքիրի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

Azatutyun.am 

Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի օդանավակայանի մոտ հրթիռներ են ընկել, հաղորդում է թուրքական «Դողան» գործակալությունը։ Չորս հրթիռներ ընկեր են օդանավակայանի ոստիկանական ուղեկալի մոտ՝ հարկադրելով ուղևորներին և օդանավակայանի աշխատակիցներին պատսպարվել օդանավակայանի տերմինալում։ Դիարբեքիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյը հայտարարել է, որ հարձակման հետևանքով տուժողներ չկան և օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքը։ Առայժմ որևէ զինյալ խմբավորում, այդ թվում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK)... Читать дальше...



Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը հռչակվել են շախմատի Եվրոպայի պատանեկան չեմպիոններ

Azatutyun.am 

Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչև 12 տարեկան տղաների չեմպիոն է հռչակվել Մամիկոն Ղարիբյանը, ով 9-ը հնարավորից վաստակել է 8 միավոր: Մինչև 18 տարեկան տղաների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մանուէլ Պետրոսյանը, ով 9-ը հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային։ Գործակալությունը փոխանցում է, որ Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող է հանդես եկել նաև մինչև 8 տարեկանների առաջնությունում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը... Читать дальше...

Անկախության օրը Մոլդովայում նշանավորվեց ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով

Azatutyun.am 

Մոլդովայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիան ցրելու համար։ Բախումների հետևանքով վիրավորների և վնասվածքներ ստացած անձանց մասին տեղեկություններ չկան։ Օգոստոսի 27-ին Քիշնևի կենտրոնական հրապարակի մոտ հավաքված հարյուրավոր ցուցարարները վանկարկել են «Գողեր», «Ամոթ ձեզ» կոչեր, մինչ նախագահ Նիկոլաե Տիմոֆտին և այլ պաշտոնյաներ ծաղկեպսակներ էին դնում ի միջնադարյան մոլդովական հերոս Ստեֆան Մեծին նվիրված հուշարձանին։ Անկախության տոնի... Читать дальше...

Թրամփը սպառնում է արտաքսել ապօրինի ներգաղթյալներին

Azatutyun.am 

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 8-ին անցկացվելիք ընտրություններում հաղթելու դեպքում անմիջապես սկսելու է արտաքսել ապօրինի միգրանտներին։ «Առաջին իսկ օրը սկսելու եմ այս երկրից հեռացնել հանցագործ ապօրինի միգրանտներին, այդ թվում՝ հարյուր հազարավոր ապօրինի ներգաղթյալներին, ում ամերիկյան համայնքների վրա է բաց թողել Օբամա-Քլինթոն վարչախումբը», - օգոստոսի 27-ին կայացած հանրահավաքում հայտարարել է նախագահի թեկնածուն։ Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր... Читать дальше...

Իրանի արտգործնախարարը բանակցություններ է վարում Վենեսուելայում

Azatutyun.am 

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նավթի համաշխարհային գների կայունացման շուրջ բանակցություններ է վարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Զարիֆի հետ հանդիպումից հետո Մադուրոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Վենեսուելայի նավթի և արտաքին գործերի նախարարը հանդես կգա հայտարարությամբ` «նավթի գների կայունացման և ՕՊԵԿ-ի հզորացմանն» ուղղված իրենց նպատակներին հասնելու ուղիների մասին: Նավթի գները շեշտակի անկում ապրեցին 2014 թվականին` մեծ վնասներ հասցնելով նավթային պետություններին:... Читать дальше...

Թուրքիան օդային հարվածներ է հասցնում Սիրիայի հյուսիսում

Azatutyun.am 

Թուրքիան սկսել է օդային հարվածներ Սիրիայի հյուսիսում քրդական աշխարհազորայինների դիրքերին: ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալների` Ժողովրդի պաշտպանության միավորների (YPG) դեմ օդային հարվածները սկսվել են այն բանից հետո, երբ Սիրիայի հյուսիսում առաջին թուրք զինծառայողն է զոհվել: Անկարայի պնդմամբ, թուրք զինծառայողը սպանվել է YPG-ի կողմից: Օգոստոսի 23-ից սկսած Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցնում թե՛ «Իսլամական պետություն» խմբավորմանը, թե’ YPG-ին: Թեև YPG-ն նույնպես կռվում է «Իսլամական պետության» դեմ... Читать дальше...

Հայաստանում ՌԴ դեսպանատունը զբաղվում է ձերբակալված ռուսաստանցու հարցով

Azatutyun.am 

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը զբաղվում է Երևանի օդանավակայանում ձերբակալված Սերգեյ Միրոնովի հարցով, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Դեսպանատունը զբաղվում է տվյալ հարցով», - ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը: Ռուսաստանի քաղաքացի, ՏՏ ոլորտի մասնագետ Միրոնովը, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված Միացյալ Նահանգների պահանջով, բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում: 3­0-ամյա ռուսաստանցուն ուղեկցող կինը տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել Հայաստանում ՌԴ դեսպանատանը... Читать дальше...

Նախագահը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին

Azatutyun.am 

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր: ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Բազեականների հետ հանդիպումից և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, նախագահ... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Клиенты СберСтрахования стали в 1,5 раза чаще приобретать страховки для бегунов


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Фалей уступила в квалификации открытого чемпионата Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АО «Транснефть – Дружба» провело экологические акции





Путин в России и мире
Москва

Король Бахрейна прибыл в Москву для официальных переговоров с Путиным


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Луи Армстронг

Неизданный концертный альбом Луи Армстронга представят на лейбле Verve Records



Москва

Около 12,5 тысяч рублей планируют отдать краснодарцы на организацию выпускного

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net