Ֆրանսիայի բնապահպանության նախարարը մեկնել է Իրան
![Ֆրանսիայի բնապահպանության նախարարը մեկնել է Իրան](http://gdb.rferl.org/3317F45F-FB88-44D2-B969-97926F6C92C7_w800_h450.jpg)
Ֆրանսիայի բնապահպանության նախարար Սեգոլեն Ռոյալը մեկնել է Իրան, որտեղ հայտարարել է, որ երկու պետությունները համատեղ ծրագրեր են իրականացնալու էներգետիկայի, ջրի պակասի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:
Ռոյալի փոխանցմամբ, իրանա-ֆրանսիական համատեղ ծրագրերը կհաստատվեն մինչև 2017 թվականի փետրվար:
Վաղը նա ուղևորվելու է Ուրմիա աղի լիճ, որն ըստ ՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների, վտանգի տակ է հայտնվել անցած 20 տարիների ընթացքում կառուցված ամբարտակների, ինտենսիվ գյուղատնտեսության և կլիմայական փոփոխությունների հետևանքով: