Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июль
2016

Новости за 29.07.2016

Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց․ Ահարոնյան

Azatutyun.am 

Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց «ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ավելի վաղ «Ազատությունը» հաղորդել էր, որ ՊՊԾ գնդից տարածքից երկու վիրավոր է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հայկական Կարմիր խաչը չի կարող միջնորդական առաքելություն իրականացնել ՊՊԾ գնդի տարածքում

Azatutyun.am 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտարարել է, որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է իրենց մանդատի շրջանակներից, հետևաբար՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը չի կարող հանդես գալ որպես չեզոք միջնորդ պատանդներին և զինված խմբին սնունդ, ջուր փոխանցելու համար։ ՀԿԽԸ-ն նշում է, որ նման խնդրանքով իրենց հուլիսի 21 դիմել էին մի խումբ ակտիվիստներ: Հայկական կարմիր խաչիընկերությունը ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում նաև նշում է, որ հուլիսի 17-ից հետևում են Երևանի Էրեբունի վարչական շրջանում ստեղծված իրավիճակին... Читать дальше...



«Սասնա ծռեր» խմբի անդամների հայրը պատրաստ է ստանձնել միջնորդի պարտականությունները

Azatutyun.am 

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը պատրաստ է միջնորդ դառնալ՝ վերսկսելու բանակացությունները զինված խմբի և իշխանությունների միջև:

Վրաստանում հրաժարական են տվել Հանրապետական կուսակցությունը ներկայացնող նախարարները

Azatutyun.am 

Վրաստանի վարչապետը բավարարել է պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելիի և Հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերի նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հրաժարականի խնդրանքը: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ նախարարները հրաժարական են տվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

ԱԱԾ․ «Հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք»

Azatutyun.am 

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում «օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք»: «Մասնավորապես, պարզվել է, որ ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի և Մարտին Հակոբյանի հետ, 2016թ. Читать дальше...

Կոստանյան. Դեպքերին վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է

Azatutyun.am 

Հուլիսի 17-ից ծավալվող դեպքերին Գլխավոր դատախազության կողմից վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է, «Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ «Մենք [դատախազությունը] փաստերին կարող ենք արձագանքել համապատասխան իրավական ընթացակարգի արդյունքում, այսինքն՝ նյութեր նախապատրաստելու, գործ հարուցելու, հաղորդումներն ընդունելու և ընթացք տալու արդյունքում միայն։ Նկատի ունենալով, որ այս ողջ ընթացքում դեռևս այդ հարցերի հետ կապված բավականին լուրջ առօրեական... Читать дальше...

Կրակոցներ ՊՊԾ գնդի տարածքում, կա մեկ վիրավոր

Azatutyun.am 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել, կրակողներից մեկը վիրավոր է։ «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը», - գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը։



Armenian Civic Activist Freed

Azatutyun.am 

Law-enforcement authorities set free on Friday a prominent Armenian civic activist who has led, together with radical opposition members, demonstrations held in Yerevan in support of gunmen demanding President Serzh Sarkisian’s resignation.

ՄԻՊ․ ԱԱԾ ՁՊՎ-ում հաշվի են առնում Ենիգոմշյանի հատուկ կարիքները և հաշմանդամության առանձնահատկությունները

Azatutyun.am 

Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն կրկին այցելել են Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայր՝ Ալեք Ենիգոմշյանին տեսակցության: ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Ենիգոմշյանի հետ, ինչպես նաև հանդիպում ՁՊՎ ղեկավարության հետ: «Այցի ընթացքում կատարված մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանի խնամքի կազմակերպման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության «Նորքի տուն-ինտերնատ»... Читать дальше...

Վարուժան Ավետիսյան․ Բժիշկները պատանդ չեն

Azatutyun.am 

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում նաև պնդեց, որ իշխանություններն իրենց հետ չեն բանակցում։

Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց

Azatutyun.am 

Գյումրի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց։ Հիշեցնենք, Քննչական կոմիտեից ավելի վաղ հաղորդել էին, որ քննիչը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, և եզրակացության համաձայն՝ Լևոն Բարսեղյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում էր կայացրել նրան անհապաղ կալանքից ազատելու մասին։ Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնից դուրս գալով, լրագրողների հետ ճեպազրույցում Բարսեղյանն ասաց... Читать дальше...

Օմբուդսմեն. Անհրաժեշտ է ապահովել ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում

Azatutyun.am 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարություն է տարածել հուլիսի 17-ի վաղ առավոտից Երևանում ծավալվող իրադարձությունների առնչությամբ։ Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Հուլիսի 17-ի վաղ առավոտից Երևանում ծավալվող իրադարձություններն ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով: Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանվեց Ոստիկանության ծառայող և եղան վիրավորներ» Օմբուդսմենը նշել է, որ զինված հարձակմանը հաջորդել է ատելության խոսքի և բռնության քարոզչության աննախադեպ բռնկում... Читать дальше...

Անապահով ընտանիքների՝ էլ․էներգիայի դիմաց վճարման լրացուցիչ ծախսը կփոխհատուցվի

Azatutyun.am 

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացվեց 1000 դրամով, որով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքի էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարման լրացուցիչ ծախսը: Այսպիսով, նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ դառնալով 31 հազար 350 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կՎտ... Читать дальше...

Լևոն Բարսեղյանն ազատ է արձակվում

Azatutyun.am 

Քննիչն այսօր որոշում է կայացրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Քննիչը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, և եզրակացության համաձայն՝ Լևոն Բարսեղյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել նրան անհապաղ կալանքից ազատելու մասին», - ասաց Տռուզյանը։ Բարսեղյանը, հիշեցնենք... Читать дальше...

Հուլիսի 29-ի մամուլ

Azatutyun.am 

Թերթերը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել զարգացումները ՊՊԾ գնդի գրավված տարածքում և դրա շուրջ, մասնավորապես, արձագանքելով խորհրդարանի արտահերթ նիստի հրավիրման աննպատակահարմարության մասին՝ իշխող ուժի ներկայացուցիչների պարզաբանումներին: Մամուլը մեկնաբանում է նաև 1000 խոշորագույն հարկատուների՝ նախօրեին հրապարակված ցանկը:

Վարչապետը կհրաժարվի ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնից

Azatutyun.am 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում է հրաժարվել խորհրդի նախագահի պաշտոնից: Վարչապետը իր այդ մտադրությունը բացատրեց աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Կառավարությունը այսօր հաստատեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Միրզախանյանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված Կորյուն Աթոյանի ընտրությունների արդյունքները... Читать дальше...


Музыкальные новости
Джиган

Самойлова о поездке Джигана на «Выжить в Дубае»: «Поставила перед фактом, а он молился, чтобы рейс отменили»





Персональные новости
Илья Авербух

«Заставлял Костомарова мыть свою машину, чтоб потом он на ней покатался по парковке!» Илья Авербух рассказал о дружбе с Романом Костомаровым в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3





ՔԿՀ-ներում կատարվում են «սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման աննախադեպ աշխատանքներ»

Azatutyun.am 

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինն այսօր հայտարարություն է տարածել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում սանիտարահիգիենիկ իրավիճակի վերաբերյալ մամուլում շրջանառվող մեկնաբանությունների առնչությամբ։ Քրեակատարողական վարչությունը տեղեկացրել է, որ սույն թվականի ապրիլի 19-ին «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ընկերության հետ կնքնված պայմանագրի շրջանակներում առողջապահության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են «սանիտարահիգիենիկ... Читать дальше...

Ոստիկանություն. Ռուսական ռազմակայանի անհետացած զինվորը հայտնաբերվել է Երևանում

Azatutyun.am 

Երեկ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի անհետացած պայմանագրային զինծառայողը և փոխանցվել ռուսական ռազմաբազային։ Այս մասին այսօր «Ազատության»-ը փոխանցեցին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ նրա մոտ զենք չի հայտնաբերվել։ Ըստ նույն աղբյուրի՝ պայմանագրային զինծառայողը օրենքի համաձայն է լքել ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր աշխատանքի չներկայանալուց հետո ռազմակայանի ղեկավարությունը դիմել է Հայաստանի ոստիկանություն... Читать дальше...

ԱՄՆ խորհրդատվական թիմը հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ-ում

Azatutyun.am 

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում խորհրդատվություն տրամադրելու նպատակով հուլիսի 25-29-ը հերթական այցով Երևանում էր գտնվում ԱՄՆ խորհրդատվական թիմը: Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում, ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, «քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումներն իրականացնելու և հաստատութենացնելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական թիմի կողմից հետագա աջակցության կարիքները»... Читать дальше...

Լրագրողական ՀԿ-ներ. Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրգործը շինծու է

Azatutyun.am 

Լրագրողական՝ «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպություններն այսօր կոչով դիմել են իրավապահներին և իշխանություններին։ Կոչում մասնավորապես ասված է. - «Հուլիսի 27-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել Երևանի Խորենացի փողոցում կայացած հանրահավաքի մասնակիցներից Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, և նա ձերբակալվել է։ Լևոն Բարսեղյանը... Читать дальше...

Հերմինե Նաղդալյան. «Չվնասելը մնում է մեր գլխավոր բանաձևը»

Azatutyun.am 

Խնդիրը ոչ թե արտահերթ նիստ գումարելու մեջ է, այլ օրվա առաջին՝ գլխավոր խնդիրը՝ օպերատիվ խնդիրն է՝ իրավիճակի հանգուցալուծումը, երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանը։ «Այսօր կան բազմաթիվ քրեական գործեր, այսօր գնում է քննություն, հետաքննություն, և այս պարագայում պատգամավորների հետ քննարկումը, պատգամավորների կողմից քննարկումը հղի է նաև նրանով, որ կարող են առաջանալ... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Первое историческое ралли в Москве 2 июня 2024


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Российские ракетки сообразили на троих // Даниил Медведев, Мирра Андреева и Элина Аванесян дружно вышли в 1/8 финала теннисного Roland Garros


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Поезд проехал через горящий лес в Бурятии





Путин в России и мире
Москва

Ташкент становится для Москвы точкой опоры – Астана проигрывает, уходя под Запад


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Коммерсантъ

Крымские кредиты оформили в Москве // По делу о растрате заочно арестован бывший председатель правления Тальменка-банка



Москва

Краснодарский край оказался в пятой десятке рейтинга по благосостоянию семей

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net