Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июль
2016

Новости за 30.07.2016

ԵԱՀԿ. «Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն»

Azatutyun.am 

«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին», - հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը` քիչ առաջ տարածված հայտարարությամբ: «Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»... Читать дальше...

Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվեց

Azatutyun.am 

Շուրջ երկու ժամ Երևանի Բաղրամյան պողոտան փակ պահած ցուցարարները որոշեցին նահանջել Ազատության հրապարակ այն բանից հետո, երբ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ` պահանջելով «դադարեցնել հակաօրինական գործողությունները, չսահմանափակել այլ անձանց ազատությունը, ազատել ճանապարհի երթևեկելի մասը» և սպառնալով հակառակ դեպքում «օրենքով սահմանված կարգով կձեռնարկի միջոցներ ճանապարհը ազատելու համար»: Այս պահին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնված է:



Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան

Azatutyun.am 

Այսօր երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Բաղրամյան պողոտա և փակեցին այն: Պողոտայի սկզբնամասում ոստիկանական ավտոբուսներ երևացին, որոնք փորձում էին շարժվել դեպի Նախագահական նստավայր: Ցուցարարներից մեկը պառկեց ավտոբուսներից մեկի առջև՝ թույլ չտալով առաջ շարժվել, մյուս ավտոբուսը շարժվեց դեպի նախագահական նստավայր: Այն բանից եհտո, երբ ցուցարաների մի մասը նստացույց սկսեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, ոստիկանները փշալարով փակեցին այն... Читать дальше...

Օմբուդսմենը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ում «էական բարելավում» է արձանագրել

Azatutyun.am 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին: ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով նրա տեղակալը և աշխատակազմի բժիշկը: «Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ... Читать дальше...

Ֆարմանյան․ Լրագրողների դեմ բռնություն կիրառած մարդկանց նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի

Azatutyun.am 

«Ցանկացած բռնություն դատապարտելի է: Ես կարծում եմ, որ ոստիկանությունը և իրավապահ մարմինները շատ արագ պետք է քրեական հետապնդում իրականացնեն բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, ովքեր բռնություն են կիրառել լրագրողների հանդեպ», - երեկ ուշ գիշեր Սարի թաղում և Խորենացի փողոցում ոստիկանների ու քաղաքացիների բախումից հետո Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ստեղծված իրավիճակին անդրադարձել էր հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Սա որևէ կերպ չի ուժեղացնում ժողովրդավարությունը և մեր պետությունը... Читать дальше...

«Սասնա ծռեր» խմբի երկու անդամ և մեկ ոստիկան տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ

Azatutyun.am 

Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ երեկ, երբ ցուցարարները փորձել են Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով, նաև լուսաձայնային նռնակներ նետել ոստիկանների ուղղությամբ։ Գործողությունների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը և «Սասնա ծռեր» խմբի երկու անդամ երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել։ Կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր մանրամասներ հաղորդեց նրանց վիճակի մասին... Читать дальше...



Հրանտ Բագրատյանը ուղեղի կաթված է ստացել

Azatutyun.am 

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել էր արտասահման բուժման, հուլիսի 29-ին ուղեղի կաթված է ստացել, այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է «Ազատություն» կուսակցության լրատվական ծառայությունը: «Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։ Պարոն Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես», - նաև ասված է հաղորդագրությունում:

Armenian Policeman ‘Killed By Gunman’

Azatutyun.am 

The Armenian police said on Saturday that one of their officers has been shot dead in a continuing standoff with opposition gunmen holed up in a police compound in Yerevan.

«Դիպուկահարի կրակոցից» ոստիկան է սպանվել

Azatutyun.am 

«Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող՝ ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

ԱՄՆ դեսպանը «խորապես մտահոգված է» այս գիշեր տեղի ունեցածով

Azatutyun.am 

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր կարող են ներգրավված լինել կամ պատասխանատու լինել անցած գիշեր անհամաչափ ուժի կիրառման համար:

ՀՅԴ․ «Գործընթացները պետք է տեղափոխվեն բացառապես իրավական, օրինական դաշտ»

Azatutyun.am 

Հուլիսի 29–ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը բացառելուն ուղղված էին բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խոսքն ու գործը, այսօր տարածած հայտարարությամբ փաստում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: «Ցավոք, ողջամտության ու հանդուրժողականության կոչերն ու հորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին և ամենակարևորը` հասարակության ամենալայն զանգվածին բավարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդյունքի չեն հասել, երկխոսության փխրուն գործընթացը խանգարվեց... Читать дальше...

Armenian Police Warn Again Fresh Rallies Near Seized Station

Azatutyun.am 

Amid a chorus of condemnation by opposition parties and human rights activists, the Armenian police defended on Saturday the forcible dispersal of people who rallied late on Friday in support of anti-government gunmen holed up in a Yerevan police compound.

Մայր Աթոռը կոչ է անում մերժել հակամարտությունը և ընթանալ երկխոսության ճանապարհով

Azatutyun.am 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողովված բարձրաստիճան հայ հոգևորականներն անընդունելի են համարում ամեն կարգի անօրինական քայլ ու բռնության միտված գործողություն, որոնք կարող են պատճառ դառնալ արյունահեղության և վտանգելպետականության ապագան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, հուլիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Վանական խորհրդի ընդլայնված նիստ, որին հրավիրված էին Մայր Աթոռում պաշտոնավարող և հայաստանյան թեմերի առաջնորդ եպիսկոպոսները... Читать дальше...

Բժիշկ Սալվադոր Խեչոյանը դուրս է եկել ՊՊԾ գնդի տարածքից

Azatutyun.am 

«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ մի քանի օր զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկ Սալվադոր Խեչոյանը երեկ երեկոյան է դուրս է եկել այնտեղից: «Երկու հիվանդներին տեղափոխելիս Սալվադորը դուրս է եկել, նրանց հիվանդանոց է բերել, հիմա ազատության մեջ է։ Գնդի տարածքում բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանն են մնացել»,- ասաց Ստեփանյանը։ Նա նշեց, որ այսօր փորձել են, սակայն նրանց հետ կապ հաստատել չեն կարողացել։

Armenian Authorities Issue Ultimatum To Gunmen

Azatutyun.am 

Armenian security forces gave armed members of a radical opposition group until 5 p.m. Saturday to lay down their arms or face a large-scale assault on a police station in Yerevan that has been occupied by them for the past two weeks.


Музыкальные новости
Певец

Певец Филипп Киркоров проиграл Денису Дорохову 20 млн рублей на шоу "Звезды"





Персональные новости
Культура

Россия, Культура, Театр и Дети: ПДД обучает спектакль театра кукол Ульгэр





Լրագրողական կազմակերպությունները «զավեշտալի» են համարում բռնությունները հետաքննելու մասին Ոստիկանության խոստումը

Azatutyun.am 

Լրագրողական 11 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում արձանագրելով, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններն ու օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դադարեցնելու վերաբերյալ «բազմաթիվ հայտարարությունները, հորդորներն ու կոչերն առ այսօր անպատասխան են», ստեղծված իրավիճակում «անիմաստ են համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից»՝ իրենց «իրավունք վերապահելով դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների»։ ... Читать дальше...

Արտգործնախարար Նալբանդյանը կմեկնի Թբիլիսի

Azatutyun.am 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Օգոստոսի 1-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Ոստիկանությունը կոչ է անում «զերծ մնալ արկածախնդրությունից, չգնալ դեպի հատուկ պահպանվող գոտի»

Azatutyun.am 

Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում «քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ անգամ ևս կոչ է անում՝ զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ»:
 «Հուլիսի 29-ի երեկոյան, Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի կազմակերպիչները որոշել են իրականացնել երթ՝ Թումանյան-Աբովյան-Պուշկին-Վարդանանց-Նար-Դոս-Խորենացի փողոցներով: Սակայն երթի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, շեղվելով նախապես հայտնած երթուղուց... Читать дальше...

Դատախազություն․ Հարուցվել է քրգործ՝ «լրագրողների աշխատանքը խոչընդոտելու» դեպքով

Azatutyun.am 

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան: Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում... Читать дальше...

Օմբուդսմենը պահանջում է «անհապաղ քրեական գործ հարուցել» Ոստիկանության ծառայողների դեմ

Azatutyun.am 

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է երեկ Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջ, փոխանցում է ՄԻՊ աշխատակազմը: «Պահանջ է ներկայացվել նաև անհապաղ կասեցնելու այդ արարքների մեջ կասկածվող յուրաքանչյուր ոստիկանի ծառայությունը՝ մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը՝ անկախ նրանից քաղաքացիական հագուստով են եղել, թե համազգեստով»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Гамова — о санкциях в адрес волейболистки Гончаровой: не думаю, что это как-то осложнит ей жизнь


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина узнала свое место в новом мировом рейтинге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Московской области сотрудники Росгвардии присоединились к ежегодной экологической акции «Наш лес. Посади свое дерево»





Путин в России и мире
Москва

«Газпром-Медиа» и Медиакорпорация Китая подписали соглашение о сотрудничестве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Анастасия Волочкова рассказала в шоу Анфисы Чеховой на ТВ-3 о своём детстве



Москва

Онлайн-продажи автомобилей Citroen калужской сборки стартуют в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net