Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июль
2016

Новости за 28.07.2016

ՔՀԿ-ները անհրաժեշտ են համարում ԱԺ արտահերթ նիստի հրավիրումը

Azatutyun.am 

Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը, «ԷկոԼուր»-ը, «Թրանփարենսի ինթերնեշնլ»-ը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին։ Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված և անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝ պայմանավորված հուլիսի 17-ին «Սասնա... Читать дальше...

Փանեթան մեղադրում է Թրամփին

Azatutyun.am 

Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին նախարար, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Լեոն Փանեթան մեղադրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին «հերթական անգամ Ռուսաստանի կողմը բռնելու» համար, երբ վերջինս Մոսկվային առաջարկել էր հաքերային հարձակում գործել իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի վրա: Թրամփն ասել էր, թե հույս ունի, որ Մոսկվան կգտնի կորած 30 հազար նամակները, որոնք Քլինթոնը, համարելով անձնական, ջնջել է: Իր հերթին, պաշտոնական Մոսկվան պնդել է... Читать дальше...

Հուլիսի 28-ի մամուլ

Azatutyun.am 

Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զարգացումները ՊՊԾ գնդի գրավված տարածքում և դրա շուրջ: Որոշ թերթեր հարցեր են հնչեցնում՝ ո՞րն է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների քաղաքական ուղենիշը, և արդյո՞ք առանց նման ուղենիշի, նրանց տարերային գործողությունները դատապարտված չեն ձախողման: Լրատվամիջոցները գրում են նաև Խորենացի փողոցից զանգվածային բերման ենթարկումների մասին, ինչից խուսափել չհաջողվեց անգամ կանադահայ հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանին:



Կոսովոն մերժել է լրագրողին պատժելու Թուրքիայի խնդրանքը

Azatutyun.am 

Կոսովոն մերժել է Թուրքիայի խնդրանքը՝ պատժել հայտնի լրագրողին, ով հումորային մեկնաբանություններ է արել այդ երկրում ձախողված հեղաշրջման փորձի վերաբերյալ: Թուրքիան բողոքի նոտա է ներկայացրել Կոսովոյի արտգործնախարարություն, որին ի պատասխան նախարարն ասել է՝ «պահանջն անընդունելի է»:

Ահարոնյան. Գյումրիում կրակոցների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Azatutyun.am 

Ոստիկանությունը հերքում է Գյումրիում կրակոցների մասին տեղեկությունները։ «Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ շարունակելով. - «Նշվել է նաև, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից: Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից... Читать дальше...

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Ենիգոմշյանին, Բարսեղյանին, այցելել «Դատապարտյալների հիվանդանոց»

Azatutyun.am 

Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ «տեսակցելու Արամ Մանուկյանին և այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց»: «Աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել ԱԱԾ [Ազգային անվտանգության ծառայություն] ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին [«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ], ինչպես նաև Ոստիկանության... Читать дальше...

Առնվազն 67 զոհ, 185-ից ավելի վիրավորներ Սիրիայի Քամիշլի քաղաքում պայթյունի հետևանքով

Azatutyun.am 

Առնվազն 67 մարդ սպանվել, ավելի քան 185-ը վիրավորվել են Սիրիայի հյուսիսում՝ քրդական Քամիշլի քաղաքում պայթուցիկով լի բեռնատար ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Բժիշկների կանխատեսումներով՝ զոհերի թիվը կավելանա, քանի որ փրկարարները շարունակում են մարդկանց հանել փլատակներից: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Սպանվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:



Պապ Ֆրանցիսկոս. Աշխարհը պատերազմի մեջ է

Azatutyun.am 

«Աշխարհը պատերազմի մեջ է»,- երեկ Լեհաստանում հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ անդրադառնալով իրար հաջորդած ահաբեկչական գործողություններին, այդ թվում՝ Ֆրանսիայում հոգևորականի սպանությանը: Պապն ընդգծել է, որ խոսում է ոչ թե կրոնի, այլ մարդկանց և տնտեսական շահերի գերակայության պատերազմի մասին:

Ձերբակալվել է Ալեք Ենիգոմշյանը

Azatutyun.am 

Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Փաստաբանն ասաց, որ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել։ Տեղեկացրեց, որ ինքը դիմել է օմբուդսմենին և այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։

ԱՆ. Զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցում բուժվում է 11 հիվանդ

Azatutyun.am 

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան։ Ըստ նախարարության, ևս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Հիշեցնենք, երեկ դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխվել զինված խմբի վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը... Читать дальше...

Հուլիսի 28-ի մամուլ

Azatutyun.am 

Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զարգացումները ՊՊԾ գնդի գրավված տարածքում և դրա շուրջ, լրատվամիջոցները գրում են հատկապես Խորենացի փողոցից զանգվածային բերման ենթարկումների մասին, որոնցից խուսափել չհաջողվեց անգամ կանադահայ հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանին:

Գյումրեցիները «դեղին քարտ» ցույց տվեցին իշխանություններին

Azatutyun.am 

Ի աջակցություն Երևանի ցուցարարների, երեկ տասնյակ գյումրեցիներ երթով անցել են Գյումրիի կենտրոնական փողոցներով՝ իշխանություններին ցույց տալով «դեղին քարտ»։ Երթի մասնակիցներն այս կերպ, մասնավորապես, պահանջում էին դադարեցնել անօրինական ձերբակալությունները։ «Այս ակցիան ընդամենը տրամաբանական շարունակությունն է դեռևս մի քանի օր առաջ Գյումրու մտահոգ մի շարք քաղաքացիների կողմից իշխանություններին ներկայացված պահանջների։ Մենք տասը կետից բաղկացած պահանջ էինք ներկայացրել, այդ թվում՝ ապօրինի ձերբակալությունները դադարեցնել... Читать дальше...

Հանրահավաք Փարիզում Հայաստանի դեսպանատան դիմաց

Azatutyun.am 

Երեքշաբթի օրը Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև կայացել է «Սասնա ծռեր» զինված խմբին և հայ ժողովրդին զորակցող հանրահավաք, որ կազմակերպել էին «Հայկական վերածնունդ», «Հայրենաբաղձ հայերը հանուն Հայաստանի ազատագրության», «Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության կոմիտե» և այլ հասարակական կազմակերպություններ: «Հայկական վերածնունդ»-ի հաղորդագրության համաձայն՝ ելույթ ունեցողները պահանջել են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու «Հայաստանի մեջ քաղաքական բոլոր բանտարկյալների ու Ժիրայր Սեֆիլյանի ազատելը»... Читать дальше...

Գիշերը շփման գծում. հրադադարի 24 խախտում, 130 կրակոց

Azatutyun.am 

Հուլիսի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 24 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիարժեք վերահսկողություն... Читать дальше...

Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել

Azatutyun.am 

Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել, կեսգիշերից հետո այնտեղ մեկ-երկու ցուցարար է մնացել։ Վերջին տեղեկությունների համաձայն, Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը դեռ շարունակում է մնալ «Սասնա ծռեր» խմբավորման վերահսկողության տակ, երեկ պատանդառված երեք բժիշկները դեռ այնտեղ են։ Զինված խումբը պատանդ էր վերցրել չորս բժշկի, երեկոյան նրանցից մեկին ազատ արձակեց։ Նշենք, որ երեկ ոստիկանությունը հայտարարել էր, որ արգելելու է ցույցը ՊՊԾ գնդին հարակից՝ Խորենացի փողոցի հատվածում։... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

«Столото» подписал соглашение в развитие стратегической поддержки комплекса ГТО и многоборья ГТО


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Джокович снялся с Открытого чемпионата Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сервис email-маркетинга DashaMail интегрировал в свою экосистему конструктор виджетов LeadPlan





Путин в России и мире
Москва

Песков счёл ошибкой думать, что в отношениях Москвы и Анкары наметились проблемы


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Желдорреммаш

За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков



Москва

Японский автопром благополучно идёт ко дну в результате антироссийских санкций

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net