Բեռլինը հանդես է եկել Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ
Արմինֆո.Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը հանդես է եկել Հայաստանում առկա իրավիճակի և Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ հայտարարությամբ: Հայաստանում ԳԴՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունում նշված է, որ ԳԴՀ կառավարությունն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Հայաստանում:
«Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում վերջին օրերին ընթացող ակցիաների խաղաղ բնույթը մեզ հուշում է, որ հայ հասարակությունը ցանկանում է իր ապագան կառուցել խաղաղ, ժողովրդավարության սկզբունքների, մարդու իրավունքների, իրավական պետության նկատմամբ հարգանքի հիման վրա: Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո բոլոր կողմերին կոչ ենք անում առաջիկա օրերին նույնպես դրսևորել ողջամտություն և երկխոսության պատրաստակամություն՚ - ասվում է հայտարարությունում: