Անվերջանալի լավա. Կիլաուեա հրաբխի լավան կարող է դեռևս մի քանի տարի ժայթքել (տեսանյութ)
Աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեան, կարող է դեռևս մի քանի տարի շարունակ ժայթքել, ինչի մասին ահազանգել են ամերիկացի երկրաբանները:
Ինչպես նշում է The Guardian-ը, մասնագետները նախազգուշացրել են, որ լավայի տևական ժայթքումը կարող է վտանգել բազմաթիվ բնակավայրերի գոյությունը:
Հայտնի է, որ մայիսի սկզբին ժայթքած լավան առ այսօր «կուլ է տվել» մոտ 800 շինություն, հազարավոր բնակիչներ տարհանվել են:
«Եթե լավայի ուղղությունը փոխվի, ապա ավերված բնակավայրերի թիվը կավելանա... Читать дальше...
