104-ամյա ավստրալացի գիտնականը մեկնում է Շվեյցարիա՝ կյանքին վերջ դնելու համար
104-ամյա ավստրալացի գիտնականը չորեքշաբթի թռչելու է Եվրոպա՝ կյանքին վերջ տալու համար՝ նշելով, որ «խորապես ափսոսում է» մինչ այդ պատկառելի տարիքն ապրելու համար:
Ինչպես հաղորդում է CNN-ը, բուսաբան և բնապահպան Դևիդ Գուդալը ուղևորվում է շվեյցարական Բազելի Life Circle հիվանդանոց: Ուղևորության ընթացքում նրան ուղեկցելու է էֆթանազիայի կողմնակից Exit International կազմակերպության բուժքույրը:
Խոսելով իր 104-ամյակին պահած երազանքի մասին՝ գիտնականն ասել է, որ եթե ծննդյան ցանկություն ունի, ապա դա մահանալն է... Читать дальше...