Այն ամենը, ինչ պետք է իմանալ մարտի 30-ի «Թելադրության» մասին
![Այն ամենը, ինչ պետք է իմանալ մարտի 30-ի «Թելադրության» մասին](http://www.mediamax.am/datas/znews/thumb_/2019/03/1553765901_7689649.jpg)
«Թելադրությունը» զանգվածային, տարբեր տարածքներում միաժամանակյա ընթացող միջոցառում է, որի ընթացքում մասնակիցները գրում են թելադրության նույն տեքստը։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել միջոցառմանը՝ անկախ տարիքից եւ հայերենի տիրապետման մակարդակից:
«Թելադրության» նպատակն է.
• ընդգծել գրագետ լինելու կարեւորությունը,
• նպաստել աշխարհում հայերենի տարածմանը եւ պահպանմանը:
[[linked-news27466]]
«Թելադրության» նախաձեռնության հեղինակ, «Բաց կրթություն» ՀԿ տնօրեն Հայկ Դավեյանը հայտնել է, որ այս տարի նախագիծը ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ ընդգրկելով ավելի շատ քաղաքներ եւ երկրներ: Նախագծին միացել են Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզերը, Արցախի հանրապետությունը։
Նախագծին միացել են նաեւ Ռուսաստանը՝ իր հայաշատ քաղաքներով, Բելառուսը, Գերմանիան, Չեխիան եւ Շվեյցարիան։ Թելադրություն են գրելու դպրոցներում, համալսարաններում, թանգարաններում։
Հայաստանում եւ Արցախում մասնակից հարթակներն են.
ք. Երեւան, Հովհաննես Թումանյանի թանգարան, Մոսկովյան 40
ք. Երեւան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ), Տերյան 74, 1 մասնաշենք, Փոքր դահլիճ
ք․ Գյումրի, Գյումրու Հայորդաց տուն, Օզանյան 1
ք․ Երեւան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Զարոբյան 20
ք․ Երեւան, Վարդանանք կրթահամալիր, Միչուրինի փող., 36 շենք
ք. Երեւան, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան , (ԵՊԼՀ), Թումանյան 42
ք․ Աբովյան, Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց, Ս.Մնացականյանի փողոց 5
ք․ Երեւան, 134 հիմնական դպրոց, Նոր Նորքի 1-ին միկրոշրջան, Նանսենի փող., 14 շենք
գ. Անիպեմզա, Անիպեմզայի միջնակարգ դպրոց
ք․ Նոյեմբերյան, Նոյեմբերյանի թիվ 2 նախադպրոցական հաստատություն, Կամոյի 10
ք․ Երեւան, Ա.Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց, Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան, Գյուլիքեւխյան փող., 33 շենք
ք․ Էջմիածին, Էօրնեկեան դպրոց, Արարատյան փողոց
ք․ Երեւան, Դերենիկ Դեմիճյանի տուն - թանգարան, Աբովյան 29, բնկ․ 4
ք․ Գավառ, Գավառի 7 միջն. դպրոց, Միքայելյան փող., 49 շենք
ք․ Գյումրի, Գյումրու թիվ 1 ավագ դպրոց, Վ․ Աճեմյան փող., 40 շենք
ք. Երեւան, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, Հովսեփ Էմինի 123
ք. Գյումրի, Շիրակի պետական համալսարան, Պարույր Սեւակի 4
ք. Վանաձոր, Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոց, Տիգրան Մեծի 31
ք. Երեւան, Կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ), Օրբելի 22
ք. Երեւան, 17 հատուկ դպրոց, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Մոլդովական փող., 41 շենք
ք. Երեւան, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, Նորքի այգիներ փող., 193 շենք
ք. Դիլիջան, Դիլիջանի համայնքային կենտրոն, Մյասնիկյան 61
ք. Շուշի, Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ
ք. Ստեփանակերտ, Արցախի պետական համալսարան
ք. Երեւան, Մանկավարժական համալսարան, Բանասիրության Ֆակուլտետ, Ալեք Մանուկյան, 13
ք. Բերձոր, Վ.Թեքեյանի անվան թիվ 1 դպրոց
Արտերկրում մասնակից հարթակներն են՝
г. Санкт-Петербург, НИУ ВШЭ, Кантемировская улица 3А, корпус 1
г. Минск, Белорусский государственный экономический университет, Партизанский пр-т, 26
г. Москва, НИУ ВШЭ, Шаболовка 26, К-9
г. Подольск, Армянская Воскресная Школа, ул. Победа, д.2
г. Москва, Храмовый комплекс ААЦЦ, Олимпийский проспект, 9
Köln, Germany, Silva Kaputikian e.V. Verein armenischer Frauen, Diözese der Armenischen Kirche
г. Москва, Павильон Книги на ВДНХ, пр-т Мира, 119, корпус 516
Praha, Czech Republic
г. Самара, Самарский государственный социально-педагогический университет, ул. М. Горького 65/67
г. Ярославль, Воскресная Школа в культурном центре Наири, Тутаевское шоссе, д.95, к.1
г. Краснодар, Городское отделение Союза армян России, ул. Красноармейская, д.85/1.
г. Днепр, Украина, Армянский культурный центр "Вардуи", ул. Леваневского, 13
Aleppo Ayria, Հայ Երիտասարդաց Ընկերակցութիւն, Azizieg - Djabal Alnahr
г. Тюмень, Центр армянской культуры имени Месропа Маштоца, ул. Республики, 31
Արտերկրի այն քաղաքներում, որտեղ գերակշռում են արեւմտահայերենի լեվազվակիրները, թելադրությունը լինելու է նաեւ արեւմտահայերենով:
Հարթակների եւ նախագծի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ներկայացման մեջ, ինչպես նաեւ ֆեյսբուքյան էջում եւ կայքում։
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել.
093 916166
096 072628
077 072628