«Սիրիական ազատ բանակն» ու թուրքական զինուժը նոր ռազմարշավ են ծրագրում Սիրիայում
«Սիրիական ազատ բանակի» (ССА) և թուրքական բանակի ստորաբաժանումները նոր գործողություն են մշակում Սիրիայի հյուսիսում, որը պետք է սկսվի առաջիկա մի քանի շաբաթում: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է ССА-ի հրամանատար, Ժնևի բանակցություններում սիրիական Բարձրագույն ընդդիմադիր հանձնաժողովի պատվիրակության անդամ Ահմեդ Ուսմանը:
«Ավելի շուտ, քան մեկ ամսից»,-ասել է վերջինս`պատասխանելով «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ մարտական գործողությունների վերսկսման մասին հարցին:
Նրա խոսքով` «Եփրատի վահան» ռազմարշավի նպատակը Էլ-Բաբ քաղաքի ազատագրումն էր, և այդ առաքելությունն իրականացվել է:
«Այժմ մենք ուսումնասիրում ենք նոր գործողություններ իրականացնելու հարցը, հավանաբար` այլ անվանումով», - ընդգծել է սիրիացի հրամանատարը: