Կոնտե. Մեր մրցակիցները չեն համաձայնի, որ Չելսին արդեն չեմպիոն է
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ իր թիմն արժանի է Անգլիայի չեմպիոն դառնալուն, սակայն չպետք է կորցնի զգոնությունը:
«Այսպիսի մրցաշրջանից հետո կարծում եմ, որ արժանի ենք չեմպիոնության, սակայն դեռ 10 հանդիպում պետք է անցկացնենք, և կասկած չկա, որ մեր մրցակիցները չեն համաձայնի` արդեն չեմպիոն ենք: Այդ պատճառով պետք է ուշադիր խաղանք եզրափակիչ 10 տուրերում: Դա անել չափազանց բարդ է լինելու:
Չեմ կրկնի, որ պետք է 21 միավոր վաստակենք չեմպիոն դառնալու համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: