Մանուչարյան. Չիրացրած 11 մետրանոցից հետո հավատում էի, որ կարող եմ գոլ խփել
Եկատերինբուրգի «Ուրալի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Անժիին» հաղթական գնդակ խփելու մասին:
«Շատ ուրախ եմ «Ուրալ» վերադառնալու համար: Երկար ժամանակ չեմ մասնակցել պաշտոնական հանդիպումներին, և դա զգացնել էր տալիս: Սակայն ջանասիրաբար մարզվում էի և ուրախ եմ, որ այսօր հաղթեցինք:
Դեռ չեմ կարող ասել, որ պատրաստ եմ 100 տոկոսով, սակայն ինձ լավ եմ զգում և պատրաստ եմ թիմին օգնելուն: «Անժին» կարող էր հանգիստ հաղթել, սակայն այսօր մեր բախտը բերեց:
Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել: Երբ չիրացրեցի 11 մետրանոցը, մտածեցի, որ դեռ կարող եմ գոլի հեղինակ դառնալ»,- Մանուչարյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը: