Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել
Հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել կարճ և կամայական ծրագրերի արդյունքում հավաքած ընդհանուր միավորներով:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Հելսինկիում անցկացվող աշխարհի առաջնության շրջանակներում 17-ամյա Մեդվեդևան 233.41 միավոր է ստացել:
Գեղասահորդուհին գերազանցել է իր իսկ ռեկորդը, որը սահմանել էր հունվարի վերջին Չեխիայում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ (229,71 միավոր): Օլիմպիական չեմպիոնուհին գերազանցել է նաև կամայական ծրագրի իր համաշխարհային ռեկորդը` ստանալով 154.40 միավոր: Նախորդ ձեռքբերումը 150.79 միավոր է եղել:
Մեդվեդևային է պատկանում նաև կարճ ծրագրի համաշխարհային ռեկորդը`79.21 միավոր: