Գվարդիոլան Brexit-ի մասին. Եթե Մեծ Բրիտանիային պետք չեն արտասահմանցիներ, կհեռանանք
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Այդ գործընթացը կտևի 2 տարի:
«Կարծում եմ, որ անգլիացիները դեռ լավ չեն հասկանում, թե ինչպես է ընթանալու Brexit-ը: Առաջիկա տարիներին կհասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Սակայն եթե Մեծ Բրիտանիային պետք չեն արտասահմանցիները, կհեռանանք: Եթե նրանց այլևս պետք չեն ավելի մարդիկ, ապա կհեռանանք: Եթե նրանց ավելի մարդիկ պետք չեն, այդպես էլ կլինի:
Հիանում եմ նրանով, որ այստեղ մարդիկ կարող են քվեարկել և հարցեր լուծել: Հենց դա է ժողովրդավարությունը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը: