Հոֆենհայմը հաղթեց և ամրապնդվեց չորրորդ տեղում
Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է Բեռլինի «Հերտային»:
58-րդ րոպեին դաշտից հեռացվել է տանտերերի կիսապաշտպան Մաքսիմիլիան Միտլշտադտը:
Այս հաղթանակի շնորհիվ «Հոֆենհայմը» վաստակել է 45 միավոր և ամրապնդվել չորրորդ տեղում:
Բունդեսլիգա, 26-րդ տուր
«Հերտա»-«Հոֆենհայմ»` 1:3
Գոլերը` Պեկարիկ, 25 - Կրամարիկ, 39, 86, Սուլե, 76