ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 13 օրինապահ հարկ վճարողի
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 5-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 31-ին հավաստագրեր է հանձնել ևս 13 տնտեսվարողի:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիմում ներկայացրած բիզնեսի 20 ներկայացուցիչներից 7-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 111 տնտեսվարողներ, որոնցից 76-ի դիմումը բավարարվել է, 34-ինը՝ մերժվել, իսկ 1 դիմում ուսումնասիրության ընթացքում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
Ա/Ձ ՍՈՒՐԵՆ ՂԱԼԱՉՅԱՆ
«ՍՄԲՈՒԼ» ՍՊԸ
«ԶԵՆՏԱ» ՍՊԸ
Ա/Ձ ԱՐՏԱՇ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՀԻԼԿՈ» ՍՊԸ
«ԳՐԱՆԴԵ ԼՈՒՉԵ» ՍՊԸ
«ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ
«ՆՈՒՌ ԿՐԵԱՏԻՎ» ՍՊԸ
«ԱԿՈՒՆՔ-ՖԻՐՄԱ» ՍՊԸ
Ա/Ձ ԶՈՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ
«ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ
Ա/Ձ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ