Նապոլի-Յուվենտուս. Հյուրերի երկրպագուների մուտքն այս խաղերին կարգելվի
«Նապոլիի» ղեկավարությունը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանում երկրի առաջնության և Գավաթի շրջանակում կայանալիք խաղերին «Յուվենտուսի» երկրպագուների մուտքն արգելված կլինի:
Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
Երկու ակումբների երկրպագուների միջև լարված փոխհարաբերությունները կլրացվի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինի՝ իր նախկին թիմի դեմ Նեապոլում անցկացնելիք առաջին խաղով:
Ավելի վաղ այս մրցաշրջանում «Յուվենտուսի» ղեկավարությունը նման միջոց ձեռնարկել էր նաև «Նապոլիի» երկրպագուների մեջ:
Ապրիլի 2-ին թիմերը կխաղան երկրի առաջնության շրջանակում, իսկ ապրիլի 5-ին կհանդիպեն Իտալիայի Գավաթի պատասխան խաղում: