Իսպանիայում կեղծ բանանների մեջ թաքցված 17 կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել
Իսպանիայում ոստիկանությունն առգրավել է 17 կիլոգրամ կոկաին, որը թաքցված է եղել կեղծ բանանների մեջ, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ թմրանյութը թաքցված է եղել կեղծ ռետինե բանանների մեջ, որոնք փաթեթավորված են եղել իսկական մրգերով տուփերի մեջ: Ընդհանուր առմամբ՝ ոստիկանությունն առգրավել է կոկաինով 57 «բանան»:
Հաղորդվում է, որ Վալենսիայում և Մալագայում իրականացված հատուկ գործողության ընթացքում, ոստիկանությունը ձերբակալել է երկու իսպանացու: