Արթուր Պետրոսյան. Ինձ համար ամենակարևորն այն է, որ գոլ չընդունեցինք
ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2-րդ հաղթանակը տարավ՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով Ղազախստանի ընտրանու դարպասը: Հանդիպումից հետո մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
- Ինչպե՞ս է Գևորգ Ղազարյանի վիճակը:
- Հիվանդանոցում է, բուժննում է անցնում: Այս խաղի ամենացավոտ պահն է: Հուսով եմ՝ նա շուտ կապաքինվի, մեզ շատ է պետք:
- Ինչպե՞ս է խաղի Ձեր գնահատականը:
- Առաջին խաղակեսը լավ անցկացրինք: Փոքր-ինչ հանգստությունն էր պակասում: Տղաները հարձակվողական գործեցին, լավ էին պրեսինգի դիմում: Երկրորդ խաղակեսում կարմիր քարտը ճիշտ ժամանակին էր:
- Առջևի գծում սրությունը չէր բավականացնում...
- Այդպես չեմ կարծում: Մենք կարողանում էինք լավ հարձակվել: Այո, ունենք բացեր, որոնց աշխատելու վրա քիչ ժամանակ ենք ունենում:
- Մյուս հավաքականների հետ է՞լ եք հարձակվողական գործելու:
- Ավելի հեշտ կլիներ, որ առաջին խաղակեսում մեր ստեղծած գոլային պահերն իրացնել: 4 տարի առաջ վերջին անգամ գոլ չէինք ընդունել: Ինձ համար ամենակարևորը հենց դա է: Սարկիսովը լավ էր գործում, նրան օգնում էին առջևի գծի թիմակիցները:
Ինչպես տեսաք, 4-1-4-1 մարտավարությամբ էինք գործում: Հենրիխը, Մարկոսը լավագույնս կատարեցին իրենց առաջադրանքը: Սարկիսովը մեծ ծավալով աշխատեց, տեսաք, վերջում հոգնել էր:
- Կարմիր քարտը հանդիպման վճռորոշ դրվագ համարո՞ւմ եք, և ի՞նչ ասացիք ֆուտբոլիստներին ընդմիջմանը:
- Այո, համարում եմ: Ես ընդմիջմանն ասացի, որ պետք է նույն տեմպով գրծել:
- Ամեն դեպքում, ի՞նչ սխալներ նկատեցիք:
- Պաշտպանության գծում փոքր-ինչ հստակություն էր պակասում, գնդակը հեռացնելիս պետք էր ավելի հանգիստ լինել:
- Խաղակցվածության մասով ավելացնելու տեղ ունե՞նք և ընկերական խաղը չէր օգնի՞:
- Մեր հավաքականի մեծ թվով ֆուտբոլիստներ հանդես են գալիս արտերկրում, ինչը դժվարություն է ներկայացնում: Խաղացողներ կան, ովքեր երեքշաբթի, չորեքշաբթի են ժամանել ճամբար:
- Առաջիկա ընկերական հանդիպումն ի՞նչ կտա մեզ:
- Մենք շատ ենք փորձե. Հյուսիսային Իռլանդիան վերջին պահին մերժեց, ապա նաև Նոր Զելանդիան: Շատ կարևոր է այդ ընթացքում ընկերական խաղ անցկացնելը, ստացվեց այդպես: