16-ամյա բոսնիացին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գլխով 35 վայրկյանում կոտրելով 111 աղյուս (տեսանյութ)
16-ամյա բոսնիացի պատանին համաշխարհային ռեկորդ է սահմանել` գլխով կոտրելով աղյուսե բեկորների շարվածքները:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, թեկվոնդոյի երիտասարդ չեմպիոն Քերիմ Ահմետսապահիչին հաջողվել է 111 բեկոր կոտրել 35 վայրկյանում: Ռեկորդը գրանցել են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրասենյակի աշխատակիցները:
Երիտասարդ ռեկորդակիրը թեկվոնդոյի սև գոտի կրող չեմպիոն է Բոսնիա և Հերցեգովինայում: