Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2017

Ադրբեջանն իրականում չի ցանկանում ավարտել պատերազմը և խաղաղություն հաստատել. Արտակ Զեյնալյան

0

«Հանրապետություն» կուսակցության և «Ելք» դաշինքի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը գտնում է, որ Ադրբեջանն իրականում չի ցանկանում ավարտել պատերազմը և խաղաղություն հաստատել:

Tert.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ադրբեջանում բավականին ներքին խնդիրներ կան, և այն, ինչ-որ կատարվում է, նպատակ է հետապնդում հետաձգել այդ խնդիրների բացահայտումը»։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ կարծում է, որ առաջին նախագահի ներկայացրած դեպքերը, երբ Ադրբեջանը երկու անգամ հրաժարվել է ստորագրությունից, խոսում են այդ մասին, որ իրականում իրենք չեն ցանկանում խաղաղություն, չեն ուզում, որ այս առաջնային հիմնախնդիրը վերանա:

«Ես կարծում եմ, որ միջազգային ճնշում հիմա էլ կա Ադրբեջանի նկատմամբ, որը Ադրբեջանն արհամարհում է: Ադրբեջանի նկատմամբ տարբեր ուղղություններով բազմաթիվ ճնշումներ կան, սակայն իր համար միևնույն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարմանը և առաջին նախագահի այն գնահատականին, թե եթե այսօր կա մի գերտերություն, որը մեծապես շահագրգռված է հարցի շուտափույթ կարգավորման մեջ, ՌԴ-ն է, Արտակ Զեյնալյանը նշեց. «Իմ տպավորությամբ՝ Ռուսաստանին այս տարածաշրջանում դեռևս պետք չէ խաղաղություն: Իհարկե, առաջին նախագահի դիտարկումն առ այն, որ Արևմուտքում իրավիճակ է փոխվել, և իրենց այստեղ պետք է խաղաղություն, կարող է այդպիսի եզրակացություն լինել, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանին այս պահին պետք չէ խաղաղություն»:

Նա նշեց, որ խաղաղության և համաձայնության պարագայում տարածաշրջանով կարող են էներգակիրների ուղիներ անցնել, ինչը դուրս կմղի Ռուսաստանին և ավելի կանկախացնի էներգակիրների սպառողներին:

Իրավապաշտպանը նշեց, որ բոլորն էլ խաղաղություն և հաշտություն են ցանկանում և իրենց ծրագրերում էլ նշել են, որ դեմ են սպառազինությունների մրցավազքին:

«Առաջին հերթին Արցախի ժողովրդին, իշխանություններին պետք է հարցնել, թե այդ խնդրի լուծումը բավարարո՞ւմ է իրենց»,-ասաց նա:

Արտակ Զեյնալյանը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ մեծ և ֆանտաստիկ ձեռքբերում համարեց, երբ Արցախը հանդիսացել է բանակցային կողմ:

«Կարծում եմ, որ ֆանտաստիկ ձեռքբերումների ռեսուրսներ ունենք, ինչպիսին եղել է առաջին նախագահի օրոք, սակայն դա ձախողել է նաև գործող իշխանությունը, երբ Արցախը դադարել է լինել բանակցային կողմ»,-ասաց նա և նշեց, որ այս ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնել և մշտապես պատրաստ լինել ցանկացած ռազմական գործողության:

Արտակ Զեյնալյանը համամիտ չէ տարբեր վերլուծաբանների գնահատականներին, որ իրականում Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին եղել է ձևական, և որքան նրանք էին մասնակցում այդ բանակցություններին, Ադրբեջանի համայնքից ևս ներկայացուցիչներ մասնակցում էին: Նա ասաց, որ ընտրական իրավունքի իրացման արդյունքում Արցախում ձևավորված իշխանություններն էին մասնակցում այդ բանակցություններին, և այս դեպքում համամիտ է առաջին նախագահի հետ, որ դա ձեռքբերում էր:

 








Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил всех социальных работников с профессиональным праздником


Спорт в России и мире
Москва

Более 1 тыс человек стали участниками циркового шествия на выставке «Россия»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Янник Синнер

«Янника Синнера очень рано сравнивать с Роджером Федерером» // Тренер мужской сборной России по теннису Игорь Куницын — о главных событиях Roland Garros


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Байрактар: Турция и Россия определили дальнейшие шаги по проекту "газового хаба"





Путин в России и мире
Москва

«Всуе не упоминать!»: Путин на ПМЭФ остудил ядерные фантазии и вспомнил Сталина


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анита Цой

Анита Цой о выступлении Путина на ПМЭФ: «С нашим любимым президентом»



Москва

Французы указали точки на глобусе, в которых Путин может развернуть русское оружие возмездия

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net