Իրաքյան բանակը ԻՊ-ից երկու թաղամաս է ազատագրել Մոսուլում
Իրաքյան բանակը կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից երկու թաղամաս է ազատագրել արևմտյան Մոսուլում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
«Իրաքյան բանակի հակաահաբեկչական ուժերն ազատագրել են քաղաքի Վադի-ալ-Այն և Ռայմ-ալ-Խադիդ թաղամասերը», - պետական հեռուստատեսությամբ հայտարարել է իրաքցի գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Յարալան:
Այսօր ավելի վաղ իրաքյան բանակը հայտնել էր Մոսուլի արևմտյան մասում գտնվող արտադրական գոտու գրավման մասին: «Իրաքի դրոշը բարձրացվել է այդ շրջանների շենքերի ճակատներին», - հայտնել է իրաքցի գեներալը: