Գևորգ Ղազարյանի վնասվածքը լուրջ է
ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Ղազախստանի հետ տնային հանդիպման առաջին րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել և փոխարինվել:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է:
Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, նա կենթարկվի վիրահատության: